f

Անկախ

Արցախի ութ ռազմաքաղաքական գործիչներին ադրբեջանցիների կողմից առեւանգելու փաստով ՔԿ-ում վարույթ է իրականացվում երեք հոդվածով


ՀՀ իրավապահներն ադրբեջանցիների կողմից Արցախի ռազմաքաղաքական ութ գործչի ապօրինաբար ազատությունից զրկելու դեպքերը որակել են որպես առևանգում ու քննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։ Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։ Սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդայանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

 

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական քրեական վարույթ նախաձեռնվել է Արցախի նախկին և ներկա ութ պաշտոնյաների գերեվարման դեպքերով։ Մեկ էլ այլ հարցադրմամբ փորձել էինք պարզել, թե արդյո՞ք քրեական վարույթ կա նախաձեռնված՝ օգոստոսի 27-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի, Լևոն Գրիգորյանի առևանգման, նրանց նկատմամբ Ադրբեջանում բռնություն գործադրելու դեպքի առթիվ և արդյո՞ք երիտասարդներն արդեն տուժող ճանաչվել են։ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է նաև առևանգման հատկանիշներով։

« ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցնք ապօրինի շրջափակելուց սկսած, ինչպես նաև՝ 2023թ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատալով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանություն, բնաջնջում, ինչպես նաև՝ ռասսայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով առևանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (ցեղասպանություն), 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանությունը) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով (մարդուն առևանգելը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, ռասսայական, ազգային, էթնիկ, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, թշնամանքի շարժառիթով և զենքի գործադրմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»,- նշել են ՔԿ-ից՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

մարդկանց առևանգում նախկին նախագահները Արցախի Հանրապետություն Ադրբեջան ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին