f

Անկախ

«Հրապարակ». Մենք մրցում էինք, թե ով է մեզանից ավելի կոռումպացված․․․


Հարցազրույց Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ


- Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը: Միրզոյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները նոր փուլ են մտնում: Ի՞նչ նոր մեկնարկի մասին է խոսքը, եւ ի՞նչ որակի հարաբերություններ է Հայաստանն ունեցել Մեծ Բրիտանիայի հետ մինչեւ 2018 թվականը:

- Կդժվարանամ հստակ` տնտեսական թվերով ասել, թե ինչպիսին են եղել հայ-բրիտանական հարաբերությունները, սակայն կարող եմ նշել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունները եղել են շատ նորմալ, բայց միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Մեծ Բրիտանիայի նման գերտերության հետ հարաբերությունները պետք է ամեն կերպ ավելի սերտացնել` թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով: Գաղտնիք չէ, որ մեր հարյուրավոր երիտասարդները մեկնում են Մեծ Բրիտանիա` հազարավոր ծրագրերով ստանում են բրիտանական լավագույն կրթությունը: Այսինքն` եթե առաջ մի քանի հոգի էր կարողանում Բրիտանիա մեկնել` սովորելու նպատակով, ապա այսօր պատկերն այդ առումով այլ է: Եթե հայ-բրիտանական հարաբերություններն ավելի են խորանում, ես շատ ուրախ եմ: Օրերս էլ մեր դեսպանության նոր շենքը բացվեց Բրիտանիայում, դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք մինչ օրս Մեծ Բրիտանիայում չունեինք մեր սեփական դեսպանության շենքը, վարձակալում էինք տարածքը: Պրոտոկոլային առումով դա շատ կարեւոր քայլ է եւ հարաբերությունների առումով մեկ աստիճան բարձրացնում է մեզ:

- Կարծում եք` շե՞նքն է հայ-բրիտանական հարաբերություններն առավել բարձր մակարդակի բարձրացնելու: Ի վերջո` նույն Մեծ Բրիտանիան որեւէ կերպ չդատապարտեց Ադրբեջանին, երբ երկու ամիս առաջ մեր 120 հազար հայրենակիցները ենթարկվեցին բռնի տեղահանման:

- Շենքի մեջ չէ խնդիրը, բայց դա ցուցիչ է, որ ավելի մեծ կարեւորություն է տրվում տվյալ երկրի հետ հարաբերությունների զարգացմանը: Մեծ Բրիտանիան ինչքան էլ որ խնդիրներ ունենա, միեւնույն է` միջազգային հարթակներում կարեւոր եւ ազդեցիկ երկիր է, այլ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Ադրբեջանին դատապարտելուն, կա՞ մի երկիր, որը դատապարտեց:

- Ֆրանսիան գոնե կոշտ քննադատության արժանացրեց Ադրբեջանին:

- Կոշտ արձագանքներ ես ոչ մեկից չեմ լսել, ցավոք:

- Հայաստանն այս առումով ունի՞ անելիք միջազգային հարթակներում: Ի վերջո` եթե պատերազմից երկու ամիս անց գնում ես մի երկիր, որտեղ ոչ մի խոսք անգամ չի ասվում քո ցեղասպանված ժողովրդի մասին, էլ ի՞նչ նոր հարաբերությունների մասին կարող է խոսք լինել:

- Միջազգային հարթակներում Հայաստանը միշտ անելիք ունի, բայց այնպես չէ, որ այդ անելիքները միայն արձագանքներ ստանալուն են միտված: Հայաստանն ամենակարեւոր աշխատանքը պետք է իր ներսում անի` քաղաքական, տնտեսական համակարգերը պետք է նախ համապատասխանեցնել միջազգային նորմերին, որովհետեւ եթե ներսում թույլ ենք, ե՛ւ Արցախը կհայաթափվի, ե՛ւ Հայաստանը կհայաթափվի, եւ այդ պարագայում միջազգային արձագանքը չէ, որ պետք է հարցեր լուծի:

- Ի՞նչ անելիք ունի Հայաստանը:

- Հայաստանի ներսում պետք է փոփոխություններ արվեն: Հայաստանը պետք է դառնա ժամանակակից եվրոպական երկիր, այլ ոչ թե հետամնաց միջինարեւելյան չգիտես ինչ…. Խոսքը միայն վերջին մարտահրավերների մասին չէ, մենք վերջին 30 տարում սխալ ուղղությամբ ենք գնացել, դրա համար էլ Արցախը կորցրել ենք: Մենք Ադրբեջանի հետ մրցել ենք, թե մեզնից ով է ավելի Ադրբեջան, ով է ավելի կոռումպացված, ով է ավելի ավտորիտար, մրցավազքում, բնականաբար, հաղթել է Ադրբեջանը, որովհետեւ ավելի ավտորիտար է ու կոռումպացված: Մենք շանս ունեինք հաղթելու, եթե լինեինք ժողովրդավար, այդտեղ ունեինք շանս: Ամեն դեպքում, պայքարը դեռ ավարտված չէ, եւ պետք է այդ ուղղությամբ գնանք: Հարեւաններից պետք է այդ առումով առաջ ընկնենք: Մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն․ դրանք բառակապակցություններ են, որոնք այնքան էլ լուրջ չեն ընկալվում մեր երկրում տարբեր խավերի կողմից, բայց այլ ճանապարհ, այլընտրանք չկա:

- Նշում եք, որ 30 տարի սխալ քաղաքականություն են վարել: Ձե՞զ նկատի ունեք նաեւ:

- Ես մեղադրում եմ բոլորիս:

- Նախկին իշխանություններին, որի մաս էիք կազմում, փորձե՞լ եք ժամանակին ասել, որ սխալ ճանապարհով ենք գնում:

- Այո, իհարկե: Բոլոր իշխանություններն էլ սխալ ճանապարհով են գնացել, դրա համար էլ Արցախը կորցրինք: Եթե տեր չլինենք հիմա մեր երկրին, Հայաստանը եւս կկորցնենք: Կարծում եմ` այստեղ մեծ գաղտնիք չեմ բացում:

- Այսինքն, պարտված իշխանություններին հավասար հարթության վրա եք դնում նախկին իշխանություններին:

- Ես ընդհանուր, խոհափիլիսոփայական եզրակացություն արեցի: Թե ով ինչ է արել, դրան կարելի է անդրադառնալ առանձին: Առանձին թեմա է:

- Եթե ցանկանում եք, որ Հայաստանը դառնա եվրոպական երկիր, հավանաբար կողմ եք, որ թեքվենք դեպի Արեւմուտք:

- Ոչ, բացարձակապես: Մենք պետք է կայուն հարաբերություններ ունենանք բոլոր կենտրոնների հետ, հատկապես՝ դաշնակից Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Չի կարելի դրանք անել մեկը մյուսի հաշվին եւ չի կարելի վատ հարաբերություններ հաստատել նրանցից որեւէ մեկի հետ:

- Բայց հնարավո՞ր է ռուսական վեկտորի պահպանմամբ դառնալ եվրոպական երկիր:

- Ամեն ինչ հնարավոր է, Ռուսաստանը երբեք մեզ չի խանգարել լինել նորմալ երկիր եւ ունենալ ժողովրդավարություն: Ամեն ինչ մեր ցանկությամբ է, եթե ցանկանանք, ամեն ինչի էլ կհասնենք:

 

Լևոն Մարտիրոսյան հարցազրույց Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին