f

Անկախ

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»


«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։ Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում մրցունակ ու նորարական հետազոտությունների կատարմանը, խթանել որակյալ անգլիալեզու հոդվածների պատրաստումն ու հրատարակումը։

Դրամաշնորհներ են տրվելու երկու-երեք երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը ՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ը:

Հայտատուն պետք է հանդիսանա խմբի ղեկավարը, ով կարող է լինել առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ, հայցորդ կամ առնվազն կրտսեր գիտաշխատող, գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական, որն ունի մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում կամ գիտական աստիճան և ներկայացնում է առնվազն երկու գիտական հոդված՝ հրատարակված ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված ամսագրերից մեկում վերջին երկու տարվա ընթացքում։

Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում կամ Արցախում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Երեխա(ներ) ունեցող կին երիտասարդ գիտնականների պարագայում մինչև 36 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ մեկ տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչև 38 տարեկան:

Խումբը կարող է ունենալ արտասահմանյան խորհրդատու, ով պետք է լինի օտարերկրյա գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, և նրա Հիրշի ինդեքսը (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3:

Հետազոտությունը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության ավարտին, խումբը պետք է ունենա միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)»,     կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)» https://www.scimagojr.com/journalrank.php  պորտալում՝ առնվազն Q4 քառորդում) ընդգրկված ամսագրերից մեկն ուղարկված (submitted) անգլիալեզու գիտական հոդված, որն առնվազն պետք է ընդունված լինի խմբագրի կողմից և ներկայացված առաջին գրախոսականին (review)։

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

գիտություն

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին