f

Անկախ

Մաշկի խնամքն աշնանը. ինչպե՞ս մաշկը նախապատրաստել ցուրտ եղանակին


Աշնանը մաշկը հավելյալ խնամքի կարիք ունի: Ջերմաստիճանի և օդի խոնավության փոփոխության հետևանքով վնասվում է մաշկի պաշտպանիչ շերտը: Ժամանակին մաշկը սպասվող ցուրտ եղանակին նախապատրաստելը կօգնի խուսափել չորությունից, անցանկալի ցանից և թեփոտությունից: Մաշկի խնամքը պետք է լինի համալիր՝ ուղղված վերականգնմանը, խոնավեցմանը, պաշտպանությանը և վերականգնմանը:

Ստորև կներկայացնենք մասնագետների խորհուրդները, որոնք կօգնեն ապահովել մաշկի համալիր պաշտպանություն աշնանն ընդառաջ:

Մաշկի վերականգնումը

Վերականգնումն առաջին քայլն է, որ պետք է ձեռնարկեք ամառային շոգ եղանակից հետո: Ամռանը արևի տակ տևական ժամանակով գտնվելու հետևանքով նվազում է կոլագենի և  էլաստինի մակարդակը, ինչն էլ նպաստում է ծերացման վաղաժամ նշանների ի հայտ գալուն:  Հետևաբար ցանկալի է խնամքի համար ընտրել կոլագենով հարուստ միջոցներ: 

Մաշկի առաձգականությունը և վիճակը կօգնի բարելավել դեմքի մերսումը: Կան տնային պայմաններում դեմքի մերսման զանազան տարբերակներ: Ամենատարածվածը կոսմետիկ մերսումն է: Գործընթացն իրականացվում է երկու շարժումով՝ թփթփացնելով և սեղմելով: Տեսանելի արդյունքի համար խորհուրդ է տրվում մերսումն անել ամեն օր 5 րոպեից ոչ պակաս:

Մաշկի մաքրում. ի՞նչ քսուք  ընտրել

Մաշկի խնամքը սկսվում է մաքրումից: Աշնանը պետք է ընտրել թեթև բաղադրությամբ և PH-ի բալանսավորված մակակարդակով քսուքներ: Ցանկալի է հրաժարվել  օճառի և նմանատիպ ագրեսիվ միջոցների օգտագործումից: Խնայող միջոցները նրբորեն կմաքրեն շպարը՝ չվնասելով մաշկը: Մաքրող միջոց ընտրելիս անպայման հաշվի առեք մաշկի տեսակը:

Կոսմետոլոգ Մարգարիտա Նալբանդյանը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ինտենսիվորեն խոնավեցնող միջոցներին: «Չոր օդի պատճառով մաշկը սկսում է ջրազրկվել: Այդ գործընթացը կօգնեն  կանխարգելել խոնավեցնող և սնուցող բաղադրիչներ պարունակող կոսմետիկ միջոցները»,- ասում է նա: Հատկապես օգտակար են գլիկոպրոտեիններ և բնական բաղադրիչներ պարունակող պատրաստուկները, ինչպիսիք են վարսակի ալյուրը, ազնվամորին ու ելակը։ Նրանք ունեն մեղմ ազդեցություն և արագ վերականգնում են հիդրոբալանսը: Բացի այդ, ցուրտ սեզոնին խորհուրդ է տրվում շաբաթը մեկ անգամ խորը մաքրում կատարել։ Այս պրոցեդուրան կօգնի հեռացնել մահացած բջիջները։

Մաշկի խոնավեցումն աշնանը

Աշնանը մաշկը խոնավացնելու համար հատկապես օգտակար են գլիցերին և հիալուրոնաթթու պարունակող միջոցները։ Այս բաղադրիչները պահպանում  են խոնավությունը՝ դարձնելով մաշկը թարմ և խոնավ: Խոնավեցնող քսուքները պետք է պարունակեն սնուցող և վերականգնող բաղադրիչներ։ Լավ տարբերակ է վիտամինային  կամ սպիտակեցնող շիճուկ օգտագործելը: Սնուցող դիմակները նույնպես կօգնեն վերականգնել մաշկի հիդրոլիպիդային հավասարակշռությունը։ Դրանք  խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1-2 անգամ։

Աշնանը, ի տարբերություն մաքրող միջոցների,  մաշկի խնամքի միջոցները պետք է ավելի խիտ բաղադրություն ունենան։ Իսկ կոմեդոգեն ազդեցությունից խուսափելու համար պետք է ճիշտ ընտրություն կատարել՝ խորհրդակցելով կոսմետոլոգի հետ կամ ուշադրություն դարձնելով քսուքի բաղադրությանը. այն պետք է միկրոտարրեր և պեպտիդներ պարունակի:

Մարգարիտա Նալբանդյանը շեշտում է՝  եթե ցուրտ և քամոտ եղանակը մաշկի կարմրություն և չորություն է առաջացնում, դա վկայում է լրացուցիչ խոնավեցման և պաշտպանության անհրաժեշտության մասին, հատկապես մարմնի բաց հատվածներում։

Ինչպես խթանել մաշկի վերականգնումը

Աշնանը և ձմռանը մաշկի վերականգնման  գործընթացը դանդաղում է։ Խորհուրդ է տրվում օգտագործել  մրգային պիլինգներ  կամ գլիկոլաթթուներ։ Նրանք հարթեցնում են մաշկի երանգը և տալիս նրան երիտասարդ, փայլուն տեսք:

Մաշկի խնամքի միջոցները, որոնք հիմնված են օքսիդի միկրոբյուրեղների վրա, լավ հեռացնում են մաշկի մահացած բջիջները, ինչը հանգեցնում է մաշկի կառուցվածքի բարելավմանը: Երկփուլ պիլինգներն ավելի մեղմ ազդեցություն ունեն և հարմար են զգայուն մաշկի համար։ Բացի այդ, աշնանը  կարող եք կատարել ինվազիվ պրոցեդուրաներ, որոնք արդյունավետ են պիգմենտային բծերը  թարմացնելու և գունաբացելու առումով: 

 Մաշկի պաշտպանությունն արևից

Մաշկն արևից պետք է պաշտպանել ողջ տարվա ընթացքում: Աշնան գալուստով արևի ճառագայթների  ինտենսիվությունը նվազում է, բայց նույնիսկ այդ պարագայում ուլտրամանուշակագույն ճառագայթման  հետևանքով  մաշկի վրա կարող են ի հայտ գալ վաղ  ծերացման նշաններ  և պիգմենտային  բծեր:

Մաշկաբանները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել նվազագույնը 30 SPF պաշտպանություն ապահովող քսուքներ: Նախքան SPF-ն օգտագործելը կարող եք քսել խոնավեցնող կամ սնուցող կրեմ։ Յուղոտ մաշկի տեսակների համար խորհուրդ է տրվում օգտագործել ավելի թեթև բաղադրությամբ արևապաշտպան միջոցներ՝ գել, հեղուկ կամ էմուլսիա:

Ինչպես «Իզվեստիա»-ին բացատրեց մաշկաբան Վլադիմիր Իվկինը, արևապաշտպան քսուքի տարայի վրա թվերը ցույց են տալիս ոչ թե արևի տակ անցկացրած ժամանակը, ինչպես շատերը կարող են մտածել, այլ այն ճառագայթների տոկոսը, որոնք կհասնեն մաշկի մակերեսին:

Օրինակ, SPF 50+ նշանակում է, որ ճառագայթների ընդհանուր քանակի միայն 1/50-ը (այսինքն՝ 2%) կազդի մաշկի վրա; SPF 30-ը ծածկելու է ճառագայթների 97%-ը; SPF 25 - ճառագայթների 96% -ից; SPF 15 - 93% -ից:

Ինչպե՞ս քսուք ընտրել ձեռքերի համար

Ճիշտ ընտրված քսուքը կարող է կատարել միանգամից մի քանի առաջադրանք՝ խոնավեցնում, սնուցում, երիտասարդացնում, ծերացման գործընթացի դանդաղեցում  և պաշտպանություն  ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ձեռքերի քսուք ընտրելիս պետք է ուշադիր ուսումնասիրել բաղադրությունը։ Ցուրտ եղանակին  անհրաժեշտ է ընտրել խիտ բաղադրությամբ  քսուք՝ հարուստ յուղերով, C և E վիտամիններով, պեպտիդներով և հակաօքսիդանտներով։

Ի՞նչ վիտամիններ ընդունել աշնանը

Վիտամինները շատ կարևոր են օրգանիզմի կայուն գործունեությունը պահպանելու, այդ թվում և առողջ մաշ ունենալու  համար։ Կան մի քանի հիմնական վիտամիններ, որոնք պետք է ընդգրկված լինեն առօրյա սննդացանկում: Այդ վիտամիններով հարուստ են հետևյալ մթերքները.

- վիտամին A (պարունակվում է ընկույզում, լյարդում, կարմիր մսի, կարագի, ճարպային ձկան և գազարի մեջ);

- ֆիտոէստրոգեններ (կտավատի սերմեր և քնջութ);

- ցինկ (ծովամթերք, ցորենի թեփ, ընկույզ և սերմեր, խնձոր, թուզ,թուրինջ,  նարինջ, կեռաս, հաղարջ, կարտոֆիլ, ճակնդեղ, լոլիկ, սխտոր և կոճապղպեղ);

- օմեգա-3 (յուղոտ ձուկ և լյարդ);

- վիտամին C (ցիտրուսային մրգեր, կիվի, հատապտուղներ և բուլղարական պղպեղ);

- B խմբի վիտամիններ (թռչնամիս, տավարի միս, թեփ, ընդեղեն, հացահատիկներ, ձավարեղեն):

 

Աղբյուրը՝ iz.ru

 

մաշկի խնամք աշուն առողջություն գեղեցկություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին