f

Անկախ

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը


Նոյեմբերի 16-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Այն կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ը։ Մեկ ամսվա ընթացքում կհրավիրվի 5 սիմֆոնիկ համերգ‚ որոնց ընթացքում կներկայանան անվանի մենակատարներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը‚ Աստղիկ Սիրանոսյանը‚ ջութակահար Ստելլա Չենը‚ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։

Փառատոնի առանցքում լինելու են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Կհնչեն մեծ կոմպոզիտորի կոնցերտները‚ հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից‚ Թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիան» և այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Փառատոնային ծրագրում ընդգրկված է նաև ունկնդրի կողմից շատ սիրված «Սիմֆոնիկ Ջազ «Խաչատրյան» համերգը։ Կներկայացվի նաև Խաչատրյանի կինոերաժշտությունը. կհնչեն «Պեպո»‚ «Գաղտնի առաքելություն»‚ «Ծովակալ Ուշակով»‚ «Անմար կրակը»‚ «Ստալինգրադի ճակատամարտը»‚ «Զանգեզուր» ֆիլմերի մեղեդիները։

Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Խաչատրյանի անվան փառատոնի համերգների ունկնդիրներին հնարավորություն կընձեռվի միանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը։ Ունկնդիրները, նվագախմբի գործընկերներն ու բոլոր բարեկամները իրենց նվիրատվություններով կկարողանան հոգալ արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստել, որ նրանց հասանելի լինեն սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական ուսումնառության և այլ ծառայությունները: Փառատոնի համերգների տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և ցանկության դեպքում հանգանակել հենց համերգասրահում  թե՛ կանխիկ և թե՛ անկանխիկ եղանակներով։

 

 

 

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին