f

Անկախ

Ով և ինչու փչացրեց Միշելի, Ալիևի և Փաշինյանի «խաղը» Բրյուսելում. կկռվի՞ Բաքուն Ռուսաստանի դեմ. ИА REX


Առայժմ Բաքուն պաշարում է Լաչինի միջանցքը, բայց կարող է լինել նաև, որ դրա հսկողությունն անցնի ռուսական խաղաղապահներին: Պետք է նշել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության 9-րդ կետում գրված է «անարգել շարժման» մասին և «տրանսպորտային հաղորդակցության հսկողություն Ռուսաստանի ԴԱԾ-ի կողմից»: Եվ ի՞նչ կանի այդ դեպքում Բաքուն, կկռվի Ռուսաստանի դե՞մ:

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հանդես եկավ «ոչ պրոֆիլային» հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի մասին, թե «ըստ համաձայնությունների՝ ռուս զինվորները կմնան որոշակի տարածքներում մինչև 2025 թվականը» և «դրանից հետո կլքեն դրանք», քաղաքական գործիչների և փորձագետների շրջանակներում որոշակի տարակուսանք հարուցեց: Մի քանի պատճառներով: Անմիջապես պարզ դարձավ, որ դա նպատակ ուներ առաջացնել, նախ և առաջ, Մոսկվայի արձագանքը: Այդպես էլ եղավ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Թուրքիան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների նոյեմբերի 9-ի հայտարարության» կողմ չի հանդիսանում, և «հենց այդ փաստաթղթի հիման վրա ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահների զորակազմը», որում «հստակ նշված են թե՛ տարածաշրջանում խաղաղապահ զորակազմի ներկայության ժամկետները, և թե՛ դրանց հնարավոր երկարաձգումը հերթական հնգամյա ժամանակահատվածով»:

Իրավիճակի ինտրիգն այն է, որ Էրդողանը նախկինում էլ է հանդես եկել հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, և Մոսկվան կա՛մ չի արձագանքել, կա՛մ արձագանքել է ոչ այնքան ակտիվ ու նկատելի: Իրավիճակի երկրորդ կարևոր նրբությունը. Մոսկվան հրապարակային նշեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայության հնարավոր երկարաձգման գործոնը: Հետևաբար Էրդողանը, հանդես գալով մի տեսակ նյուսմեյքերի դերում, բացեց իրավիճակը:

Բայց դրան հետևեցին Ադրբեջանի և Հայաստանի անսպասելի քայլերը: Նրանք փոխեցին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք եռակողմ հանդիպման օրը. հուլիսի 21-ը դարձավ հուլիսի 15: Հայաստանի վարչապետի գրասենյակը խուսափեց մեկնաբանություններից այդ կապակցությամբ: Հայտարարվեց միայն, որ դա պայմանավորված է «իրավիճակի փոփոխությամբ»: Ուստի այնպիսի հստակ զգացողություն առաջացավ, որ ծածուկ դիվանագիտության միջոցով հասել են որոշ փոխզիջումային պայմանավորվածությունների խաղաղության պայմանագրի առնչությամբ և շտապում են «երկաթը տաք-տաք ծեծել»: Ընդ որում, փորձագետները ենթադրում էին, որ խոսքը Լաչինի միջանցքի մասին է, որը կարող է դառնալ այն թելը, որի օգնությամբ հնարավոր կլինի քանդել ողջ «ղարաբաղյան թնջուկը»:

Ուշագրավ է, որ հենց Բրյուսելում Միշել-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը սկսելու պահին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մատնանշվում է, որ Հայաստանի «Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելն արմատապես փոխել է ռուս խաղաղապահների դրությունը»:  Ընդ որում, Սմոլենսկի հրապարակը արձանագրեց, որ «հարգանքով է վերաբերվում հայկական ղեկավարության որոշմանը, հետևաբար անհապաղ հարկ է ձեռանմուխ լինել Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրի պատրաստմանը՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»: Միաժամանակ Մոսկվան կոչ արեց «Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չդնել երրորդ երկրների վրա» և ընդգծեց, որ պատրաստ է մոտ օրերս կազմակերպել իր մոտ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների եռակողմ հանդիպում և քննարկել Բաքվի ու Երևանի խաղաղության պայմանագրի թեման:

Եթե ելնենք Բաքվի ու Երևանի հայտարարություններից այն մասին, որ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքով արդեն պատրաստ է խաղաղության պայմանագիրը, ապա, ըստ երևույթին, Մոսկվան դրա մեջ կետ կմտցնի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մասին, ինչը մեթոդաբանական տեսանկյունից փոխում է բանակցային գործընթացի արևմտյան սցենարը: Դա, ըստ ամենայնի, կանխորոշեց բրյուսելյան եռակողմ հանդիպման ելքը: Ի վերջո, Փաշինյանը հայտարարեց, որ «Բրյուսելում հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ որևէ որոշակի արդյունք չտվեց Լաչինի ճանապարհի «բացման» հարցով», իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի համաձայն, և «առաջիկայում պետք է որոշակիացվեն այդ աշխատանքների քարտեզագրական հիմքերը»: Փաստացի դա ամեն ինչ «մաքուր թղթից» սկսելու առաջարկ է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկրի ԱԳՆ-ն մեղադրեց Ռուսաստանին գրեթե «բրյուսելյան բանակցությունների խափանման» մեջ՝ համարելով, որ Սմոլենսկի հրապարակի հայտարարությունը «չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը»: Սա այն է, երբ Աստծո շնորհը շփոթում են ձվածեղի հետ: Ամեն ինչ իրար է խառնված: Ահա բաքվեցի փորձագետ Ռաուֆ Միրկադիրովը նշում է, որ ադրբեջանական կողմն ասում է, որ համաձայն չէ սահմանազատմանը 1975 թվականի քարտեզների հիման վրա: Բայց եթե նա մերժում է Հայաստանի առաջարկը, ապա Հայաստանը պետք է հանդես գա այլընտրանքային առաջարկով:Մինչդեռ դա տեղի չի ունենում, մենք նման առաջարկ չենք լսում: Հարց է տալիս՝ ուրեմն այդ դեպքում  ի՞նչ քարտեզներով անցկացնել սահմանազատումը:

Ինտրիգի տարրերից մեկն էլ այն է, որ Ալիևը, փայլուն վարելով երկրորդ ղարաբաղյան պատերազմի դիվանագիտական բաղկացուցիչը, այժմ Հայաստանի դիվանագիտության խաղն է խաղում՝ ինչ-ինչ պատճառներով հետ կանգնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հաշտության համաձայնությունից: Փաստորեն Փաշինյանը ստիպում է նրան վազել «փակ շրջանում»: Չէ՞ որ բոլորին է հասկանալի, որ սահմանազատման և սահմանագծման հարցը քննարկել առանց Մոսկվայի դժվար է: Ընդ որում, Բաքուն մինչ օրս չգիտի, թե ինչ խորհրդային քարտեզներով անցկացնել սահմանազատումն ու սահմանագծումը: Ադրբեջանական կողմը կուզենար օգտագործել մինչև 1929 թվականի ԽՍՀՄ քարտեզները, որոնց համաձայն՝ Զանգեզուրը հանդիսանում է Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս: Այսպես անհնար է որոշել երկու երկրների ապագա խաղաղության պայմանագրի չափանիշները:

Առայժմ Բաքուն պաշարում է Լաչինի միջանցքը, բայց կարող է լինել նաև, որ դրա հսկողությունն անցնի ռուսական խաղաղապահներին: Պետք է նշել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության 9-րդ կետում գրված է «անարգել շարժման» մասին և «տրանսպորտային հաղորդակցության հսկողություն Ռուսաստանի ԴԱԾ-ի կողմից»: Եվ ի՞նչ կանի այդ դեպքում Բաքուն, կկռվի Ռուսաստանի դե՞մ:

Ինչպես տեսնում ենք, խոսքը բարդ խնդիրների մասին է, որոնք կարելի է լուծել միայն ընդհանուր խաղաղության ձգտման գործոնի առկայությամբ: Առայժմ հերթական բրյուսելյան իրավիճակը զրոյացված է, թեպետ Միշելի գրեթե բոլոր նախաձեռնությունները բառ առ բառ կրկնում են ռուսական առաջարկությունները և առաջ չեն գնում մինչև Ռուսաստանի մասնակցությամբ  կնքված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության հաստատումը:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան Եվրախորհուրդ

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին