f

Անկախ

ՀՀ-ում աճի տեմպն ավելացել է, աննշան գնաճ է գրանցվել, արտահանման տեմպն է նվազել. ՀԲ-ի ամփոփագիրը


Համաշխարհային բանկը ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին Հայաստանում ամսական տնտեսական զարգացման ամփոփագիրը:

Ըստ այդմ, նշվում է, որ Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը օգոստոսին հասել է 10.9 տոկոսի` ի համեմատ հուլիսի 6 տոկոսի: Սա հիմնականում պայմանավորված էր ոչ առևտրային ծառայությունների ոլորտով, որը կտրուկ աճ արձանագրեց` հուլիսի 5.8 տոկոսից հասնելով 13.8 տոկոսի օգոստոսին: Ներքին առևտրի ոլորտում աճի տեմպն արագացավ` հուլիսի 17.8 տոկոսից հասնելով 23.5 տոկոսի օոգոստոսին:

Այդուամենայնիվ, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը շարունակեց կրճատվել (հուլիսի -2.4 տոկոսից` –3.7 տոկոս օգոստոսին)` պայմանավորված մշակող արդյունաբերության ոլորտի մոտ 10 տոկոս անկմամբ, ինչն իր հերթին հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների կրճատմամբ և հանքարդյունաբերության ոլորտի աճի դանդաղ տեմպով (2.8 տոկոս):

Շինարարության ոլորտի աճն աննշան թուլացավ` միաժամանակ պահպանելով բարձր մակարդակ` 17.5 տոկոս: Տարվա առաջին ութ ամիսների հանրագումարային աճը հասավ 10.4 տոկոսի:

Դրամական փոխանցումների ներհոսքերն ու արտահոսքերն էականորեն ավելացան օգոստոսին` հուլիսի համեմատ` ձևավորելով 52 տոկոսով ավելի զուտ ներհոսքեր նախորդ ամսվա համեմատ:

Այդուամենայնիվ, օգոստոսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքն` անցած տարվա նույն ամսվա համեմատ 30 տոկոսով ցածր էր: Այս կրճատման պատճառը 74 տոկոսով ավելի բարձր արտահոսքն էր (այդ թվում` դեպի Ռուսաստան արտահոսքերի կրկնապատկումը` ցածր բազայից): Օգոստոսին դրամական փոխանցումների մեծամասնությունը եղել է Ռուսաստանի հետ` կազմելով ներհոսքերի 66.2 և արտահոսքերի` 20 տոկոսը: Մնացած արտահոսքերն ուղղված են եղել ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա և այլ երկրներ:

Գնանկումը, որն օգոստոսին 0.2 տոկոս էր, սեպտեմբերին վերածվեց 0.1 տոկոս գնաճի: Դրա հետևանքով միջին գնաճը շարունակեց նվազել մինչև 2.8 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է 4 տոկոս թիրախային ցուցանիշից:

Միջին գնաճի դանդաղման հիմնական գործոնը սննդամթերքի գների անկումն էր, որը պահպանվեց սեպտեմբերին` չնայած վերջերս տեմպը չափավորվել է: Սեպտեմբերին գրանցվել է միայն տրանսպորտային գների աճ` մինչև 1.3 տոկոս:

Արտաքին առևտրի աճի տեմպն օգոստոսին չափավորվեց: Ներմուծման և արտահանման աճը օգոստոսին կազմել է, համապատասխանաբար, 12 և 6 տոկոս` ի համեմատ հուլիսի 20 և 18 տոկոս ցուցանիշի: Ամենաշատն արտահանվել են թանկարժեք քարեր (աճ 64 տոկոս) և հանքանյութ (աճ 12 տոկոս), սակայն կրճատում է արձանագրվել արտահանման մի շարք ուղղություններում, որոնցից են պատրաստի պարենային ապրանքներն ու մեքենասարքավորումները (կարևոր վերաարտահանվող ապրանք նախորդ ամիսներին):

Հիմնականում ներկրվել են տրանսպորտային միջոցներ (աճ 67 տոկոս) և տեքստիլ արտադրանք (աճ 63 տոկոս): Ռուսաստան արտահանվող ծավալները 20 տոկոսով կրճատվել են, իսկ Ռուսաստանից ներմուծվող ծավալներն ընդհանուր առմամբ ավելացել են 17.8 տոկոսով: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում արտահանումն ու ներմուծումը ընդհանուր առմամբ ավելացել են, համապատասխանաբար, 51.8 և 53.8 տոկոսով:

ՀՀ դրամի վրա ժամանակավոր ազդեցություն է ունեցել սեպտեմբերի 19-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դրան հաջորդած փախսատականների ճգնաժամն ու ընդհանուր անորոշությունը: ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը նվազել է 11 տոկոսով մինչև հոկտեմբերի 4-ը, երբ դրամը կրկին արժևորվեց ՀՀ կենտրոնական բանկի միջամտությամբ:

Հոկտեմբերի կեսերին փոխարժեքը կազմում էր մոտավորապես 400 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց` ընդամենը 0.6 տոկոս ավելի արժևորված:

Սեպտեմբերին միջազգային պահուստները նվազեցին 252 միլիոն ԱՄՆ դոլարով` հասնելով մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը համարժեք է 3 ամսվա ներմուծման ծածկույթի:

Օգոստոսին գրանցվեց բյուջեի 25 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհներն օգոստոսին ավելացան 8.5 տոկոսով, իսկ ծախսերն ավելացան 18 տոկոսով: Ընթացիկ ծախսերն օգոստոսին 14.5 տոկոսով ավել են եղել՝  հիմնականում պայմանավորված սոցիալական աջակցության ու նպաստների 25.6 տոկոս ավելացմամբ:

2023 թ. առաջին ութ ամիսներին եկամուտներն ավելացան 14.5 տոկոսով, որը պայմանավորված էր ԱԱՀ, եկամտային հարկի ու շահութահարկի մեծ հավաքագրումներով, իսկ ծախսերն ավելացան 14 տոկոսով՝ այսպիսով ձևավորելով 72 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ (կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8 տոկոս):

Սպասվում է ծախսերի ավելացում տարվա մնացած ամիսների ընթացքում, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի անսպասելի ներհոսքի (երկրի բնակչության մոտ 3.4 տոկոսը) հետևանքով առաջացած փախստականների ճգնաժամը լուծելու համար ընթացիկ ծախսերի արագացմամբ:

Ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն. գրանցվել է կապիտալի համարժեքության և շահութաբերության ցուցանիշների աննշան փոփոխություն: Կապիտալի համարժեքության գործակիցն ավելացել է աննշան` 0.1 տոկոսով` կազմելով 20.2 տոկոս, մինչդեռ չաշխատող վարկերի գործակիցն աննշան նվազել է` հուլիսի 2.9 տոկոսից մինչև 2.8 տոկոս օգոստոսին: Շահույթաբերությունը ըստ ակտիվների ևս մի փոքր ավելացել է հուլիսի 3 տոկոսից մինչև 3.1 տոկոս` օգոստոսին:

Օգոստոսին բանկային վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար, 1.6 և 2.1 տոկոսով` երկուսն էլ անվանական արտահայտությամբ և հիմնականում պայմանավորված ՀՀ դրամով արտահայտված վարկերի ու ավանդների ավելացմամբ, որը կնպաստի դոլարիզացման նվազեցմանը:

Հայաստան Համաշխարհային բանկ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին