f

Անկախ

Արևմուտքը չի կարող դառնալ ՀՀ անվտանգության երաշխավորը. Հայաստանը դառնում է լրիվ անպաշտպան՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի. Իշխանյան


Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ նախագահ Ավետիք Ւշխանյանը։

-Պարո՛ն Իշխանյան, նոյեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով քննարկումը, որտեղ հիմնականում արծարծվում էր դեպի Եվրոպա ձգտելու անհրաժեշտության և նոր հնարավորությունների ընձեռման գաղափարը։ Հետևե՞լ եք միջոցառման ընթացքին, ո՞րն էր, ըստ Ձեզ, քննարկման առանցքը, ի՞նչ նպատակ էր այն հետապնդում։

-Անկեղծ ասած, նայելով թե ովքեր են այդ քննարկման մասնակիցները, նրանց խոսքերին հետևելու կարիք, առանձնապես  չկար։ Նրանց բոլորի, այսպես ասած, «տեսակետներին» ծանոթ եմ։ Տարիներով, նրանք որևէ նոր վերլուծական միտք, տեսակետ, անկախ փոփոխվող աշխարհից, չեն ասում, այլ միայն տանում են բավական պարզունակ՝ հակառուսական քարոզչություն։

Այդ համաժողով-քննարկման նպատակը նույնն էր, հերթական՝ այս անգամ Եվրոպական միության կենտրոն Բրյուսելում հայհոյել Ռուսաստանին՝ նրան մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ, իրար լրացնելով  «կարծիքներ» հայտնել, որ Հայաստանը պետք է դուրս գա ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կառույցներից, Հայաստանից դուրս բերվի 102-րդ ռուսական ռազմաբազան , Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ և քծնելով եվրոպական չորորդ կարգի չինովնիկներին՝ հույս հայտնել, որ Հայաստանի անվտանգությունը կապահովի Արևմուտքը։

-Ի՞նչ կասեք քննարկման մասնակիցների մասին. արդյոք կազմը հատուկ էր ընտրված։

— Մասնակիցների թվում էին վարչապետ կոչեցյալին կից այսպես կոչված արտախորհրդարանական քաղաքական ուժերի ականավոր ներկայացուցիչներն, ինչպես նաև իրենց քաղհասարակություն կոչող մարդ-ՀԿ-ները։

Բնականաբար, մասնակիցների կազմը հատուկ էր ընտրված։ Նրանց թվում չկար որևէ մեկը, ով թեկուզ մի փոքր տարբերվող՝ այլ կարծիք կունենար։ Հակառակը, համոզված եմ, որ իրենց ելույթներում, նրանք միմյանց հետ մրցել են, թե ով ավելի  շատ ռուսատյաց խոսքեր կասի։ Հետաքրքրական է, որ իրենց արևմտամետ, արևմտյան արժեքներին հավատարիմ համարող այդ գործիչները, աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վրա։ Նկատի ունեմ, դատարանների ջախջախումն ու վարչապետին հպատակեցնելը, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների վայրագությունները, խոշտանգումները, քաղաքական հետապնդումները, սպանությունները և այլն։

Ավելին, նրանք կիլոմետրերով հեռու են նույնպես եվրոպական արժեք համարվող հանդուրժողականությունից և բանավեճի մշակույթից։ Ցանկացած հարցի դեպքում նրանք ոչ թե տրամաբանական պատասխան են տալիս, այլ ընդդիմախոսին հայհոյում են՝ «ռսամոլ», «ռուսուլման», «ռսի ստրուկ» անվանելով։

Այդ գործիչներից ոմանք մինչ 2018 թվականը ձևեր էին թափում, թե մտահոգ են Արցախի ճակատագրով, ինչպես օրինակ  Արմեն Հովհաննիսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լևոն Բարսեղյանը, Ստեփան Գրիգորյանը։ Առաջին երեքն ակտիվորեն մասնակցում էին 2016թ․ ցույցերին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»՝ դեմ լինելով ցանկացած տարածքային  զիջումների։ Արմեն Հովհաննիսյանը մասնակցում էր նաև Արմեն Աղայանի կազմակերպած «Հող հանձնողին՝ հանձնենք հողին» ցույցերին։ Իսկ Ստեփան Գրիգորյանը 2016թ․ քառօրյա պատերազմի ժամանակ կորսված տարածքները հայտարարեց ծախված՝ Հայաստանի իշխանությունների կողմից։

Եվ հանկարծ, նրանք բոլորը ոչ թե լռեցին, այլ կրծքով պաշտպանում էին  2020թ․ պատերազմ հրահրած և պարտության թիվ մեկ պատասխանատու, վարչապետ կոչեցյալին։ Նրանք ողջունեցին նաև, իրենց պաշտելի վարչապետի կողմից 2022թ․ Արցախի ուրացումը։

2021թ․ Ստեփան Գրիգորյանը հարցազրույց տվեց թուրքական «Անադոլու» գործակալությանը և անկեղծացավ՝ ասելով, որ ճիշտ կլինի, եթե տարածաշրջանում Թուրքիան փոխարինի Ռուսաստանին, և որ ինքը կողմ է «Զանգեզուրյան միջանցքին»։ Նրա այս մտքերին ծանոթ են բրյուսելյան հանդիպման բոլոր մասնակիցները, և նրա հետ գործընկերությունը նշանակում է լինել նրա համախոհը։

 Նայելով նրանց երջանկությունից փայլող դեմքերին՝ պարզ է դառնում, որ այդ մարդկանց չեն հուզում Արցախի ողբերգությունը, մեր գերիների տառապանքները։ Ի՞նչ կարելի է եզրակացնել՝ այս ամենը հաշվի առնելով։ Միայն ու միայն մեկ եզրակացություն՝ այդ բոլոր գործիչները չունեն որևէ արժեքային համակարգ, զուրկ են ազգային արժանապատվության զգացումից։

Դրա վառ ապացույցն է նաև այն, որ նրանք բոլորն իրենց հակառուսականությունը ցուցադրելու համար երկրպագում են Ուկրաինային՝ այն երկրին, որը ողջ արցախյան հակամարտության ժամանակ եղել է Ադրբեջանի դաշնակիցը և ողջունել Ադրբեջանի 2022թ․ հաղթանակը։Նրանց ողջ գործունեության շարժառիթը միայն անձնական շահն է, ուրիշ ոչինչ։Նրանք բոլորը հայրենավաճառ, արևմտամետ՝ Վեստ Սարգսի արժանի հետևորդներն են (վեստ-արևմուտք)։

 -Պարո՛ն Իշխանյան, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ բրյուսելյան և նույնաբովանդակ այլ միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը ՝ հաշվի առնելով, որ ներկա փուլում ՀՀ իշխանություններն անթաքույց բոյկոտում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի բոլոր միջոցառումները։

-Բրյուսելյան այս հանդիպումը պատահական չէր։Այն կազմակերվել էր վարչապետ կոչեցյալի հրահանգով, գուցե նաև ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը մասնակցել և ելույթ էր ունեցել անվտագության խորհրդի քարտուղար, իր ծննդավայր, հայրենի Արցախն ուրացած Արմեն Գրիգորյանը։

Բրյուսելյան հանդիպումն ընթանում էր  զուգահեռ Փարիզի «Խաղաղության կոնգրեսին», որին մասնակցում էր վարչապետ կոչեցյալը։ Չեմ կարծում, որ սա պատահական համընկնում էր։ Փարիզում վարչապետ կոչեցյալը, չնայած Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին և բանակցությունների բոյկոտին, ողջ աշխարհի առաջ նորից ծնկաչոք խաղաղություն էր աղերսում՝ համաձայնվելով Ադրբեջանի բոլոր պահանջների հետ։

Բրյուսելյան հանդիպման նպատակն էր եվրոպային ցույց տալ, որ Հայաստանի հասարակությունը լիարժեք աջակցում է իշխանությանը, այդ թվում՝Արցախից հրաժարվելը, անկլավների հանձնելն ու «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի , ԱՊՀ-ի, հավանաբար նաև ԵԱՏՄ-ի միջոցառումներից հրաժարվելուն, ապա հիշենք, որ այդ նույն քաղհասարակությունն իշխանության հրահանգով հայտարարություն էր տարածել՝ պահանջելով, որ Հայաստանը դուրս գա այդ կառույցներից և հեռացնի ռուսական ռազմաբազան։

Հետաքրքիր է, որ այդ նույն գործիչները, որոնք պահանջում են ռուսական ռազմաբազայի հեռացումը, հիմնականում և՛ իրենք են ճողոպրել բանակում ծառայելուց, և՛ իրենց տղաներին են թռցրել բանակից։ Այդ կառույցներից հրաժարումը չի նշանակում հարաբերությունների խզում՝ օրինակ Ղազախստանի կամ Տաջիկստանի հետ։ Սա հստակ հակառուսական քաղաքականություն է, որը հետևողականորեն, քայլ առ քայլ իրականացվում է՝ սկսած 2018 թվականից։ Այս գործընթացի հիմնական խոչընդոտը Արցախն էր, որից ազատվելուց հետո այս ամենի հեղինակները շտապեցնում են իրենց դրածոյին։

Հրաժարվելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից՝ Հայաստանը դառնում է լրիվ անպաշտպան՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Արևմուտքը չի կարող դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Նախ, Ադրբեջանն Արևմուտքի կարևոր գործընկերն է՝ հատկապես էներգակիրների ոլորտում, երկրորդ՝ Թուրքիան նույն Արևմուտքի ռազմական բլոկ ՆԱՏՕ-ի դաշնակիցն է։

 Հայաստանի արևմտամետ քաղաքականությունն անհանգստացնում է նաև մեր բնական դաշնակից Իրանին, որի շնորհիվ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն առայժմ ձեռնպահ է մնում Սյունիքի վրա հարձակումից։ Նորից կրկնեմ, Ստեփան Գրիգորյանի ասված խոսքը «Անադուլու» գործակալությանը բնավ պատահական չէր. այն արտացոլում է Հայաստանի իշխանության ռազմավարական ծրագիրը։

Ավետիք Իշխանյան հարցազրույց Արևմուտք Ռուսաստան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին