f

Անկախ

Հայ գիտնականները պարզել են, թե հակակարկտային «հրանոթների» արձակած ալիքի տարածումը մթնոլորտում ինչ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ է ուղեկցվում


 

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի (ՖԿՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում ուղեկցվում է ≈1 կՀց հաճախությամբ ակուստիկ և ≈5 կՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ, և որ դրանց մակածման պատճառը հարվածող ալիքին ուղեկցող մրրկային հոսքերի առաջացումն է, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Ուղղորդված և ուժեղ հարվածող  ալիքի տարածումը մթնոլորտում կարող է ուղեկցվել ոչ միայն չափազանց ցածր, այլ նաև մի քանի ՄՀց հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ: ՄՀց-ային ճառագայթումը պայմանավորված է ուղղորդված հարվածող ալիքի ազդեցությամբ առաջացած պլազմայի էլեկտրոնների վրա Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ։

01.jpg (300 KB)
Լուսանկարում՝ հարվածող ալիքի մակածած ալիքների հաճախաժամանակային բաշխումները (աջից՝ ակուստիկ, ձախից՝ էլեկտրամագնիսական)։


«Կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել մթնոլորտում հարվածող ալիքներ մակածող օբյեկտների՝ գերձայնային արագությամբ շարժվող մարմինների հայտնաբերման և տեղորոշման նպատակներով»,- ասել է ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտքարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանը։

Հետազոտության արդյունքները տպագրվել են Acoustical Physics, Chinese Physics Letters և Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences) գիտական հանդեսներում: Ստացված արդյունքները զեկուցվել և ակտիվորեն քննարկվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, ինչպիսիք են Իսպանիայի 31st International Conference on Phenomena in Ionized Gases, Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի Charged & Neutral Particles Channeling Phenomena և ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի կողմից Electron, Positron, Neutron and X–ray Scattering under External Influences պարբերական կազմակերպվող միջազգային գիտաժողովները։

Հետազոտություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Գերձայնային, պտուտակավոր թռչող օբյեկտներից և հզոր հարվածող ալիքներից առաջացող գերցածր հաճախային էլեկտրամագնիսական և ակուստիկ ալիքների բազմասարք՝ ընդունիչ-ուժեղացուցիչ անալիզատոր, գրանցման համակարգեր» թեմայի շրջանակներում (ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, N4 լաբորատորիայի վարիչ՝ Արթուր Արամյան)։

ՀՀ ԳԱԱ Հակակարկտային ծառայություն Հայաստան Հայ գիտնականներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին