f

Անկախ

՛՛Ձեր  դեմոկրատական  ուղեղներում կարո՞ղ եք   տեղավորել  քրեական գործով չարդարացված  տնօրենի    պաշտոնավարումը՛՛


  Հ Հ -ում ԱՄՆ  դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ-ում  Եվրամիության   դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ-ում  ՄԱԿ- ի  ներկայացուցչության ղեկավար Նաննա Սկաուին

     Երևանում  Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար    Մարտինա Շմիդտին

  Հայաստանում  առկա ֆանտաստիկ անարդարությունը, պաշտոնյաների   անպատժելիության,  ռեցիդիվային, դիդակտիկ  կաշառակերության  փաստերն այլ ելք չեն թողնում, քանի  դիմել  ձեզ ՝ մեր  երկրում   աշխատող   դեսպաններին, որոնք ոչ միայն դիտարկում են  երկրում տեղի ունեցող  իրադարձությունները, այլև  կարծիք ձևավորում, հանդիպում  իբր  դեմոկրատ, կաշառակերությունը, նեպոտիզմը  իբր մերժող Հայաստանի օրվա իշխանությունների հետ:

Իմ դիմումը  չորակվեք  որպես մասնավոր  հարց, որովհետև  բազմաթիվ  մասնավոր անպատժելիություններից, հակաօրինականությունների  վառ  ու  ցցուն  փաստերից  է  գոյանում  ընդհանուր  չարիքը:

  Նման անպատժելիություն,կոռուպցիոն   թողտվություններ տիրում են Շիրակի մարզի Գյումրու մի քանի դպրոցներում:Այո, մի զարմացեք՝ Շիրակի մարզպետարանի , ինչպես նաև Շիրակի   եկող ու գնացող մարզպետների համար  դպրոցները, կրթական  որոշ հաստատությունների  տնօրենների անօրինականությունները   առօրեական   են դարձել , նույնսնիկ՝ աշխատաոճային:

   Շիրակի մարզի  երկու՝ նախկին և ներկա դատախազները՝ այսինքն,  մարզի գլխավոր իրավապահները, դիմել են  Շիրակի    մարզպետներին, որ   իրենց   ղեկավարությամբ  աշխատող, կոնկրետ՝  Գյումրու  թիվ 32 դպրոցի  տնօրենը՝ համաձայն  պատասխանատու կառույցների եզրակացությունների, չի  կատարել  ՀՀ կառավարության  որոշումները, ՀՀ  ԿԳՄՍ նախարարի հրամանների  պահանջները և  առաջարկել են  քննարկել  այդ դպրոցի տնօրենի   և  հաշվապահի հետագա պաշտոնավարման  հարցը: Բայց  Շիրակի օրվա   մարզպետը, որն  իբր  դեմոկրատ  Նիկոլ Փաշինյանի  նշանակած կադրն է ,արհամարում է, իսկ  ավելի հստակ՝ թքում է  իրավապահների  գրությունների  վրա՝   կոռուպցիոն   իր  սխեմայով  շարունակելով  պահել  է այդ տնօրենին կրթական հաստատության  ղեկավարի պաշտոնում:Հետաքրքիր է՝  դուք ի՞նչ  կարծիք կարող եք  ձևավորվել այս փաստերի առնչությամբ: Բարձրաձայնեք ձեր կարծիքը,մի  ամաչեք, հարգելի  դեսպաններ:Հասկանում եմ՝ ձեր  գիտակցության,ուղեղի մեջ չի կարող  նման երևույթ, փաստ ու իրողություն  տեղավորվել, բայց, տեղավորեք: 

    Հարգելի դեմոկտրատական  երկների հարգելի դեսպաններ,  Գյումրու ՝այդ նույն  թիվ 32 դպրոցի  տնօրենի նկատմամբ   2020 թվականին հարուցված և 2022 թվականին՝ խայտառակ իրավախախտումներով, կարճված քրեական գործից հետո, որը  վերաբերել է այդ  դպրոցի տնօրենի խմբակային հանցագործությաններին,կեղծիքներին,ֆինանսական չարաշահումներին,  մեկ տարի անց՝23.09.2023 թ.,նոր  քրեական գործ է հարուցվել, բայց նա շարունակում է  ղեկավարել կրթական  հաստատություն: Ձեր դեմոկրատական երկրներում  նման  նախադեպ, դեպք  հնարավո՞ր է , հավականակա՞ն է  այդպիսին անձին վստահել կրթական   օջախի ղեկավարումն ու  կրթական  պրոցեսի  կազմակերպումը: Ձեր  դեմոկրատական  ուղեղում կարո՞ղ եք   տեղավորել  քրեական գործով չարդարացված, կոռուպցիոն մեղքը կրող   այդ տնօրենի ոչ միայն ցայսօր  պաշտոնավարումը, այլև  նրա՝ տնօրենի պաշտոնում  նոր   առաջադրման   նպատակադրումները: Չի  տեղավորվում , չ՞է,ձեր ուղեղում այս ամենը:  

  Նիկոլ Փաշինյանի կեղծ դեմոկրատիայի  կեղտոտված  լոզունգներով կառավարման պարագայում, դա իրողություն է:

Կամ՝ կպատկերացնե՞ք` այդ տնօրենն, ունենալով   քրեական գործով  չարդարացված կարգավիճակ և լինելով  պետությանը ֆինանսական վնաս հասցրած մեկը, որին,   ըստ ՀՀ  <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի,արգելվում   առաջադրվել   ուսումնական հաստատության տնօրեն, նորից  ծրագրի վերարտադրվել   պաշտոնում, ավելին՝ ստանալ  տնօրենի դառնալու  հավաստագիր:       

  Առաջադրումն էլ   տանիքավորվի Շիրակի մարզետի և մարզպետարանի կրթության վարչության  պետի կողմից:Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի  չարաշահումները, խախտումները   փաստաթղթավորված փաստերը  են: Պատրաստ եմ ձեզ  ևս ներկայացնել դրանք:

   Հայ ժողովուրդ ունի մի ասացվածք.<<Ձեռքը ձեռք է լվանում>>: Մոդիֆիկացնելով  այն նիկոլյան Հայաստանում  և բնորոշելով  Շիրակի մարզի որոշ  պաշտոնյաների  գործունեությունը, ասում ենք՝ կոռուպցիոն ձեռքը լվանում է կոռուպցիոն մեղքերը:

   Հարգելի դեսպաններ և հեղինակավոր կառույցների հայաստանյան   ներկայացուցիչներ.

երբ այցելում եք, հանդիպում եք ,մասնավորապես,Շիրակի մարզի չինովնիկներին,  հիշեք        ՝ նրանց   ժպիտները  իրավիճակային են և խաղարկված: Եթե ցանկանաք  փորել  նրանց   աշխատանքային  գործունեության դաշտը, ապա ձեր բահը չի լվացվի դրանց ստի կպչուն կեղտից և  փող գռփելու  աներևակայելի  հնարքներից:    

   Դուք  դեսպաններ եք և  քաջ  գիտակցում եք՝ եթե քաղաքացին կարողանար  պատռելՆիկոլ Փաշինյանի  նշանակած կադրերի, թիմակիցների  կոռուպցիոն   <<գոլերի>>   սխեմաները, եթե քաղաքացին կարողանար  ազդել Նիկոլ Փաշինյանի   խուլ ու համր, կույր ձևացող պահվածքի  վրա, ապա  ձեզ նման դիմումով  չէր  դիմի: Երկրի վարչապետի  նմանօրինակ  դիրքորոշումը  կոռուպցիայի մեջ ճպճպացող  իր թիմակից դարձածների նկատմամբ  տագնապ ցուցանող  լաքմուսի թուղթ չէ,  այլ   <<օքեյ>>-ի   կանաչ  լույս է: Այլ կերպ մեկնաբանել  նրա հանցավոր  հանդուրժողականությունը, նրա  օլիմպիական հանգստությունը՝ զազրելի ,չպատժված, պետական հանցագործությունների,  պետական  հանցակիցների և պետական  հանցախմբերի  նկատմամբ, անհնար է: 

Հայաստանում ԱՄՆ-ի հարգելի  դեսպան, օրեր  առաջ  Դուք  ասել եք,որ  Հայաստանը Հարավային Կովկասի ժողովրդվարության փարոսն է: Ինչո՞ւ եք ծաղրում Հայաստանը, ի՞նչ նպատակով: Այդ փարոսի տարոսը Ձեզ ենք փոխանցում: 

   Դուք դեսպաններ եք, այսինքն, մեր  երկիր  գործուղված   պատվիրակներ,  որոնք  իրենց առաքելության  մասն են  համարում ժողովրդավարության, նույնն է թե՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության համար  ծառայությունը:

    Շիրակի  իրավապահների և պետական, տեղական ինքնակառավարման   մարմինների վակխանալիան հարկադրում է դիմել ձեզ՝տեսնելու, գնահատելու և միջամտելու     շնչահեղձություն առաջացնող անարդարության,մարդու իրավունքների ոտնահարման փաստերը,ամենթողությունը:   

Մեր  երկրում՝   դուք մեզ  հետ նույն օդն եք շնչում, ուստի,պարտավոր եք  արձագանքել:   

 

Հարգանքով՝ Գյումրու բնակիչ, դեմոկրատիայի   

<<կրատոս>>-ին   սպասող՝

Լիլիթ Աղեկյան

Լիլիթ Աղեկյան բաց նամակ Քրիստինա Քվին ԵՄ Վասիլիս Մարագոս ՄԱԿ Նաննա Սկաու Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին