Իտալիայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում էին Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։
Ռոբերը Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 11-րդ տեղը։
Մամիկոն Ղարիբյանը 6 միավորով 17-րդն է։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց հնդիկ Ռաունակ Սադվանին, որը 8,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Հոկտեմբերի 14-15-ին կանցկացվի նաեւ կայծակնային խաղի աշխարհի պատանեկան առաջնությունը։