f

Անկախ

Նիկողոսյանական գրականության ոգին և էությունը


Խոսք ընթերցողի

Որպես ընթերցողի միշտ (արդեն ոչ պակաս 40 տարի) բարեկամաբար եմ նայել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանի և արձակագիր, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի երկար տարիներով համատեղվող կյանքի ճանապարհին։ Խորին հարգանք ունեմ երկուսի նկատմամբ էլ և առանձին հպարտությամբ եմ պարբերաբար բացում իմ գրադարակում կողք կողքի շարված նրանց նուրբ և պարտավորեցնող ընծայագրերով գրքերը։ 

Եվ ահա սեղանիս Լյուդվիգ Կարապետյանի ՛՛Բարի սրտով և պայծառ հայացքով՛՛ (նամակներ Տիգրան Նիկողոսյանին) (Երևան, ,Սպիկաե հրատ․, 2023թ․) գիրքն է դեռևս առանց ընծայագրի, քանզի գիրքն ինձ տրամադրել է Տիգրան Նիկողոսյանը, ով ընծայագրելու իրավունքը սիրով թողել է հեղինակին։ Հայաստանի վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանի ստեղծագործական դիմանկարն է այս գրքում՝ նիկողոսյանական գրականության ոգին և էությունը։

Բաց նամակների տեսքով այս ուշագրավ գիրքը (բաց նամակների ժանրին գրականագետ Կարապետյանը հաճախ է դիմում, նոր ծնվող գրքերը արժևորելիս) բաց նամակների յուրատիպ համադրություն է և մեկնարկում իսկ ազդարարում է, որ հեքիաթի կապույտ թռչունը միշտ Տիգրանի հետ է։ Այս նամակներն արժևորում են նրա գրական հունձքը՝ դաստիարակության ուղեցույցների նմանվող ,Կանաչ առուե, ,Հայրեր և որդիներե, ,Ինձ տուր քո ցավըե, ՛՛Բարի լույս հայրիկ՛՛, ՛՛Մեր կյանքի ժամանակը՛՛, ՛՛Մարիամ իշխանուհին՛՛, ՛՛Ցավի և սիրո բացիկներ՛՛, ... գրքերը։

Գրականության ոգին և էությունն ըստ Լյուդվիգ Կարապետյանի սերն է, ցավը և կարոտը։ Առանց հուզմունքի և արցունքների չես կարող կարդալ ոչ Տիգրան Նիկողոսյանի ՛՛Յոթ նամակ Անահիտին՝ առանց հետադարձ հասցեի՛՛ գիրքը, ոչ էլ կնոջն անժամանակ կորցրած Տիգրանին այդ անդառնալի ցավի մասին Լյուդվիգ Կարապետյանի յոթերորդ հոգեցունց նամակը։

Բաց նամակներն այս գրքում ութն են, բայց հեղինակը չի զլացել այստեղ զետեղել հանրաճանաչ Գևորգ Դևրիկյանի, Գառնիկ Ասմարյանի, Սուրեն Մուրադյանի, Վարդան Դևրիկյանի, Գևորգ Յազըճեանի, ... խոսք - գնահատականները, որ ավելի են հասանելի դարձնում նրա նամակների բովանդակությունը։ Նամակներ, որ ազդարարում են հայրերի և որդիների անխզելի կապի, հայրենի եզերքի ու նրա մարդկանց հանդեպ անսահման սիրո և լուսավոր ապագայի մասին։ Հենց դրանք են նիկողոսյանական գրականության ոգին և էությունը։ Այնպես որ հարուստ կենսափորձով  Լյուդվիգ Կարապետյանը իր բաց նամակներով ընթերցողին հրավիրում է ընթերցելու – վերընթերցելու Տիգրան Նիկողոսյանի գրքերը։ Այդ հրավերին են միտված նաև գրքի վերջում զետեղված Տիգրան Նիկողոսյանի կենսագրականը, հրատարակված գրքերի և մրցանակների ցանկերը։ Գրքի դարձերեսին էլ Լյուդվիգ Կարապետյանի խորաթափանց դեմքն է ու բեղուն կյանքի համառոտ նկարագրությունը։

Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Տիգրան Նիկողոսյան Հայաստան Լյուդվիգ Կարապետյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին