f

Անկախ

Ձեր ցավն ուժի վերածեք. 5 խորհուրդ վիշտը վերապրելու համար


Նյութը պատրաստված է  Դեյվիդ Քեսլերի «Իմաստի որոնումը» գրքի հիման վրա։

20-րդ դարում ամերիկացի հոգեբան Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոսը մշակեց վշտի հինգ փուլերի հայեցակարգը (ժխտում, զայրույթ, սակարկություն, դեպրեսիա, ընդունում): Տարիներ անց նրա աշակերտ Դեյվիդ Քեսլերը վեցերորդը գտավ՝ իմաստի որոնումը:


Տխրեք  այնպես, ինչպես սիրտն է թելադրում 

Տխրությունը մեր հոգեկան կյանքի կարևոր մասն է, շատ հոգեբաններ և քոուչներ  խոսում են այդ  մասին: Տխրությունը վերապրելու  օգտին հիմնավոր  փաստարկներ է բերում բժիշկ-հոգեբան  Ռաս Հարիսը «Երջանկության թակարդը» բեսթսելլերում։ Իսկ լրագրող Հելեն Ռասելը կիսվում է բացասական հույզերի հետ աշխատելու սեփական փորձով իր «Տխուր լինելը նորմալ է» գրքում։ 

Հոգեբան Դեյվիդ Քեսլերը պարզաբանում է, որ կարևոր է ոչ միայն տխրելը, այլև դա անել այնպես, ինչպես ճիշտ եք համարում։ Օրինակ՝ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում էմոցիաներ դրսևորել ամենամտերիմ մարդու հուղարկավորության ժամանակ, և կան այնպիսիք, ովքեր երկար ժամանակ վշտանում են միայն այն բանի համար, որ  տեղափոխվել են հարևան քաղաք։ Երկուսն էլ վիշտը տարբեր կերպ են ապրում և պետք է հարգեն իրենց զգացմունքները:

«Մենք սխալմամբ կարծում ենք, որ արցունքները վկայում են հանգուցյալի հանդեպ սիրո մասին: Սակայն դա այդպես չէ։ Կարելի է ասել, որ նման մարդկանց բնորոշ է «ուշացած վիշտը»։ <...> Մենք պետք է ընդունենք ուրիշների վիշտը այնպես, ինչպես որ կա: Վիշտ այլ կերպ դրսևորող մարդիկ  հաճախ դժգոհում են, որ շրջապատողները փորձում են փոխել իրենց, «ուղղել»։ Բայց այդ մարդիկ շտկվելու  կարիք չունեն։ Մենք պարզապես պետք է լինենք նրանց կողքին  և հարգենք կորուստը հաղթահարելու նրանց ընտրած  ճանապարհը»։

Պատմեք  

Փորձությունների խավարին կուլ չգնալու, ինքներդ ձեզ որևէ բանում չմեղադրելու համար սկսեք պատմել եղածը՝ ինքներդ ձեզ կամ շրջապատող մարդկանց։ Ներկայացրեք կորստյան հանգամանքները, պատմեք եղելությունը, փորձեք տեղի ունեցածին նայել այլ մարդկանց աչքերով, որոնք կորստին ականատես են եղել։ Այս պրակտիկան հիմնված է Տեխասի համալսարանի սոցիալական հոգեբան Ջեյմս Փենեբեյքերի հետազոտության վրա: Նա հետազոտությունները փաստում են, որ  մարդիկ, ովքեր տրավմատիկ իրադարձություն են ապրել, ավելի հավանական է, որ տառապեն դեպրեսիայից և մահանան սրտի հիվանդությունից։ Եվ մահացության ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, որոնք գաղտնի են պահել իրենց վիշտը։ 

Հարց է առաջանում՝ պե՞տք է ուրիշներին պատմել ձեր վշտի  մասին: Ոչ։  Պարբերության սկզբում նշված պատմությունները հենց այդ գործառույթն են կատարում և բավարար են։

«Ես անձնական փորձով եմ համոզվել, թե որքան օգտակար են այդ պատմությունները: Քանի որ ես հաճախ եմ կիսվում իմ սեմինարների և դասախոսությունների ժամանակ, ես օգտագործեցի պատմելու պրակտիկան մորս մահը հաղթահարելու համար: Ցավը, որը պատել էր ինձ նրա մահից հետո, շարունակվեց երկար տարիներ, հիմնականում բարկության և վրդովմունքի պատճառով, որոնք միայն խորացրին իմ վիշտը: Ես բազմիցս վերապատմել եմ նրա մահվան պատմությունը, բայց դա միայն ամրապնդել էր զոհի մտածելակերպն ինձ մոտ: Ի վերջո, ես որոշեցի գրել այդ մասին երկու մարդկանց տեսանկյունից, ովքեր մեծ դեր են խաղացել պատմության մեջ՝ իմ ծնողների», - կիսվում է Քեսլերը: Այդ գրառումների շնորհիվ նա կարողացավ հասկանալ հոր լռությունը, և մորը կորցնելու ցավը փոխարինել տխրությամբ ու երախտագիտությամբ նրա հետ անցկացրած տարիների համար։

Մի խուսափեք ծեսերից 

Ավստրալիայի բնիկ ժողովուրդներից մեկն ավանդույթ ունի՝ ցեղակիցներից  մեկի մահից հետո գիշերը  գյուղացիները բակ են հանում  կահույք և այլ իրեր։ Առավոտյան, երբ մահացածի հարազատները դուրս են գալիս փողոց, տեսնում են, որ ամեն ինչ փոխվել է ոչ միայն իրենց, այլեւ շրջապատի համար։ Վշտակցումը  գործնականում անհետացել է ժամանակակից մշակույթում․  ընկերներից և ծանոթներից մեկի հուղարկավորությունից խուսափելու փորձերը, «Ինչու ես այդքան երկար սգում/տառապում» արտահայտությունները  սովորական են դարձել։  Մինչդեռ վշտակցումն օգնում է և սգացողին, և նրա կողքին գտնվողներին։  

Քեսլերը խոսում է իր ընկերոջ մասին, ով չի եկել իր որդու հուղարկավորությանը։ 

«Ես պարզապես չէի կարող դա անել», - խոստովանեց նա։- Ես վախենում էի, որ ցավը շատ ուժեղ կլինի: Բայց հիմա ես անընդհատ մտածում եմ քո և Դավիթի մասին և ինձ շատ մեղավոր եմ զգում»։ Իմ մեջ հոգեբանն ուզում էր ասել՝ «Մի անհանգստացիր: Ամեն ինչ  նորմալ է», և դրանով իսկ թեթևացրներ  նրա մեղքի զգացումը: Բայց սա ճիշտ չէր։ Այսպիսով, ես պարզապես ասացի՝ կարոտել էի քեզ։  Հետագայում ես շատ էի մտածում նրա խոսքերի մասին, ոչ միայն վշտի, այլև  կյանքի առումով։ Երբ փորձում ենք խուսափել բացասական հույզերից, ինչ-որ բան կոտրվում է։ Եթե ​​Մերին մասնակցեր հուղարկավորությանը, մեծ տխրություն ու վիշտ կզգար։ Բայց այս զգացմունքների մեջ իմաստ կլիներ»։ 

«Վշտը կիսելու» ամենահեշտ ձևը դրա հետ կապված ծեսերը պահպանելն է: Յուրաքանչյուր մշակույթ ունի իր սեփականը. ոմանք ընդգծում են կորստի տխրությունը, մյուսներն ընդգծում են, թե ինչ փառահեղ մարդիկ են եղել իրենց մահացածները: Բայց բոլոր մեթոդներն օգնում են վերապրել, հաղթահարել կորուստը և խուսափել մենակությունից վշտի ամենասուր փուլում:

Կորուստը պարտություն մի համարեք

 Մեծ վիշտը հաճախ ընկալվում է որպես ձախողում, կարծես կյանքը մրցակցություն է, իսկ մահը` հանձնվել: Սա հատկապես ակնհայտ է քաղցկեղի հետ կապված հռետորաբանության մեջ. «Նա պարտվեց քաղցկեղի դեմ պայքարում»։ Այստեղ հարկ է հիշել, որ վաղ թե ուշ բոլորս հայտնվելու ենք «պարտվողների» մեջ, իսկ ավելի վաղ հեռացած հարևանը կամ հարազատը  չպետք է թույլ թվա։ Վերլուծելով իրավիճակները, երբ  մարդիկ բախվում են մոտալուտ բաժանման ռիսկին, օրինակ՝ լուրջ հիվանդության պատճառով, Քեսլերն առաջարկում է չնայել ապագային, այլ կենտրոնանալ ներկայի վրա և վայելել միասին անցկացրած ժամանակը: Այնուհետև յուրաքանչյուր շահած օր կլինի «հաղթանակ», և կյանքի տրամաբանական ավարտն այլևս չի ընկալվի որպես պարտություն։ «Ես հիշեցնում եմ մարդկանց, որ վախը չի կանգնեցնի մահը, բայց այն կարող է կանգնեցնել կյանքը: Դա չպետք է լինի: Մարդը, ով ապրում է մահվան գիտակցությամբ, հասկանում է, թե որքան թանկ է կյանքը: Այս գիտելիքը հարստացնում է նրան։ Մենք բոլորս ծնվում ենք, ապրում և մեռնում, երբ գալիս է մեր ժամանակը: Ընդունելով այս իրողությունը՝ մենք կփորձենք իմաստավորել մեր կյանքն ու մահը»։

Իմաստ փնտրեք տեղի ունեցողում

Եվ հենց դրա համար է գրվել այս գիրքը։ Դրա հեղինակը պնդում է, որ մենք բոլորս, առանց բացառության, ունենք ռացիոնալ հատիկ տեսնելու ունակություն նույնիսկ դժվարին իրավիճակներում։ Միակ խնդիրը այս հմտությունը կառուցողականորեն օգտագործելն է: Կորստի իմաստը կարող է լինել բարեգործական հիմնադրամ բացելը, նման իրավիճակում հայտնվածներին օգնելը և նույնիսկ չսիրած գործը փոխելն ու տեղափոխվելը, քանի որ մարդը հասկացել է, որ կյանքը կարճ է, և չի  կարող այն վատնել «մանրուքների» վրա։ Այս պնդմանը համապատասխանում է  ցանկացած «բացահայտում», որ մարդիկ անում են կորուստից հետո։ 

«Իմաստը լույսի շող է ցավի անթափանց խավարի մեջ։ Երբ մենք զգում ենք մեր սիրելիի մահը, տեսնում ենք  բնական աղետ, որն  ավերեց մեր տունը, մեզ համար բավարար չէ պարզապես ընդունել դաժան իրականությունը: Մենք ցանկանում ենք իմաստ գտնել: Կորուստը կարող է ցավ պատճառել և կաթվածահար անել: Այն կարող է տարիներ շարունակ ծանրանալ մեզ վրա: Բայց եթե փորձենք իմաստ գտնել կատարվածի մեջ, դա մեզ հնարավորություն կտա առաջ գնալ։ ․․․ Կարևոր չէ, թե ինչպես է մահը տեղի ունեցել՝ երկար հյուծող հիվանդությունից հետո, թե դժբախտ պատահարի հետևանքով։ Ինչ էլ  լինի՝ կանխատեսելի, թե հանկարծակի, մենք դրա մեջ իմաստ տեսնելու կարիք ունենք»։

 

Աղբյուրը՝ https://eksmo.ru

 

առողջություն կորուստ խմբագրի ընտրանի վիշտ հոգեբանություն հոգեբանական աջակցություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին