f

Անկախ

Սատանայի փաստաբանը՝ Աննա Վարդապետյան


ՀՀ գլխավոր մեղադրողն ինչու՞ չի հայտարարում հետախուզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ․․․

Եվ ոչ միայն նրա, այլև այդ պետության պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ։

Ոչ միայն այս, այլև «Փաստինֆո» լրատվականի՝ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազին ուղղված մեկ տասնյակից ավելի հարցերին ՀՀ գլխավոր մեղադրողի աթոռն զբաղեցնողը չի պատասխանել։

Իսկ մեր հարցերից, այդ հարցերին տրված պատասխաններից, ի վերջո, մեր հարցադրումներից ելնելով՝ գործընթացներ ծավալելու արդյունքում Հայաստանի Հանրապետությունը այսօր կարող էր այլ կարգավիճակում լինել։
Միգուցե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող տիկինը դեռևս շարունակելով իրեն զգալ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողի օգնականի դերում՝ մասնագիտական բոլոր հարցերի վերաբերյալ հրահանգները դեռ ստանում է նրանի՞ց։

Այսինքն, դեռ ինքն իրեն շարունակում է նույնացնել վարչապետ Փաշինյանի հե՞տ։
Իսկ քանի որ վերջինս իր հերթին պաշտոնավարման օրվանից դրսից հրահանգներ ստացողի դերում է, ստացվում է, որ սատանայի ա՛յս փաստաբանը պիտի կատարի այն, ինչ իրեն ասում է իր պաշտպանյալը, որ է՝ Հայաստանի և Արցախի ներկա վիճակի գլխավոր մեղավորը։

Այսպիսով, համապատասխան օրենքների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազին ուղղված մեր բոլոր հարցերն անպատասխան են մնացել, այսինքն, զբաղեցրած պաշտոնին համարժեք պատասխանատուի՝ պրոֆեսիոնալ պատասխանի փոխարեն մենք ստացել ենք ընդամենը ոչինչ չասող, ավելի ճիշտ՝ ակնհայտ խուսափողական երեք նախադասություն։ Ընդ որում, տեքստում, / և ընդհանրապես, գործողություններում/ հստակ արտացոլված է, որ պետության կարևորագույն՝ այդ կառույցի ղեկավարը ուղղակի իր զբաղեցրած պաշտոնի ուժն ու իրավազորությունը չի գիտակցում։ Չեզոք սեռի պատասխաններով այս տեքստը ստորագրողի հետ կապ չունի։ Հեղինակը սատանայի այս փաստաբանն է, հավանություն տվողը՝ սատանան ինքը։

Ահավասիկ՝ անհեթեթ և պրիմիտիվ պատասխանը, որ ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազից։

Մինչդեռ, մեր հարցերն ինքնին փաստում են, թե՝պրոֆեսիոնալ գործունեության պարագայում ինչ լրջագույն արդյունքներ կարող էր արձանագրել ՀՀ գլխավոր դատախազությունը, իմա՝ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում։ Սակայն, ինչպես տեսանք և համոզվեցինք՝ ձայն բարբառոյ հանապատի․․․

Այն, որ «Փաստինֆոյի»մեկ տասնյակից ավելի հարցերից և ոչ մեկին ՀՀ գլխավոր դատախազն ի զորու չեղավ պատասխանելու, վկայում է, որ սատանայի տվյալ փաստաբանը ո՛չ մասնագիտական-իրավական, ո՛չ էլ՝ մարդկային-հումանիզմի հարթության մեջ ասելիք չունի։ Անելիք էլ չունի՝ Սատանան ասում է՝ անում է։ Չասի՝ ոչինչ էլ չի անի։ Այսինքն՝ դրածո է․․․ Աբսուրդ է, բայց այս պաշտոնյային ԱԺ ընդդիմադիրների՛ց էլ ընտրողներ եղել են։

Իրականում՝ պարզ է, որ սատանայի հրահանգով տարբեր անձանց վերաբերյալ մեղադրանքներ կարող օգնականը, որն այսօր ՀՀ գլխավոր դատախազ որպես պիտի պատասխաներ մեր լրատվամիջոցի հարցերին, իր տեղում չէ՝ բառիս բոլոր իմաստներով։ Բացակա է։ Բացակա է՝ ինչպես բացակա եղան և ե՛ն սատանայի մնացած բոլոր փաստաբանները։

Արցախի կործանման մեջ նրանք հիմնական մեղավորներից են, քանի որ օրենքի տառին համահունչ կարող էին սատանայի բոլոր բացահայտ հանցագործությունների հետևից գնալ, բայց չգնացին։ Գերադասեցին դրանք կոծկել ու պարտակել՝ հայրենազուրկ դարձնելով մեզ, թուրքադրբեջանական տանդեմի հետ ձեռք-ձեռքի՝ արցախահայության անմարդկային տեղահանության և մահերի մասնակիցը դառնալով։

Աննա Վարդապետյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին