f

Անկախ

Սեյրան Ասատրյան. «Նպատակս մեկն է՝ մասնակցել UFC մրցաշարերին»


Սեպտեմբերի 3-ին «Միկա» մարզահամլիրում կայացած խառը մենամարտերի MIX FIGHT 53 շոու երեկոյի ընթացքում 70 կգ քաշային կարգում  իրանցի մարզիկ  Ջավադ Խորամիի դեմ պայքարում, կամային հատկանիշներ դրսևորելով, իր դեբյուտային մենամարտում հաղթանակ տոնեց մոսկվաբնակ Սեյրան Էջմիածինսկի Ասատրյանը: 
Անկախի հետ զրույցում Սեյրան Էջմիածինսկին կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ առաջին անցկացրած մենամարտում թեև կային թերություններ, բայց հաղթանակը շատ կարևոր էր հետագա նպատակների իրագործման ճանապարհին: 


-Շնորհավորում ենք Ձեր կարիեայի անդրանիկ մենամարտում հաղթելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Սա իմ առաջին մենմաարտն էր MMA-ում, որին երկար էի սպասել՝ 3 տարի: Ծառայությունս ավարտելով՝ սկսեցի քրտնաջան աշխատելը և արդյունքը տեսանելի եղավ: Մենմարատին մասնակցեցի մարզչիս՝ Դավիթ Խաչատրյանի միջնորդությամբ:

Պպատրաստվել եմ  հագեցած մարզումներ անցկացնելով՝ օրական 2 անգամ՝ շեշետը դնելով բռնցքամարտի վրա:


-Մենամարտի ընացքի, Ձեր ելույթի մասին ի՞նչ կասեք:
-Արդարության համար ասեմ, որ ելույթս այնքան էլ հաջող չէր, կային թերություններ, քանի որ առաջին մենամարտս էր, անպայման ցանկանում էի հաղթել. Ուրախ եմ երկրպագուներն ամեն կեպ աջակցում էին:


Կարող էի առաջին ռաունդից նոկաուտի ենթարկել հակառակորդիս, բայց լարվածությունը մեծ էր, կար պատասխանատվություն, 3 տարի սպասել էի այս մենամարտին, լիրաժեք հնարավորություններս ցույց չտվեցի:
Նշեմ, որ շատ լավ կազմակերպված մրցաշար էր, բարձր մակարդակով, եղան լավ մենամարտեր, երկրպագուները աջակցում էին, ինչը ոգևորում էր:  Զարմացա, որ հայրենակիցներս այդքան   սպասում էին հաղթանակիս, մի քիչ էլ լարվեցի պատասխանատվությունից: Մտածում էի նրանց չհիասթափեցնելու, կյանքի գնով հաղթելու, չհանձնվելու ու հաղթելու մասին: Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ Վարդան Մնացականյանի գլխավորությամբ և բոլոր ներկաներին, կեցցեն:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Այս մրցաշարն ինձ փորձ հաղորդեց, կարծում եմ, որ հաջորդ մենամարտին էլ ավելի լավ  հանդես կգամ այստեղ կուտակածս փորձի շնորհիվ: Պետք է այսուհետ շեշտը դնեմ ազատ ըմբշմարտի վրա. այս մենամարտից հասկացա, որ այդտեղ բացեր ունեմ, որոնք պետք  է լրացնեմ:
Նշեմ, որ 9 տարեկանից զբաղվել եմ MMA-ով Ստեփան  Շահմուրազյանի գլխավորությամբ, ընթացքում զբաղվել եմ բռնցքամարտով: Ծառայույթունն ավարտելով՝ Մոսկվայում Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ իր ղեկավարած «Իմպերատոր» ակումբում եմ  անցկացնում մարզումներս: 
Իմ նպատակը մեկն է՝ մասնակցել  ԱՄՆ-ում անցկացվող խոշորագույն UFC մրցաշարերին: Գիտեմ՝ հեշտ չի լինելու ճանապարհը, բայց պետք է պայքարեմ, համբերատար լինեմ ու իմ աշխատանքով, նվիրված մարզումներով հասնեմ դրան:
Մարզիկը պետք է ունենա նպատակ,  աշխատասեր լինի և սպասելու ունակ, քանի որ  շատ ուժեղ մարզիկներ կան, որ շտապում են, չունեն համբերելու կարողություն, ինչը խանգարում է նրանց հասնել իրենց նպատակին:

Խառը մենամարտեր Սպորտ Հայաստան հաղթանակ Մոսկվա հարցազրույց խմբագրի ընտրանի

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին