f

Անկախ

«Ժամանակն է, որ մեր սերունդն ամբողջ պատասխանատվությունը զգա իր ուսերին». Հովհաննես Իշխանյան


«Արդեն ժամանակն է, որ մեր սերունդն ամբողջ պատասխանատվությունը զգա իր ուսերին, որովհետեւ մենք պետք է Արցախը վերադարձնենք ու Արցախը վերադարձնելու հիմնավորումներն արդեն սկսենք մեջտեղ բերել:

Ահագին գործ ունենք անելու՝ մինչեւ կյանքներիս վերջ, որը կարող է տասը տարի տեւել, կարող է՝ 30 տարի տեւել: Պետք է հասկանանք, որ մեր ավագ սերունդը, որի հիշողությունը շատ էական է մեզ համար, նրանց փորձն ու գիտելիքները շատ կարեւոր են, բայց ժամանակն է, որ մեր սերունդն ընկալի, թե ի՞նչ պատասխանատվության տակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:

Զրույցի թեման՝ ընդդիմության անհաջողությունների շուրջ էր: Վերջին ընդդիմադիր շարժումը, որը ձեւավորվեց Արցախում սկսված պատերազմի եւ Արցախի հանձնմանը զուգահեռ ինքնաբուխ փողոց դուրս եկած քաղաքացիների շարժման հիմքով, ինչպես ցույց են տալիս գործընթացները, կրկին «փառահեղորեն» տապալվում է:

Այս անգամ էլ ընդդիմությունը գնում է նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնում էր նախկինում՝ «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության» շարժման ժամանակ: «Դիմադրության» շարժումից հետո ասվեց, որ հետեւություններ եւ վերլուծություններ են արվել սխալների ու անհաջողությունների մասով, որ հետագա գործընթացներում դրանց նկատի կառնվեն, մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ անգամ Արցախի հանձնումը, որը ոչ ստանդարտ իրավիճակ է, քաղաքական ուժերին ոչ ստանդարտ լուծումների չի տանում, մինչդեռ հանրությունը պատրաստ է եւ որեւէ ոչ ստանդարտ լուծման կամ գործողության դեպքում, ընդդիմության ակնկալած կրիտիկական զանգվածը փողոցում կլինի:

Ընդդիմության գործունեությունը, հաճախ, գուցե օբյեկտիվորեն, հանրային շրջանակներում տպավորություն է ստեղծում, որ իշխանության գոյությունն են ամրապնդում: Այսպիսով՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում: Հովհաննես Իշխանյանը մի քանի պատճառներ է նշում. «Պատճառներից մեկը դանդաղկոտությունն է:

Այսինքն, երբ ինչ-որ ցասում է լինում, ընդդիմությունը հավաքվում է, տեղում որոշում են՝ ի՞նչ ձեւով պետք է շարունակեն պայքարը, ովքե՞ր պետք է ներգրավվեն, ի՞նչ միջոցառումներ իրականացնեն: Այս իմաստով ժամանակ ենք կորցնում, որովհետեւ թշնամին շատ ավելի արագ է գործում եւ իր ամբողջ կեղտոտ մեդիաներով կարողանում է իր թեզերը տարածել, իր օրակարգը ստեղծել: Օրինակ, այս անգամ, շատ արագ կարողացան պառակտել՝ ՌԴ-ի վրա գցելով շարժումը:

Իհարկե, նախորդ շարժումները չէին կարող ՌԴ-ի վրա գցել, որովհետեւ ՌԴ-ի դեմ ատելությունն այսքան չէին գեներացրել:

Այն ժամանակ ավելի շատ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանով էին պառակտում, հիմա, առաջին տեղում ՌԴ-ն է, հետո, նոր «ռոբասերժականները»:

Հաջորդը, ըստ մեր զրուցակցի, կազմակերպվածության հարցն է. «Ոչ միայն կազմակերպված լինելու հմտություններ ունենալ, այլեւ որոշումների կայացման մեջ ճկուն լինելու խնդիր է երեւում: Որոշումները կայացվում են ըստ կուսակցական շահերի, որովհետեւ, անընդհատ, բոլոր շարժումների մեջ կուսակցություններ են ներգրավված. այս անգամ՝ 30 կուսակցությունով հավաքվեցին՝ հարթակը վերցրեցին եւ առանձին-առանձին ամենքը մի խումբ էր ներկայացնում: «Հայրենիքի փրկության շարժումը» 17 կուսակցություն էր:

Ու, այդ շահերի բախման մեջ, որոշումներն արագ չեն կայացվում եւ ճկուն չեն կայացվում, ինչը նաեւ նպաստում է առաջին պայմանին, որը դանդաղկոտությունն էր: Կազմակերպվածությանն է վերաբերվում նաեւ պարտաճանաչությունը՝ ժամանակի առումով. ասենք, 18.00-ին հանրահավաք են հրավիրում, կարող է 21.00-ին սկսվի:

Ես պտտվում եմ մարդկանց մեջ, դժգոհություններ կան պարտաճանաչության մասով: Կամ, ասենք, փողոցը հայտարարվում է փակել 7.30-ին, մարդիկ 8.30-ին կարող է նոր դուրս գան:
 

Հովհաննես Իշխանյան ընդդիմություն Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին