f

Անկախ

Հայտնի է դարձել, թե ինչու Փաշինյանը չի սիրում Լեռնային Ղարաբաղը.  Московский комсомолец


Մոսկվայի խիստ արձագանքը Հայաստանի վարչապետ Նիրկոլ Փաշինյանի տված հարցազրույցին իտալական La Repubblica թերթին ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի հարաբերություններն իր ռազմավարական դաշնակցի հետ հասել են վտանգավոր կետի: Հայաստանի հետ հարաբերությունների խզումը ոչ մի կերպ չի բխում Ռուսաստանի շահերից, դա կնշանակի նրա հեռացումը տարածաշրջանից 200-ամյա ներկայությունից հետո: Հասունացած խնդիրները չի կարելի լուծել բարձր կաբինետներից հրամայական բղավոցներով: Սակայն Երևանի ավանդը ներկայիս ճգնաժամում նույնպես չի կարելի անտեսել:

Հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից և կարող է «մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»: Ընդ որում, նա հիշեցրեց իրավիճակներ, երբ «մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»:

Ի՞նչ նկատի ունի: Հավանաբար նա հիշել է, թե ինչպես ՌԴ-ն հապճեպ հեռացավ Վրաստանից՝ փակելով իր ռազմաբազաները: Մասնավորապես՝ Աջարիայի և հայերով բնակեցված Ջավախքի, որտեղ բնակչությունը դեմ էր ռուսների հեռանալուն: <…> Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից է պաշտոնապես, գոյություն ունի պայմանագիր ռազմավարական գործընկերության մասին: Նա նախկին ԽՍՀՄ-ի միակ հանրապետությունն էր, որը հաստատ «ոչ» է ասել ՆԱՏՕ-ի հրավերին: Հայաստանի և Թուրքիայի սահմանը պահպանում են ՌԴ ԴԱԾ-ի սահմանապահ զորքերը: Գործում է ՀՕՊ ռուս-հայկական համատեղ համակարգ:

Բայց այդ ամենին կարող է վերջ տրվել: Փաշինյանը ռազմավարական սխալ  համարեց այն, որ «Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ»: Նա առաջարկում է «դիվերսիֆիկացնել» անվտանգության քաղաքականությունը, քանի որ ՌԴ-ն, իր կարծիքով, չի կարող կամ չի ցանկանում ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Նրա փաստարկները. ՀԱՊԿ-ն օգնության չեկավ Հայաստանին, երբ ինքը դա խնդրեց, Լաչինի միջանցքը, որը պետք է գտնվեր ռուսական խաղաղապահների հսկողության տակ, «իրականում նրանք չեն վերահսկում»: Ուստի Հայաստանը, իր տրամաբանությամբ, կարող է անվտանգության երաշխիքներ խնդրել ուրիշ մեկից:

Իրականում խնդիրները, որոնց առկայությունը ոչ ոք չի ժխտում, զգալի չափով ստեղծել է ինքը՝ Փաշինյանը: Նույնիսկ վարկած կա, որ այդ մարդուն հատուկ են Հայաստանում իշխանության բերել արևմտյան գործակալները, որպեսզի վերջականապես դուրս մղեն Ռուսաստանին Հարավային Կովկասից և Ղարաբաղի խնդիրը լուծեն հօգուտ Ադրբեջանի:

Անշուշտ, եթե նա բացահայտ հռչակեր դա, ապա երբեք իշխանության չէր գա: Հետևաբար նա քայլեց կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով: Բայց հետաքրքիր է դիտարկել, թե ինչպես է նա վիրտուոզ կերպով մի «Օվերտոնի պատուհանը» բացում մյուսի հետևից՝ աստիճանաբար «ջուրը լցնելով» Ղարաբաղը և Հայաստանի բնակչությանը տրամադրելով Ռուսաստանի դեմ: Սխեմա, որ փորձարկվել է Ուկրաինայում և Մոլդովայում:

Օրերս ՌԴ ԱԳՆ-ն խիստ հայտարարություն է արել՝ կապված Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին Երևան մուտքի արգելքի հետ: Փաշինյանի օրոք մի ամբողջ շարք նշանավոր քաղաքական գործիչներ ու լրագրողներ դարձել են Հայաստան «մուտք չունեցող» (գործելակերպ, որ կիրառվել է Մոլդովայում և Ուկրաինայում): Մենք Վիկտոր Վլադիմիրովիչի հետ քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունների խնդիրները:

- Ի՞նչ նպատակ ուներ ձեր այցը Հայաստան:

- Ես ուզում էի մասնակցել այնտեղ ստեղծված Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ընկերության  շնորհանդեսին, և պատճառը, որով ինձ ներս չթողեցին, մինչև  հասկանալի չէ: Սահմանին ինձ հայտնեցին, որ ես «անցանկալի անձ» եմ Հայաստանում: Դա անսպասելի էր: Ինձ ոչ ոք նախապես այդ մասին չի ծանուցել:

Ենթադրում եմ, որ պարոն Փաշինյանը և նրա կառավարությունը համարել են, որ ժամանակն է խփել ուղիղ ռուս-հայկական հարաբերությունների  հիմքերին՝ հայերի և ռուսների բարեկամության ու միջանձնային հարեբությունների հիմքերին:

- Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանին Ղարաբաղում խաղաղապահ ջանքերի  «անարդյունավետության» համար: Իսկ դուք ի՞նչ կարող եք ասել Ղարաբաղի առնչությամբ իր՝ Փաշինյանի դիրքորոշման մասին:

- Դեռ այն ժամանակ, երբ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում գլխավորում էր պատգամավորների մի փոքր խումբ, նա մշտապես կանգնած էր հակաղարաբաղյան և հակառուսական դիրքերում: Նա մինչև օրս էլ մշտապես առճակատման մեջ է ղարաբաղյան հարցի հետ:

Մեղադրելով ՌԴ-ին բոլոր մահացու մեղքերի մեջ՝ նա մոռանում է, որ Ղարաբաղի հայերին ազատագրել է դեռ Պետրոս Առաջինը 1722 թվականին: Այդ հարցը վերջնականապես լուծել նրան չհաջողվեց: Ղարաբաղի ազատագրման համար զոհվել են Ռուսական կայսրության բանակի տասնյակհազարավոր զինվորներ, և անգամ Նապոլեոնի դեմ պատրերազմը չի ստիպել Պետրոս Առաջինին այնտեղից հետ կանչել զորքերը:

Բայց հնարավոր է, որ Փաշինյանն ամբողջությամբ չի ուսումնասիրել Հայաստանի պատմությունը: Երբ նա դեռ նոր էր գնում իշխանության «թավշյա հեղափոխության» ալիքի վրա,  քանիցս փորձել է մեկնել Ղարաբաղ իր սադրիչ կարգախոսներով, սակայն ղարաբաղցիները  մի լավ հասցրել են նրա զինակիցների մռութներին սահմանի վրա: Բայց այստեղ միայն անձնականը չէ, նա կատարում է եվրոատլանտիստների մտահղացումները, որոնք ցանկանում են, որ Հայաստանը հանձնի Ղարաբաղը:

- Ռուսաստանը կարո՞ղ էր 2020 թվականին՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ավելի շոշափելի օգնություն ցույց տալ:

- Նախագահ Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն երեք անգամ առաջարկել է Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Բայց Փաշինյանը հրաժարվել է: Իսկ հետո սկսեց մեղադրել ՌԴ-ին, թե չպաշտպանեց Ղարաբաղին:

Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, Ռուսաստանը կարող էր օգնել  այն պայմանագրի համաձայն, որ ունենք Հայաստանի հետ: Իսկ այսպես մենք որևէ իրավական հիմք չունեինք միջամտելու համար: Ի տարբերություն հարավային Օսիայի, որտեղ կանգնած էին մեր խաղաղապահները: Փաշինյանը ոչ միայն չճանաչեց Ղարաբաղը, այլև հայտարարում է այսօր, որ ճանաչում է այն Ադրբեջանի կազմում 1991 թվականի սահմաններով:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք 2022 թ. հոկտեմբերի և 2023 թ. մայիսի գագաթնաժողովներում Եվրամիության հովանու տակ: Իտալական պարբերականին տված հարցազրույցում հաստատեց դա՝ հայտարարելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և «դրան զուգահեռ և առանձին կետով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցի լուծումը»:

Ընդ որում, նա ոչինչ չասաց մյուս կարևորագույն սկզբունքի մասին՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ստացվում է, որ Հայաստանն արդեն չի պաշտպանում այդ իրավունքը: Դա նշանակում է նաև, որ նա փաստացի «գցում» է Ղարաբաղը:  Իսկ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի բնակչության «երաշխիքները» նա կարող է պարզաբանել Կոսովոյի սերբերի հետ, որոնք եղել են նման իրավիճակում: Նրանք հայկական վարչապետին շատ հետաքրքիր բաներ կպատմեն…

Մարինա Պերեվոզկինա

Աղբյուրը՝ Московский комсомолец

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան խմբագրի ընտրանի

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին