f

Անկախ

ԲԴԽ-ն հրաժարվել է վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի դեմ՝ Գրիգոր Մինասյանի հետ փակ հանդիպումներ ունենալու համար. Այսուհետ բոլոր դատավորները կարող են շփումներ ունենալ դատավարության կողմերի հետ


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն հրաժարվել է Կարեն Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնելու նպատակով հանձնախումբ ստեղծել, մերժվել է անգամ հարցն օրակարգ ներառելու մասին ԲԴԽ անդամի առաջարկը: 

Հիշեցնենք, որ հուլիսին 3-ին ԲԴԽ-ն դադարեցրել է միանգամից չորս դատավորի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի,  մեկ այլ վարույթի շրջանակներում՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորների վերաբերյալ վարույթների քննության ընթացքում, որն, ի դեպ, իրականացվել է բավականին աղաղակող խախտումներով, դատավորները, ի թիվս այլնի,  բարձրաձայնել են իրենց նկատմամբ խտրական մոտեցմամբ իրականացվող հետապնումների մասին: Ավելին, պարզվել է, որ վարույթների քննության փուլում որպես դատարան հանդես եկող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փակ գաղտնի հանդիպումներ է ունեցել կողմ հանդիսացող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Հանդիպման փաստը չի հերքվել  Անդրեասյանի կողմից, իսկ Գրիգոր Մինասյանը հաստատել է տեղեկությունը՝ փորձելով հիմնավորել, թե իբրև նման հանդիպումներ չեն կարող չլինել՝ կապված իրենց աշխատանքային պարտականությունների հետ, ավելին, պնդել, թե թաքցնելու ոչինչ չունեն, դրա համար էլ անում են իրենց գործը, մինչդեռ,  Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության   դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Թեև այդ հանգամանքները հայտնի են դարձել գործերի քննության փուլում, այդուհանդերձ, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվել է, նա շարունակել է մասնակցել վարույթին, այդ թվում՝ եզրափակիչ որոշման կայացմանը: 

Այլ խոսքով՝ ակնհայտորեն առկա է շահերի բախում, ինչով պայմանավորված Տիգրան Պետրոսյանը հուլիսի 17-ին հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին՝ առաջարկելով  կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար:  Ըստ Պետրոսյանի՝ Կարեն Անդրեասյանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումը հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը, քանի որ դրանով կարմատավորի դատավորների կողմից իրենց վարույթում գտնվող գործերով կողմերից մեկի հետ անարգել շփումներ ունենալու և վերջինիս հետ իրենց դատավարական գործողությունները համաձայնեցնելու ապօրինի և արատավոր պրակտիկա: 

ԲԴԽ-ում, սակայն, փոքր-ինչ համարձակություն ունեցող երեք անդամ չգտնվեց՝ հանձնախումբ ձևավորելու համար, ավելին, հարցն անգամ ԲԴԽ նիստի օրակարգ չի ներառվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Խորհրդի անդամները, բացառությամբ Արշակ Վարդանյանի, կարգապահական վարույթի հարուցման հիմք չեն տեսել, առանց  որևէ հոդաբաշխ պարզաբանման՝ միայն նշել են, որ հանրագրով բարձրացված հարցը քննարկման առարկա կդարձվի Օրենքով և Աշխատակարգով սահմանված կարգով: Մեր ունեցած տեղեկություններով՝ հանրագրով բարձրացված հարցերում առերևույթ խախտում տեսել է Արշակ Վարդանյանը, որն առաջարկել է ԲԴԽ-ին նիստ հրավիրել՝ երեք հոգուց բաղկացած հանձնախումբ ձևավորելու և վարույթ հարուցելու նպատակով, սակայն հարցն օրակարգում ներառելու առաջարկը ԲԴԽ-ի կողմից մերժվել է:

ԲԴԽ Կարեն Անդրեասյան Գրիգոր Մինասյան Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին