f

Անկախ

Լիլիթ Հարությունյան. «Միայն առողջ և ֆիզիկապես կոփված սերունդ ունենալով հայ ազգը կարող է հզորանալ»


Նոյեմբերի 4-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի  մասնակցեց:
Աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիների կանանց պայքարում  իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Լիլիթ Հարությունյանը: Հայ մարզուհու  արդյունքը տպավորիչ է և խրախուսելի. Լիլիթը հաջողություններ է գրանցում սպորտում տղայի ծնվելուց կարճ ժամանակ անց: 
Անկախի հետ զրույցում Լիլիթ Հարությունյանը կիսվում է տպավորությւոններով, խոսում առողջ և մարզված սերունդ ունենալու կարևորության մասին:


-Շնորհավորում ենք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարում  մրացանակակիր դառնալու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Արդեն 3-րդ տարին անընդմեջ անց է կացվում  «Վարչապետի գավաթի» մրցաշարը մի քանի մարզաձևերից (աթլետիկա, լող, հեծանիվ, սեղանի թենիս): Այս մրցաշարի նպատակն է սպորտի մասսայականացումը ազգաբնակչության շրջանում։ Մինչ այս,  3 տարի շարունակ հանդես եմ եկել ինձ համար անծանոթ մարզաձևում` հեծանվավազքում և արդեն երկրորդ անգամ կրոսավազքում` 2021-ին և այս տարի։ Անցած տարվա մրցաշարին հղիության պատճառով չմասնակցեցի Այդ 5 անգամ մասնակցություն ունեցա և 5 անգամն էլ մրցանակային եռյակում եմ։ Այս մրցաշարերի ամենատիտղոսակիր մասնակիցը դարձա:  Ինչպես գիտեք, բալիկիս ծնվելուց հետո սկսեցի ակտիվ սպորտը շարունակել։ Դեռ լիարժեք չեմ վերականգնվել, բայց արդեն մտածում եմ մասնակցել նաև ՀՀ առաջնություններին։ Այս տարվա մրցաշարին սկզբից որոշել էի հանդես գալ սիրողականների խմբում, բայց հետո մտափոխվեցի և հանդես եկա աթլետների խմբում։


-Մրցաշարի ընթացքի, կազմակերպվածության, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
-Մրցաշարը ի սկզբանե նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն Արցախյան վերջին ցավալի իրադարձությունների պատճառով հետաձգվեց։ Մրցաշարը առաջին հերթին հետաքրքիր էր իր մասսայականությամբ, այն անցկացվեց 3 տարիքային խմբերով և առանձին աթլետների խմբով։ Իրար կողք կողքի վազում էին տարբեր տարիքի մարդիկ՝ երեխաներ, մեծահասակներ, կին, տղամարդ։ Այս տարի մասնակցության թույլտվություն էին տվել նաև օտարերկրացի մարզիկներին։ Ցանկալի կլինի, որ շարունակական լինի նման մրցաշարերը և ևս 1-2 տարիքային խումբ ավելանա, օրինակ՝ 40 տարեկանը մրցում էր 65 տարեկանի հետ, մի տեսակ անհամաչափ էր։

Մրցակիցներին մոտավոր ճանաչում էինք։ Աթլետների խմբում հաղթողը վանաձորցի է, որը երկար տարիներ հավաքականի անդամ է ու գործող մարզիկ։ Հետաքրքիր անակնկալ մատուցեցին սիրողական խմբերի հաղթող մասնակիցները` 18-40 տարիքային խմբի հաղթող` դահուկորդ Կատյա Գալստյանը և 41+ տարիքային խմբի հաղթող Լիանա Հարությունյանը։ Նրանք աթլետների խմբում հաղթող մասնակցին էլ հաղթեցին՝ նրանից 40 վայրկյան շուտ հասնելով եզրագծին։ Շատ ուրախալի էր, որ մրցանակային եռյակում տեղ գրավեցին նաև Արցախից տեղահանված մասնակիցները։
Այս մրցաշարում հանդես եկան նաև մեր սաները, որոնցից շատերը տեղ զբաղեցրին մրցանակային տասնյակում։

-Սպորտի մասայականցամն նպատակով անցկացվող այս մրցաշարերը որքանո՞վ են կարևոր, ի՞նչ են տալիս դրանք քաղաքացիներին:
-Նման մրցաշարերը խիստ անհրաժեշտ են թե՛ մարզիկների համար, թե՛ ազգաբնակչության։ Շատ շատերին գիտեմ, որ երբևէ սպորտով չեն զբաղվել, բայց արդեն 3 տարի է սկսել են վազել, հեծանիվ քշել, թենիս խաղալ, որ մասնակցություն ունենան այս մրցաշարերին։ Ցանկալի կլինի, որ նման մրցաշարերը մի քանի փուլով անցկացվեն (քաղաքային, մարզային), տարվա մեջ 2-3 անգամ լինեն` անկախ մրցանակային ֆոնդից, մարզերում, տարբեր քաղաքներում լինեն, ավելի մասսայական կդառնան։ Ինձ նման մրցաշարերը դրական լիցքեր և ավելի մեծ վստահություն են ներշնչում հետագա իմ մարզական անելիքների համար։ Իմ ցանկությունն է, որ  հայ ազգի ավելի շատ մասսա, տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ զբաղվեն առողջ ապրելակերպով։ Տանը՝ բազմոցին նստած, ոչ մի օգուտ չտվող քննադատներին նույնպես խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով, առողջ ապրելակերպով։ Միայն առողջ և ֆիզիկապես կոփված սերունդ ունենալով  հայ ազգը կարող է հզորանալ։
Ուկրաինան, որ այս պահին շատ ուժեղ պատերազմի մեջ է, այնտեղ էլ տարբեր քաղաքներում անցկացրել են կրոսավազքի մրցումներ, մասնակցություն են ունեցել նույնիսկ վիրավոր և հաշմանդամություն ունեցող մարզիկները։ 

Սպորտ Հայաստան աթլետիկա Լիլիթ Հարությունյան Վանաձոր ՀՀ վարչապետի գավաթ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին