f

Անկախ

ԼՂ հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ որոշումը լիազորված է ընդունել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը. Ռուսաստանի ԱԳՆ


Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ ֆորմալ որոշում լիազորված է ընդունել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին ՄԽ ապագայի մասին հարցին՝ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» են տվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ, այն ժամանակ կազմակերպությունն այդպես էր կոչվում) 1992-ի մարտի 24-ի լրացուցիչ հանդիպումների ամփոփիչ փաստաթղթերը:

Ավելի ուշ՝ 1994 թվականի դեկտեմբերի 6-ին, Բուդապեշտում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը ստեղծեց Մինսկի խմբի համանախագահների մշտական ​​ձևաչափը։ Զախարովան հիշեցրել է, որ 1997 թվականի հունվարից նրանք եղել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

«2022 թվականի փետրվարի 24-ին Փարիզի նախաձեռնությամբ, Վաշինգտոնի անմիջապես աջակցությամբ, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները կամայականորեն (այսինքն՝ առանց ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հավանության), առանց որևէ խորհրդակցության կամ նույնիսկ պատճառների բացատրության, հրաժարվեցին շփվել իրենց ռուս գործընկերոջ հետ»,- ասաց նա:

Այսպիսով, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոպտորեն խախտեցին ԵԱՀԿ անունից իրենց վերապահված պարտականությունները և հանուն իրենց շահերի մոռացության մատնեցին տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների կարիքներն ու ձգտումները, հավելել է նա։

Զախարովայի խոսքով, «բացառապես արևմտյան համանախագահության մեղքով Մինսկի խմբի հիմնականում եզակի մեխանիզմը դադարեց աշխատել դրա լուծրման մասին սեպտեմբերի 28-ի հրամանագրի հրապարակումից շատ առաջ»:

«Վաշինգտոնը և Փարիզը դեռ չեն համարձակվել մեզ հայտնել իրենց բացահայտ դեմարշի պատճառները», - ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ճակատագրին, ապա այս հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումն իրավասու է ընդունել այն ստեղծած միջազգային կառույցը, այն է՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը, եզրափակել է Զախարովան։

ԵԱՀԿ Մինսկի խումբ Ռուսաստան Մարիա Զախարովա Արցախյան հիմնախնդիր ԵԱՀԿ ՄԽ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին