f

Անկախ

Վերահավատարմագրվում է Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը


Սեպտեմբերի 10-13-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով  արտաքին գնահատում է իրականացնում Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ  Հերմինե Գրիգորյանը:  Խմբի անդամներն են Ավանդական բժշկության համալսարանի Բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ, ԵՊՀ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայարփի Ջավրուշյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի որակի ապահովման պատասխանատու Գոհար Սարգսյանը, Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի Ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մանվել Գևորգյանը:

Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:

Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:

Այցի առաջին օրը փորձագետներն իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում, հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավարության և դասախոսական կազմի հետ: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան նաև ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի  և ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:

Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Քույրական գործ», «Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը և նախորդ արտաքին գնահատման  արդյունքում կազմված բարելավման ծրագրի իրականացումը:  Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն:

Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը,  ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ,  որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին  հավատարմագրում շնորհելու (2, 4  կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:

 Հավելենք, որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը վերահավատարմագրվում է: ՄՈՒՀ-ը 2020-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով:

հավատարմագրում քոլեջ ՈԱԱԿ

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին