f

Անկախ

Երակների վարիկոզ լայնացում. պատճառները, ախտանշանները և բուժումը


Երակների վարիկոզ  լայնացումը հաճախ դիտարկում են որպես կոսմետիկ խնդիր: Մինչդեռ այն իրականում բավականին լուրջ հիվանդություն է, որը բուժման կարիք ունի:

Երակների վարիկոզ լայնացման պատճառներն ու ախտանշանները

Երակների վարիկոզ լայնացման առավել տարածված պատճառներն են.

  • Ժառանգական գործոնը,
  • Ոտքերի մեծ ծանրաբեռնվածությունը,
  • Հղիությունը և ծննդաբերությունը,
  • Ավելորդ քաշը,
  • Շարակցական հյուսվածքների զարգացման խանգարումները,
  • Տարիքային փոփոխությունները,
  • Մշտապես բարձրակրունկ կոշիկներ հագնելը:

Բժիշկ Տատյանա Շապովալենկոյի կարծիքով՝ երակների վարիկոզ լայնացման հիմնական պատճառներից մեկը հիպոդինամիան է, որի հետևանքով տեղի է ունենում արյան կանգ ստորին վերջույթներում: 

Հետևյալ ախտանշանների առյակության դեպքում ցանկալի է դիմել բժիշկ-ֆլեբոլոգի/անոթային վիրաբույժի խորհրդատվության.

  • Ոտքերում ծանրության զգացողություն,
  • Ոտքերի այտուցվածություն,
  • Ցավ ոտքերում,
  • Մաշկի գույնի փոփոխություն,
  • Մաշկի վրա տեսանելի անոթային ցանց (որը նախկինում չի եղել),
  • Ոտքերի երակների տեսքի փոփոխություն:

Երակների վարիկոզ լայնացումը, բացի էստեթիկ խնդրից, կարևոր է նաև առողջության տեսանկյունից. գոյացող արյան մակարդուկները կարող են անոթների խցանման պատճառ դառնալ:

Վարիկոզի բուժումը

Երակների վարիկոզ լայնացման ժամանակին բուժումը կնվազեցնի բարդությունների հավանականությունը և կկանխարգելի իրավիճակի հետագա վատթարացումը:

Վարիկոզի բուժման ժամանակակից մեթոդները պայմանականորեն կարելի է երկու տեսակի  բաժանել.

  • Ջերմային, որի պարագայում երակը ենթարկվում է ջերմային կամ ռադիոհաճախականության ազդեցության,
  • Ոչ ջերմային, որի պարագայում ախտահարված անոթների պատերը «սոսնձվում են» հատուկ բաղադրությունների միջոցով:

Բացի նշվածները, հնարավոր են նաև բուժման պահպանողական մեթոդներ, որոնք կիրառելի են հիվանդության վաղ փուլերում: Իսկ բուժման մեթոդաբանությունը պետք է որոշի ֆլեբոլոգը՝ ելնելով պացիենտի ցուցանիշներից:

Հնարավոր բարդություններ

Արյան հոսքի բարդացումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, ինչպիսիք  են.

  • Արյունահոսություն - մաշկին մոտ տեղակայված  երակների վարիկոզ լայնացումը կարող է արյունահոսության պատճառ դառնալ էպիդերմիսի/ մաշկի արտաքին շերտի  վնասման պարագայում:
  • Թրոմբոֆլեբիտ - երակների ներքին պատին գոյանում են արյան մակարդուկներ՝ առաջացնելով բորբոքային պրոցես։ Մարդն ունենում է ոտքերում ջերմության զգացողություն: Վնասված անոթների հատվածում մաշկը կարմրում է: Հնարավոր է ցավի զգացում մաշկը շոշափելիս և անգամ հանգիստ վիճակում: 
  • Քրոնիկ երակային անբավարարության պարագայում  հնարավոր է վարիկոզային էկզեմայի և խոցերի զարգացում։

Կոմպրեսիոն զուգագուլպաներ

Երակների վարիկոզ լայնացումը առաջանում է այն պատճառով, որ խախտվում է արյան շրջանառությունը և արյունը կուտակվում է երակներում: Նման իրավիճակ մեծամասամբ առաջանում է ստորին վերջույթներում: 

Ժամանակակից կոմպրեսիոն զուգագուլպաներն ապահովում են մշտական ճնշում: Դա օգնում է, որ արյունը հետ հոսի դեպի սիրտ: Զուգագուլպաները, որպես կանոն, առավել մեծ ճնշումը գործադրում են կոճերի և  ոտնաթաթերի հատվածում:

Կոմպրեսիոն զուգագուլպաները կարող են թեթևացնել երակների վարիկոզ լայնացման  որոշ ախտանիշներ: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ դրանք լիովին վերացնում են երակների լայնացման նշանները։ Այս տեսակի ներքնազգեստը նախատեսված չէ բուն  հիվանդության բուժման համար։

Կոմպրեսիոն գուլպաների օգտագործումը օգնում է նվազեցնել երակների լայնացման հետևանքով առաջացող  ցավը: Նույն խնդիրը կարելի է հաղթահարել նաև դեղամիջոցներով: Հետևաբար միայն և միայն բժիշկը կարող է որոշել բուժման մեթոդը:

Աղբյուրը՝ www.sport-express.ru  

 

առողջություն Երակների լայնացում վարիկոզ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին