f

Անկախ

Բորիս Շատվերյան.«Հայրենի երկրում հանդես գալը մեծ պատիվ է բոլոր մարզիկների համար»


Հայաստանում  կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային կարգում, տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով, երկիրը պատիվը բարձր պահելով, արծաթե մեդալի արժանացավ  հավաքականի առաջատար մարզիկներից Բորիս Շատվերյանը: 
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ խոսում է մրցաշարին տրամադրվածության մասին, կարևորում երկրպագուների և հարազատների աջակցությունը: 


-Շնորհավորում ենք ԱԱ-ում տպավորիչ ելույթների և մրցանակակիր դառնալու կապացությամբ: 
-Շնորհակալ եմ: Բավական բարձր տրամադրվածությամբ եմ հանդես  եկել ԱԱ-ում։  Հայրենակիցներիս ամեն ծափահարության և ոգևորության հետ մեկտեղ՝ ինձ ավելի եմ կոփել դեպի հաղթանակը։  


Մրցաշարը սպասված էր  ինձ համար, բավական երկար մարզումներ ենք իրականացրել մինչ մենամարտելս։ Իրենց ջանքն ու ներդրումը չեն խնայել մարզիչներս, ինձ հետ աշխատող թիմը, ինչպես նաև հարազատներս և ընկերներս իրենց ոգևորությամբ և աջակցությամբ։


-Հայրենիքում հանդես գալու պատասխանատվության մասին կխոսե՞ք:
-Հայրենի տունն ինձ ընդունեց որպես իր որդի, այսինքն՝ լեփ-լեցուն դահլիճում անունս բղավող երկրպագուներով, հարազատներս ինձ ուժ եւ հզորություն փոխանցեցին։  Հայրենի երկրում հանդես գալը, երկրի պատիվը բարձր պահելը ու եռագույնը ծածանելը մեծ պատիվ է բոլոր մարզիկների համար։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը:
-Այս ձեռքբերման շնորհիվ ես ինձ համար կերտեցի մի նոր էջ, որը միայն իմը չէ, այլև Հայենիքինս. ևս մեկ անգամ հասկացա, որ նպատակներին հասենելու համար անսպառ աշխատանքներ է պետք կատարել։

Սպորտ Հայաստան սամբո աշխարհի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի Բորիս Շատվերյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին