f

Անկախ

Կարող ա՞ Հոկտեմբերի 27-ի ամբողջ նպատակը այն էր, ինչ տեսնում ենք մենք 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած. Սևակ Հակոբյան


Ամեն տարի այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, երբ թարմացվում է մեր երկրում տեղի ունեցած ահաբեկչության մասին հիշողությունը, ես ու շատերը հրապարակում ենք այս ցուցակը, որը, իմ կարծիքով, շատ մեծ կապ ունի այդ իրադարձության հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  Yerevan Yoday-ի խմբագիր Սեւակ հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Ահաբեկչությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանից Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ Հարությունյանը և այլք պահանջում են վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության նախարարի և այլ՝ կարևորագույն ուժային պաշտոններ՝ հակառակ դեպքում սպառնալով շանտաժ անել։ Նախագահը նրանց ուղարկում է գրողի ծոցը՝ հայհոյանքներով։

 

 

Այս մարդիկ, հատկապես ցուցակի վերջին տեղում գտնվող Քոչարյան Անդոնը, 24 տարի Վազգեն Սարգսյանի անունը տալով ման է գալիս, չնայած իր դիակի վրա առևտուր էր անում։

Այս ցուցակի մարդիկ ճակատագրական դեր խաղացին մեր երկրի կյանքում։ մասնակցեցին Հայաստանում մարտի 1-ի իրադարձություններին, իսկ երբ տապալվեց իշխանազավթման գործընթացը, Անդրանիկ Քոչարյանը սկսեց փաստերը շուռ տալ, իրենց բերած աղետի մասին բաներ հորինեցին, ֆիլմեր նկարեցին ինչ-որ գարուն-ամառվա մասին ու սկսեցին ֆռացնել, շահարկել։

Այս մարդիկ 10 տարի անց մասնակցեցին 2018 թվականի իրադարձություններին ևս, վերցրին իշխանությունը, նրանցից ովքեր ողջ էին, պաշտոնների տիրացան ու սկսեցին այն գործը անել, որը չարվեց 1999 և 2008 թվականներին։ Էսօր էլի հոկտեմբերի 27-ն է, էլի կգնան հուշարձանի մոտ ու կսկսեն շոուն։

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, թե՝ հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտի հանգամանքները բացահայտելու վերաբերյալ վերջին մեկ տարում մի քանի տասնյակ մարդիկ են հարցաքննվել։ Ուզում եմ հարցնել՝ այս ցուցակի անձինք հարցաքննվե՞լ են, արդյո՞ք դատախազությունը փորձել է հասկանալ իրենց գործողությունների շարժառիթը։ 5 հոգու անուն է գրված, բայց դրա տակ քա՞նի անուն կա։

Դատախազությունը չի՞ ուզում պարզել, թե ինչպես եղավ, որ 10 տարին մեկ մեր երկրի հիմքերը ցնցվում են, ու նույն անձինք մասնակից են գործընթացներին։ Չի՞ ուզում պարզել, թե ինչ կապ կա հոկտեմբերի 27-ի, 2008 թվականի մարտի 1-ի, 2018 թվականի հեղափոխության, 2020 թվականի պատերազմի, հզոր բանակի պարտության ու էսօր թուրքին հանձնված էս վիճակի մեջ։

Չի՞ ուզում դատախազությունը պարզել, թե այդ ինչու 1999 թվականին գլխավոր դատախազի պաշտոնն ուզող Ջհանգիրյանին 2021 թվականին նշանակեցին ԲԴԽ նախագահ ու ինչու էր ինքը աշխատում, որ հանկարծ Արցախն ազատագրած Քոչարյանը իշխանության չգա։ 1999 թվականին ուզում էին իշխանությունից հեռացնել, 2021 թվականին ամեն ինչ արեցին, որ իշխանության չգա։

20 տարի այս պերսոնաժները հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցն են շահարկում, 5 տարի իշխանության են, ոչ միայն ոչինչ չեն բացահայտել, այլև Վազգեն Սարգսյանի կյանքի գործը պրավալ տվեցին, սարքեցին հանուն ոչնչի, հանձնեցին թշնամուն։ Հիմա ի՞նչ եզրակացություն անենք։

Իսկ կարող ա՞ Հոկտեմբերի 27-ի ամբողջ նպատակը, շարժառիթն այն էր, ինչ տեսնում ենք մենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած»։

Հայաստան Սևակ Հակոբյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին