f

Անկախ

Իրանը յուրահատուկ խաղացող է Կովկասում. Մարկեդոնով


1. Հայ-ադրբեջանական կարգավորման կապակցությամբ մոսկովյան նախարարական հանդիպման նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Արարատ Միրզոյանը ժամանեց Թեհրան: Այնտեղ նրան արժանացրին Իսլամական Հանրապետության  նախագահի և արտգործնախարարի՝ Իբրահիմ Ռաիսիի և Ամիր Աբդոլահիանի ընդունելությանը: Այդ այցը կարծես կորավ Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների մասին հրապարակումների բազմության մեջ: Իզուր:

2. Թե ինչու  էր Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Թեհրանում, հասկանալի է: Երևանն ամեն կերպ ջանում է իր «ճշմարտությունը» հասցնել բոլոր շահագրգիռ անձանց: Եվ այդ փորձերը չեն համադրվում պրոկրուստյան մահճի այն տեսությունների հետ, թե առաջատար պարտիան  Կովկասում Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումն է: Ամեն ինչ շատ ավելի բարդ է:

3. Բայց ի՞նչ աստիճանի է Իրանի գործոնը կարևոր կովկասյան տարածաշրջանի համար: Եթե այդ թեմայով կարդանք Իսլամական Հանրապետության առաջատար փորձագետներին, ապա նրանց շարադրանքների և մեկնաբանությունների առանձնահատուկ լեյտմոտիվը կլինի հետևյալը. Անդրկովկասը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունների թվում չի եղել, շատ բան ձեռքից բաց է թողել, Ռուսաստանը և Թուրքիան գրավել են «իշխող բարձունքները»՝ ոչ միշտ հաշվի առնելով իրանական հանգամանքները: Սակայն այսօր պաշտոնական Թեհրանը մտադիր է ակտիվանալ Եվրասիայի այդ հատվածում:

4. Շատ հեղինակներ փորձում են ինչ-որ «բլոկներ» շարել Կովկասում (ըստ մեծի մասի՝ հայեցողաբար): Այնքան էլ հաջող չի ստացվում: Իրանը, իհարկե, արևմտամետ չէ: 1990-ականների հենց սկզբից նա հետևողականորեն ընդդիմացել է Ադրկովկասում «արտատարածաշրջանային խաղացողների» ներկայությանը: Բայց կարևոր է նաև այն, թե ինչպես է Թեհրանը հասկանում «հավաքական Արևմուտք» ասվածը: Նրա համար դա ոչ միայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, այլև ոչ պակաս Թուրքիան և Իսրայելը: Ընդ որում, այդ երկու պետություններն Ադրբեջանի գլխավոր ռազմա-քաղաքական գործընկերներն են: Սպառազինություն, բանակի տեխնոլոգիական մակարդակի բարձրացում, հատուկ ծառայությունների կոոպերացիա. ահա այն հիմնական «ուտեստների» ճաշացանկը, որը Իրանում «մեծ բավականություն» չի առաջացնում: Գիտե՞ն արդյոք Թեհրանում Թուրքիայի ռազմավարական ինքնավարության, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ նրա տարաձայնությունների մասին: Իհարկե գիտեն, բայց գնահատական են տալիս «համբուրգյան հաշվով»: Չէ որ գլխավոր ճանապարհները Անկարայից և Թել Ավիվ/Երուսաղեմից տանում են Վաշինգտոն, իսկ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները նոր «հալոցք» են ապրում, ինչի ապացույցն է Բենիամին Նաթանյահուի և Ռեջեփ Էրդողանի նախատեսվող հանդիպումը:

5. Իրանը, սակայն, չի կարելի համարել նաև ռուսամետ: Մի մեջբերում անեմ իրանցի նշանավոր փորձագետ Վալի Քալեջիի հոդվածից. «Ռուսաստանի հարաբերություններն Իսրայելի հետ և Ուկրաինայի պատերազմից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տնտեսական կապերի ու տարանցիկ հնարավորություևնների պահպանման անհրաժեշտությունը հարկադրել են Մոսկվային ճկուն մոտեցում որդեգրել Հարավային Կովկասի իրադարձությունների կապակցությամբ, ինչը Իրանի օգտին չէ»: Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, «չնայած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության նկատմամբ Իրանի և Ռուսաստանի որոշ նմանություններին՝ Թեհրանը և Մոսկվան վերջին տարիներին հեռացան իրարից զանգեզուրյան միջանցքի, Իրանի և Հայաստանի սահմանի համար դրա հետևանքների և Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների առնչությամբ»:

6. Ոչ ոք, բնականաբար, չեղյալ չի հայտարարել «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» կանոնը: Իրանը տարակազմ հասարակություն է ներկայացնում, իսկ թյուրքական տարրն այդ «բազմազանության միասնության» մեջ բավական մեծաթիվ է: Սրանից էլ  մեծ ուշադրությունը «թյուրքական համերաշխության» կամ «ադրբեջանական ժողովրդի միասնության» գաղափարների յուրաքանչյուր դրսևորմանը: Առավել ևս, որ նման մոտեցումների համակիրներ կան ոչ միայն Կովկասում, այլև DC-ում:

7. Այսպիսով, ամենայն հավանականությամբ, Կովկասի համար առավել հավանական հեռանկարը ոչ թե «բլոկային համակարգը» և ոչ թե «սառը պատերազմի» նորացված տարբերակը կլինի, այլ իրավիճակային մերձեցումը, ոչ թե միությունը, այլ «ուղեկցությունը» («попутчество» եզրույթը փոխ եմ առել ռուսական հետհեղափոխական սատիրայից): Երեք եվրասիական հսկաները (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) «որոշ համընկնումներ» ունեն և որոշ «չհամընկնումներ»: Երեքն էլ չեն ցանկանում այդ «եվրասիական եռյակից» որևէ մեկի լիակատար գերակշռությունը և սկզբունքորեն չեն ցանկանում Արևմուտքի տոտալ գերիշխանությունը (Թուրքիան՝ վերապահումներով): Արևմուտքի շահագրգռությունները Կովկիասի տարածաշրջանի նկատմամբ ավելի քիչ են, քան նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական հատվածի նկատմամբ (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս): Հետևաբար աշխարհաքաղաքական նրբերանգներն Անդրկովկասում բավական նշանակալի կլինեն: Եվ Իրանը, անշուշտ, ցանկանում է բաց չթողնել իր օգուտները:

Սերգեյ Մարկեդոնով

Աղբյուրը

 

Տարածաշրջան Իրան Թուրքիա Ռուսաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին