f

Անկախ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ ավելի քան 908 միլիոն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակած 4 բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու  վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Կատարված մեծածավալ ապացուցողական  և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալը, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավարները և բժշկական կենտրոնի այլ աշխատակիցներ օժանդակել են հիշյալ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա. Մ.ի կողմից խարդախությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի հափշտակությանը:

Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ն, ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2014-2017 թթ. կնքված պայմանագրերի շրջանակներում, «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014թ. սկզբներին, օգտագործելով իր կարգավիճակն ու հեղինակությունը, համաձայնություն է ձեռք բերել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հետ: Ղեկավարելով հանցակիցների գործողությունները՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն նույն կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ն. Կ.-ին, իսկ 2016թ. մարտից` նույն ծաոայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին, ինչպես նաև վերջիններիս միջոցով՝ մի շարք բաժանմունքների բուժանձնակազմերին հանձնարարել է բացել կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ հիվանդության պատմագրեր, թե իբր հիշյալ շահառուները բժշկական կենտրոնում, ստացիոնար բուժօգնության շրջանակներում, հիվանդանոցային պայմաններում ստացել են ստացիոնար բուժօգնություն, ենթարկվել գործիքային և լաբորատոր հետազոտությունների:

Աշխատակիցները, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անուններով, 2014թ. մայիսից մինչև 2017թ. սեպտեմբերը, լրացրել են ստացիոնար հետազոտման վերաբերյալ ընդհանուր 4689 կեղծ ուղեգրեր: Վերջիններս բժշկական կենտրոնի ստացիոնարում բացել են նույն քանակի անձանց անուններով հիվանդության կեղծ պատմագրեր, լրացրել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներ և դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել շահառուների՝ ստացիոնար բուժում անցնելու, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, առկա ախտորոշումների վերաբերյալ: Այնուհետև, հիվանդության պատմագրերի և «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկների հիման վրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կազմակերպմամբ, Ն. Կ.-ն և Ա. Մ.-ն կազմել, պատրաստել և ՀՀ առողջապահության նախարարությանն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող ակնհայտ կեղծ ամսական կատարողական հաշվետվություններ։ Դրանց հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ ծրագրով ՀՀ պետական բյուջեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 908.047.850 ՀՀ դրամ, որն էլ հափշտակվել է ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին մեղադրանքներ  են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք համապատասխանում են  ՀՀ գործող  քրեական  օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Գլխավոր դատախազություն Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին