f

Անկախ

Երրորդ սերնդի ժողովրդավարություն


Տարբեր քաղաքագիտական դասագրքերում, ուղեցույցերում մանրամասն բացատրվում է «ժողովրդավարություն» բառի իմաստը։ Այսպես, գոյություն ունի դասական ժողովրդավարություն հասկացողություն։ Այն վերաբերում է անտիկ՝ հունա-հռոմեական շրջանի ժողովրդավարությանը, երբ ընտրությունների միջոցով ձևավորվում էին իշխանության մարմինները՝ Հունաստանում օրենսդիր մարմինը, որը քաղաքի հրապարակ- ագորայում նիստեր էր անում, Հռոմում՝ սենատը, կոնսուլներն ու ժողովրդական տրիբունները։ Եվ հենց այդ մարմիններն էին կատարում նաև դատարանի գործառույթները։

Հիշում եմ ճանաչված իրավապաշտպան Մարեկ Նովեցկու դասախոսությունները ժողովրդավարության մասին։ Որպես ոչ լիարժեք ժողովրդավարության օրինակ, նա բերում էր հենց անտիկ շրջանի դասական ժողովրդավարությունը։ Այսպես, Հունաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ագորայում Սոկրատեսին մահվան դատապարտեց ինքնուրույն կարծիք ունենալու համար։ Ժամանակակից ժողովրդավարություն համարվում էին, հատուկ շեշտում եմ՝ էին, ոչ միայն ընտրությունների միջոցով ձևավորվող օրենսդիր և գործադիր իշխանությունները, այլ ամենակարևորը՝ անկախ դատական համակարգը։ Անկախ դատական համակարգը դատական իշխանությունն էր և նշանակում էր իրավական պետություն, ապահովում էր օրենքի գերակայություն, որն էլ երաշխավորում էր տվյալ երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Անհնար էր լինել ժողովրդավարական, բայց ոչ իրավական երկիր։ Այսպիսով, արձանագրենք, որ ժողովրդավարությունն ու իրավական պետություն հասկացողություններն անքակտելի էին։ Նույնիսկ տեսականորեն հնարավոր է լինել ոչ ժողովրդավարական, բայց իրավական պետություն։ Հակառակն ուղղակի անհնար էր։ Հոդվածի նպատակը չէ վերլուծություն անել, թե ինչպես են տարբեր, իրական ժողովրդավարական երկրներում ձևավորվում անկախ դատական համակարգերը։ Հոդվածի գաղափարը վաղուց էր հասունացել, բայց երբ կարդացի սույն վերլուծության մասին, որոշեցի այլևս չծուլանալ և ներկայացնել, թե վերջին տասնամյակներում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել «ժողովրդավարություն» հասկացողությունը։ Ստոկհոլմում գործող Ընտրական աջակցության և ժողովրդավարության միջազգային ինստիտուտի ժողովրդավարական գործընթացների գնահատման ղեկավար Սիմա Շահը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժողովրդավարության էական աճի նոր էպիկենտրոններ են ի հայտ եկել Եվրոպայում. և այդ առումով կարելի է առանձնացնել Մոլդովան, Հայաստանը և Սլովենիան, որտեղ առաջընթացն ու զարգացումները կրում են դինամիկ բնույթ։ Մոլդովայի, որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ օրինակ է բերվում այնտեղ նոր՝ կոռուպցիայի գործեր քննող դատարանի ստեղծումը։ Ամբողջական զեկույցին ծանոթ չեմ, բայց հավանաբար նույն հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը նույնպես դիտարկվում է որպես Հայաստանում ժողովրդավարության հաղթարշավ։ Տիկին Սիմա Շահին բացարձակապես չի հետաքրքրում, թե այդ նոր դատարանների դատավորներն ինչպե՞ս են նշանակվում, ներեցեք՝ ընտրվում և ում ցուցումով են գործում նորանշանակ, կասկածելի իրավաբանական կրթություն ունեցող դատավորները ։Չեմ կարծում, որ տիկին Սիմա Շահն այդքան միամիտ ու դյուրահավատ է, որ հալած յուղի տեղ է ընդունում Մոլդովայում և Հայաստանում, կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը։

Իսկապես լուրջ հետազոտողը ոչ միայն կուսումնասիրեր ընդունված օրենքները, այլ այդ երկրներում տիրող իրական վիճակը։

Եվ եթե տիկին Սիմա Շահը, որպես անաչառ փորձագետ, մանրամասն ուսումնասիրեր Հայաստանի ժողովրդավարության մակարդակն իր հստակ չափորոշիչներով, ապա առնվազն կհայտարարեր, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական երկիր չէ, այլ հստակորեն շարժվում է դեպի բռնապետություն։ Իսկ գուցե այս զեկույցն արտահայտում է տիկին Սիմա Շահի անձնական, սուբյեկտիվ կարծի՞քը։ Չեմ կարծում, այդ դեպքում, դժվար թե «Եվրոնյուզը» նման սիրողական հետազոտությանը հատուկ հաղորդում նվիրեր։

Այդ հետազոտությունն ու հաղորդումն արևմուտքի քաղաքականության մասն է կազմում։ Ընդամենը․․․ Նույն Եվրոպայի և ԱՄՆ-ի աչքի առաջ 2018թ․, Հայաստանում սկիզբ առավ հեղափոխա-բռնապետական կարգերի հաստատումը՝ դատարանների ջախջախում և վարչապետին հնազանդեցում, քաղաքական հետապնդումներ, աննախադեպ ծաղկող կոռուպցիա, ընտրությունների կեղծումներ։ Այս ամենը չնկատելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ՝ 2021-22թթ․ հրավիրում է Հայաստանի վարչապետ կոչեցյալին մասնակցելու ինչ-որ ժողովրդավարական համաժողովի։ 2022թ․ Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և հիացմունքով խոսում Հայաստանի ժողովրդավարության մասին։ Հայաստանի աննախադեպ ժողովրդավարությամբ հիացած են նաև եվրոպական բոլոր երկրների ղեկավարները։ Իհարկե, Մոլդովայում վիճակն այդքան սարսափելի չէ, որքան Հայաստանում, բայց Մոլդովան նույնպես կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից։

Արդ, ի՞նչն է միավորում Մոլդովային և Հայաստանին, արևմուտքի աչքում։ Միայն ու միայն մեկ բան՝ հստակ, ընդգծված հակառուսական քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է զեկույցի երրորդ երկրին, ապա Սլովենիան հայտնի է որպես ժողովրդավարական պետություն։ Այնպես որ, հարց է առաջանում, ինչո՞ւ է ժողովրդավարության խոշոր մասնագետը Հայաստանի և Մոլդովայի շարքում նշում նաև Սլովենիան։ Կարծում եմ, մեկ նպատակով՝ Հայաստանի և Մոլդովայի ժողովրդավարության մասին հեքիաթները հավաստի դարձնելու համար։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում մենք գործ ունենք երրորդ սերնդի ժողովրդավարության հետ։ Եթե առաջինը անտիկ շրջանի դասական, ոչ լիարժեք ժողովրդավարությունն էր, 20-րդ դարում՝ իրավական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանություն հռչակող ժողովրդավարությունը, ապա երրորդ, ժամանակակից, առաջադեմ, 21-րդ դարի ժողովրդավարության միակ չափանիշը տվյալ երկրի հակառուսական քաղաքականությունն է։

Եվ որքան ավելի հակառուսական է տվյալ երկրի քաղաքականությունը, այդքան այն ավելի ժողովրդավարական է։ Այնպես որ, եթե վաղը հրաշքով Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան, չփոխելով իրենց ներքին կյանքը, թշնամանան Ռուսաստանի հետ և տանեն ընդգծված, բոլոր այլ երկրների հետ համեմատած ամենահակառուսական քաղաքականություն, ապա կհռչակվեն որպես աշխարհի ամենաժողովրդավարական երկրները։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Ավետիք Իշխանյան Ժողովրդավարություն Հայաստան Հավաքական Արևմուտք Ռուսաստան

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Ավելին
Ավելին