f

Անկախ

Ինչպե՞ս հաղթահարել մարտահրավերները կյանքում. 10 խորհուրդ


Կյանքը լի է իր վերելքներով և վայրէջքներով: Մի օր հաղթողի դերում ես, ձեռքբերումները քոնն են: Մի օր էլ պարտությունն է քոնը իր բոլոր հետևանքներով: Սա իրավիճակ է, որում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ: Ուստի ամեն ոք պետք է պատրաստ լինի դիմակայելու մարտահրավերներին: Սովորեք հաղթահարել դժվարությունները: Դա կօգնի նպատակների վրա կենտրոնացած մնալ և հանգստություն պահպանել ճգնաժամային իրավիճակներում, երբ ճնշման ներքո եք:

Յուրաքանչյուր ոք ունի իր պատկերացումն ու ընտրած ուղին, թե  ինչպես դիմակայի  կյանքի մարտահրավերին: Այնուամենայնիվ, կան մի շարք խորհուրդներ, որոնց ցանկալի է հետևել դժվարին իրավիճակներում: Ստորև կներկայացնենք 10 նման խորհուրդ: 

1. Կազմիր  պլան

Թեև չգիտեք, թե ապագայում ինչ է լինելու, բայց կարող եք հնարավորինս պատրաստ լինել ապագայի զարգացումներին: Դրա համար պարզապես պետք է դուրս բերել ձեր կյանքի օրինաչափությունները և հասկանալ, թե ինչ դժվարություններ եք հաղթահարել, ինչ խոչընդոտների դեմ եք պայքարել ձեր  ողջ գիտակցական կյանքում կամ աշխատանքային կարիերայի ընթացքում: Ցանկալի և իրատեսական վերջնարդյունքներ սահմանեք և նախանշեք  դրանց հասնելու ուղիները:

2. Իմացիր, որ դու մենակ չես

Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի դժվարին պահեր կյանքում: Ոմանք կարող են այդ փուլն  ավելի լավ կառավարել  ու նույնիսկ հաջողությամբ թաքցնել իրենց ունեցած դժվարությունները: Բայց ճշմարտությունն այն է՝  ինչի միջով էլ անցնելիս լինեք, աշխարհում կան մարդիկ, որոնք նույնպես անցել են նույն դժվարությունների ու փորձությունների միջով: Դու մենակ չես: Ուստի փորձիր գտնել նմանատիպ իրավիճակներում հայտնված մարդկանց, ստեղծեք համայնք, խոսեք միմյանց հետ, արտահայտեք ձեր մտահոգություններն ու զգացմունքները  կյանքի ցանկացած իրավիճակում: 

3. Օգնություն հայցիր

Հիշիր, որ դու մենակ չես: Եվ կարիք չկա ամաչել օգնություն խնդրելուց՝ անկախ նրանից՝ հարազատի, ընկերոջ, թե անծանոթ մեկի օգնությանն ես ապավինում: 

Կարևորն այն է, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են օգնել ձեզ, որ հաջողեք: 

4. Ապրիր քո  էմոցիաները

Զգացմունքները քողարկելով դրանցից չեք ազատվի: Ավելին, թաքցրած, անտեսված  զգացմունքները, ապրումները կուտակվելով կարող են ի վերջո առողջական խնդիրների պատճառ դառնալ: Ուստի  ժամանակ տրամադրեք՝ զգալու այն, ինչ զգում եք։ Սա կարող է լինել մեդիտացիայի միջոցով: Կարող եք նաև ձեր զգացմունքները թղթին հանձնել՝ որպես թերապևտիկ տարբերակ: 

Երբ ապրում եք ձեր էմոցիաները, դրանք արտահայտում եք, կիսվում եք ընկերների, հարազատների հետ, սկսում եք իրավիճակը նոր լույսի ներքո տեսնել: Այսպես կարող եք նաև ձեր առջև ծառացած մարտահարավերները հաղթահարելու, խնդիրներին լուծում տալու ուղիներ գտնել: 

5. Ընդունիր աջակցությունը

Օգնություն խնդրելը մեդալի  միայն մի կողմն է։ Պետք է պատրաստ լինեք նաև ընդունել աջակցությունը: Մարդիկ, ովքեր դժվարին պահին ձեր կողքին են ու փորձում են օգնել, իրոք հոգ են տանում ձեր մասին: Երբ օգնության կարիք ունեք, բաց եղեք այդ օգնության համար: 

6. Օգնիր  ուրիշներին

Հին ասացվածքն ասում է. «Ինչ տաս, այն էլ կստանաս»: Եթե որևէ փորձություն եք հաղթահարել, գոնե խորհուրդներով օգնեք այն մարդկանց, որոնք նմանատիպ իրավիճակում են հայտնվել:​ Ուրիշներին օգնելը  օգտակար է ոչ միայն դիմացինի, այլ նաև օգնողի համար, քանի որ այդպես մարդ իրեն ավելի երջանիկ է զգում: 

7. Լայնախոհ եղիր

Ձախողումից վախենալով նեղմտության տրվելը հեշտ է: Բայց կյանքում մեծ բաների հասնելու համար պետք է պատրաստ լինել ռիսկի դիմելու: Ինչպիսի դժվարություններ էլ  ծագեն, միշտ մտածեք լայն և մեծ երազանքներ ունեցեք: Այդպես կհասնեք ավելիին, քան պատկերացնում եք: Փորձեք թույլ չտալ, որ ձեր մտքերը խաչընդոտ դառնան դեպի նպատակը տանող ճանապարհին: 

8. Դրական մտածիր 

Այն, ինչ մտածում ես, դառնում է քո իրականությունը: Վարժեցրեք ձեր միտքը դրական մտածելուն: Սա կպահանջի և՛ ժամանակ, և՛ պրակտիկա: Այն սկսվում է մտավոր գիտակցումից: Այս հարցում կարող է օգտակար լինել մեդիտացիան: 

9. Մի հանձնվիր

Երբ խնդիր է առաջանում, լինի դա մեծ փորձություն դպրոցում, թե գալիք վազքի մրցավազք, մի հանձնվեք: Համառությունը մարտահրավերները հաղթահարելու գլխավոր  բանալին է: Հանձնվելը նշանակում է, որ դուք ոչ կհաղթահարեք մարտահրավերը, ոչ էլ դասեր կքաղեք դրանից: Հզորանալու ուղին մարտահրավերներ հաղթահարելն է՝ պլանավորելով, աջակցություն խնդրելով և զգացմունքներն ապրելով: 

10. Աշխատիր խելամտորեն, ոչ թե շատ 

Ընդհանրապես  ինչ-որ բան իրագործելու մեկից ավելի եղանակ կա: Այնուամենայնիվ, լավագույն եղանակը կամ  միջոցը մեկն է: Խելամտորեն աշխատելու համար սկսեք վերջից՝ այն է՝ վերջնարդյունքից, նպատակից, հետո սահմանեք քայլերը, որոնք կօգնեն հասնել դրան: Այնուհետև պլանավորեք իրագործման ընթացքը: Կատարեք հետազոտություն՝ տեսնելու համար, թե ինչպես են դա արել ուրիշները: Հաշվի առեք ձեր սեփական հմտություններն ու գաղափարները, թե ինչպես կարող եք դա ավելի լավ անել: Այնուհետև, հավատարիմ մնալով ձեր ընտրած ուղուն, անցեք գործի: 

Աղբյուրը՝ https://www.uopeople.edu

 

մարտահրավերներ հոգեբանություն զարգացում խմբագրի ընտրանի

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին