f

Անկախ

Նոր թաղամասերի կառուցումից մինչև տուգանքների համաներում և քաղաքավարության մասին հոլովակների շրջանառում. ով ինչ է խոստանում երևանցիներին ընտրվելու պարագայում


14 քաղաքական ուժեր մասնակցում  են սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, սակայն ոչ բոլորն են պայքարում հաղթանակի համար: Քաղաքական ուժերի մի մասի համար սա իրենց մասին ազդարարելու կամ հիշեցնելու հնարավորություն է, ոմանց նպատակն էլ գուցե  ընտրողների քվեները փոշիացնելն է: Ուշագրավ է, որ 14 քաղաքական ուժերից 6-ն անգամ  նախընտրական ծրագիր չունի: Այսինքն՝ նրանք 3 մլն դրամ են վճարել որպես ընտրագրավ, սակայն իրենց նեղություն չեն տվել անգամ նախընտրական ծրագիր մշակել և հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները և քաղաքական նպատակները, եթե այդպիսիք ունեն: 

Ըստ ԿԸՀ կայքի՝ նախընտրական ծրագիր չունեն «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Հաղթանակ», «Հայաստանի եվրոպական», «Հանրապետություն», «Ուժը հայրենյաց» կուսակցությունները:

Ծավալուն ու մանրակրկիտ ծրագիր ունեն 4 կուսակցություններ, որոնք էլ թերևս հիմնական պայքարն են մղում քաղաքապետի աթոռի համար:

Այսպես՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ընտրողներին ներկայացրել է ծավալուն մի փաստաթուղթ, որտեղ մանրակրկիտ անդրադարձել են հանրային կյանքի գրեթե բոլոր «աղմկահարույց» ոլորտներին՝ կանաչապատում, շրջակա միջավայրի պահպանություն, աղմուկի կառավարում, թափառող կենդանիներ, հանրային տրանսպորտ, քաղաքային պլանավորում, հանրային առողջապահություն, կրթություն, սոցիալական պաշտպանություն: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ծրագրում ներկայացնում է, թե ինչ էր նախաձեռնել որպես քաղաքապետ պաշտոնավարման ժամանակ և խոստանում շարունակել նույն տրամաբանության մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առավել շռայլ է իր խոստումներում՝ հավելյալ խոստանալով  նաև թվայնացում, քաղաքի արտաքին տեսքի վերականգնում և բարելավում, Երևանի նոր հատակագիծ, նոր թաղամասերի և ճանապարհների կառուցում՝ մոռանալով, որ 2018-ին խոստացածների մի զգալի մասը դեռ չեն կառուցել: Իսկ թե որն է երաշխիքը, որ թվարկված խոստումները չեն արժանանա մինչ այս հնչեղությամբ հայտարարված ու այդքանով սահմանափակված ծրագրերին, ինչպես, օրինակ՝ Աջափնյակում մետրոյի նոր կայանի կառուցումն էր, հստակ չէ, քանի որ ծրագիրը միայն խոստումներ է պարունակում և ոչ մի խոսք իրականացման հնարավորությունների, ուղիների և ժամկետների  մասին:

 Ի տարբերություն նախորդ երկու քաղաքական ուժերի, «Ապրելու երկիր» կուսակցությունը ավելի համակողմանի ծրագիր է կազմել՝ խոստումներին զուգահեռ ներկայացնելով, թե որքան ժամանակում է նախատեսում իրականացնել այն և ինչ ծավալներով, իրականացման յուրաքանչյուր փուլում ովքեր են  լինելու շահառուները: Այս կուսակցության ծրագիրը, թերևս, ամենամշակվածն է: Խոստումները գրեթե բոլորի մոտ նման են՝  աննշան տարբերություններով: «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրում ուշագրավ է  Food Bank-երի համակարգի ներդրումը:

«Մայր Հայաստան» դաշինքը քաղաքական ուժերից միակն է, որն իր նախընտրական ծրագրում ամրագրել է իշխանափոխության հրամայականը, Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի վերականգնումը և  և Արցախի պաշտպանության խնդիրը: Ընդդիմադիր դաշտը միավորած դաշինքը կարևորում է պետական մակարդակով փոփոխությունները՝ բանակի հզորացումից, հանրային մթնոլորտի առողջացումից մինչև տնտեսության զարգացում, որի արդյունքում էլ կունենանք արդիականացված Երևան բարելավված կառավարման, տրանսպորտային, աղբահանության համակարգով և քաղաքային տնտեսվարման սկզբունքերով:

«Արդար Հայաստան» կուսակցությունը նշում է, որ մոտեցել է արմատական փոփոխությունների ժամանակը և դա պետք է սկսել Երևանից: Ու թեև կուսակցությունն առաջարկում է Երևանից սկսել փոփոխությունները, սակայն Արցախի, անվտանգային խնդիրների մասին ոչ մի խոսք չկա: Ի դեպ, նշվում է, որ ծրագիրը վերջնական չէ և կարող է համալրվել քաղաքացիների առաջարկությունների հիման վրա: Քաղաքական ուժի ներկայացուցիչները խոստանում են ընտրվելու պարագայում իրականացնել ՔՊ 2018-ի նախընտրական ծրագրի կետերից 12-ը,  որոնք այդպես էլ չեն կատարվել: Այդ խոստումների թվում է մի քանի ճանապարհահանգույցների կառուցումը: 

 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական ծրագիրն էլ սահմանափակվում է 13 կետ պարունակող բուկլետով, որը տարածում են քարոզարշավի շրջանակներում: 

«Հանրային ձայն»  կուսակցության նախընտրական ծրագիրը ևս  մտադրությունների շարադրանք է, ինչպես՝ հանրային տրանսպորտում քաղաքավարության, տեղ զիջելու և տարրական կուլտուրայի մասին հիշեցնող աուդիո կամ վիդեո հոլովակների ներկայացում, կարմիր գծերի վերացում, ոչ մի արտոնություն պաշտոնյաներին, անիմաստ պաշտոնների կրճատում  և այլն:

«Միացյալ Հայաստան» կուսակցությունն իր նպատակներն ու ցանկությունները ընտրողին ներկայացրել է 10 ոլորտների սահմաններում: Այս քաղաքական ուժի ծրագրում թերևս ուշագրավ է երևանցիների ֆինանսական պարտավորությունների կանոնակարգման և նվազեցման խոստումը. «Երևան» բանկի ստեղծում, քարտատերերի համար զեղչային համակարգի կիրառում, գույքահարկի արտոնություններ, գույքահարկի և ՃԵԿ տուգանքների համաներում:

Ամփոփելով՝ քաղաքապետի աթոռի համար պայքարող քաղաքական ուժերից միայն «Ապրելու երկիրն» է համակողմանի ծրագիր մշակել՝ խոստմանը զուգահեռ մատնանշելով նաև իրականացման ուղիներն ու ժամկետները: Չնայած շատ է խոսվում գործող իշխանությունների սխալների ու թերացումների մասին, սակայն քաղաքական ուժերից միայն «Մայր Հայաստան» դաշինքն է այս ընտրությունները կապել իշխանափոխության հետ՝ Երևանում իշխանափոխությունը համարելով Հայաստանում իշխանափոխության սկիզբը: Եվ միայն այս քաղաքական ուժն է իր դիրքորոշումը ամրագրել Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ: 

 

նախընտրական ծրագրեր երևանի ավագանու ընտրություններ Երևան խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին