f

Անկախ

Սեպտեմբերի 21-ն այլևս տոնական օրացույցից դուրս է, դարձավ սգո օր՝ որպես Արցախի կորստյան օր և մտավ թշնամու տոնական օրացույցը՝ որպես հաղթանակի օր  


Երբ մի 3 տարի առաջ (ճշգրիտ չեմ հիշում տարեթիվը), մի քանի ռուսների վռնդեցին Վրաստանից, վրացի լրագրողն էլ հրապարակավ հայհոյեց Պուտինին, վերջինս հայտարարեց, որ մի մարդու պատճառով չի պատրաստվում վրեժ լուծել վրացի ժողովրդից: Բայց այսօր հաջողությամբ վրեժ է լուծում հայ ժողովրդից մի մարդու պատճառով՝ քաջ իմանալով, որ այդ ժողովուրդը պատանդ է ընկել այդ մարդու ձեռքին: Պուտինն իր երկիրը մատնել է տևական, հյուծող պատերազմի, որպեսզի, ինչպես ինքն է ասում, մաքրի Ուկրաինան նացիստներից, բայց ողջագուրվում է Ալիևի հետ, որին պատկառելի մի մարդ (Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ) անվարան, ի լուր աշխարհի ժամանակակից Հիտլեր է անվանել: Այսպիսի փաստերով կարելի է էջեր լցնել, իմաստ չունի թվարկել: Սա է արդի քաղաքակրթության երեսպաշտ դեմքը, որն ամեն ինչ արդարացնում է «աշխարհաքաղաքականություն» փուչ հասկացությամբ, որի հետ մարդ, մարդկային կյանք, հայրենիք և այլ արժեքները կապ չունեն: Միայն՝ շահ: Երբ շահը թելադրում է, դեմ են տալիս «ազգերի ինքնորոշման իրավունքը», երբ պետք է, «տարածքային ամբողջականությունը»… 

Եվ ինչո՞ւ ենք այսօր տոն նշելու փոխարեն սգի մեջ, չգիտե՞նք: Որովհետև ամենահանրահայտ ճշմարտությունները, ամենացցուն փաստերն անտեսելու չգերազանցված տաղանդ ունենք, նույնիսկ երբ արդեն կուլ ենք տալիս դրանց դառը պտուղները: Մի՞թե մեր հազարամյակների պատմությունից միայն մի «դաս» ենք սերտել՝ հնազանդ ու անվրդով սպասել մեր հերթական ցեղասպանությանը (դե դպրոցական դասագրքերից արդեն ջանասիրաբար հանում են, չէ՞, հայոց պատմության հերոսական էջերը, ո՞ւմ են պետք, եթե «ապագա կա»): Օտարները աջից ու ձախից երեսներիս շպրում են, թե ո՛վ է մեղավոր, չէ՞ որ ինքներդ եք ընտրել դրան, ո՛վ է մեղավոր, որ չեք կարողանում հեռացնել, ո՛վ է մեղավոր, որ ձեր առաջնորդն է Արցախը հռչակել Ադրբեջանի մաս, ուզում եք՝ գանք ձեր փոխարեն կռվե՞նք, մենք մե՛ր կռիվն ունենք…

Խայտառակված, պատվազուրկ, թշնամուն սպասարկող, թշնամու առաջ մեր տան դները բացած մարդու ձեռքին առևտրի ապրանք դարձած ժողովուրդ լինելուց բացի, հավանաբար ավելի սարսափելի բան չկա, որի կսկիծը, ինչպես ասում են, թշնամուդ էլ չես ցանկանա… Ցավից ու անկարողությունից պատեպատ խփվող մարդկանց մի շերտ և ցավին անտարբեր մի հոծ բազմություն, որին արդեն դժվար է ժողովուրդ անվանել:

Հիշում եմ այն երանելի օրերը, երբ Հանրապետության հրապարակով  անցնում էին մեր բանակի սպառազինությունը և հպարտ, գլուխները վեր ու ձիգ կեցվածքով քայլող զինվորների շարասյունը: Հիմա նրանց փոխարեն հրապարակում շարված է ոստիկանների կենդանի պատը՝ սաղավարտներով, գույնզգույն բերետներով, վահաններով ու մահակներով զինված, որպեսզի կրծքով պաշտպանի մարդկանց ցասումից մեր հաղթանակներն ու անկախությունը ոտնատակ տված մարդուն ու նրա արբանյակներին:

Սա է մեր հազարամյակների խորքից եկած «իմաստո՜ւն», «խիզա՜խ», «տաղանդավո՜ր» ժողովրդի արդի պատկերը,  և սա է մեր (ան)կախության տարեդարձը, որ նշանավորվում է մեր հայրենիքի մի մասը թշնամու դատաստանին հանձնելով և ապագա կորուստների սպասումով…   

Հայաստան Սեպտեմբերի 21 Անկախության օր

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին