f

Անկախ

Մենք բացահայտել ենք Մարտի 1-ի գործը․ Սասուն Խաչատրյան


«Մարտի մեկ»-ի սպանությունների չբացահայտման պատճառների մասին բազմիցս խոսել եմ, մենք բացահայտել ենք «Մարտի մեկը»։

Այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Հարցին` այդ դեպքում ո՞վ է հրահանգել կրակ բացել 10 անձանց ուղղությամբ,
Սասուն Խաչատրյանն ասաց․

««Մարտի մեկի» գործով որքանով ինձ հայտնի է մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել։

Մեր եզրահանգումները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել այդ գործով և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես, ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ բան հայտնեմ»:

Խաչատրյանը խորհուրդ տվեց կարդալ մեղադրական եզրակացությունը և ծանոթանալ գործին։

«Ունեցեք ձեր կարծիքը ձեռքբերված ապացույցների, իրադարձությունների, 1000-ից ավելի պարկուճներն ու քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։

Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, Խաչատրյանն ասաց․

«Զարգացած ժողովրդավարական դատարաններում և՛արդարացման դատավճիռներ են լինում, և՛ քրեական հետապնդման դադարեցումներ են լինում, դա նորմալ երևույթ է։

Մենք բարեխիղճ ենք աշխատել, որ ծանոթանաք գործի նյութերին, կհասկանաք, թե ինչքան բարեխիղճ ենք մենք աշխատել»։

 

Սասուն Խաչատրյան Մարտի 1 Հայաստան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին