f

Անկախ

Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել, քան հետո նստել ու հետևել, թե ոնց է Ռուսաստանը Ադրբեջանի տարածքն իր համար նոր «միջանցք» դարձնում


Արցախ ռուսական բեռ տանելու մասին ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից խախտելը, կարծում եմ, տրամաբանական է։ Բաքվում հիմարներ չեն նստած ու իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական այդ նախաձեռնությունից հետո շատ վատ դրության մեջ էին հայտնվելու։ Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել, քան հետո նստել ու հետևել, թե ոնց է Ռուսաստանը Ադրբեջանի տարածքն իր համար նոր «միջանցք» դարձնում։

Երկրորդ կարևոր գործոնն Արցախում ձևավորված նոր իշխանությունն է։ Եթե նախկինում Ալիևը վստահ էր, որ կարող է ազդել Ստեփանակերտի որոշումների վրա (օրինակ՝ Նիկոլի միջնորդությամբ), ապա հիմա նա այդ հնարավորությունը չունի։ Հետևաբար նաև ռիսկեր կառավարելու մեխանիզմներն են քչացել։ Դրա համար որոշել են ավելորդ ռիսկի չգնալ և թույլ չտալ, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը թեկուզ մեկ նիշով ավելանա։

Ինչ վերաբերվում է այսպես կոչված Լաչինի միջանցքին, ապա դրա բացման հարցը, իհարկե, միանգամայն այլ գործընթացների արդյունքում պետք է լուծվի։ Չի կարող լինել մի վիճակ, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին ադրբեջանական անցակետ լինի և Բաքուն չփորձի անընդհատ շահարկել այդ հանգամանքը։ Անցակետը պարզապես պետք է չլինի։ Ինչպես նաև որևէ ադրբեջանցի զինվոր չպետք է լինի այդ ճանապարհին կանգնած։ Եվ սա լուծելի խնդիր է։ Իհարկե, Հայաստանում դավաճան իշխանությունների հեռացումից հետո։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում Ադրբեջան Ռուսաստան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին