f

Անկախ

՛՛Հրապարակ"․ «Խաղաղության խաչմերուկ» ասված հեքիաթը հորինված է ընդամենը սեփական վախերը խաղաղասիրության շղարշով քողարկելու համար:


Ինչո՞ւ Փաշինյանը եւ իր իշխանությունը չեն հայտարարում, որ Ադրբեջանն է Հայաստանի թշնամին, Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության հիմնական սպառնալիքը: Ինչո՞ւ է իշխանությունը սպառնալիք հռչակում նախկիններին, ընդդիմությանը, Ռուսաստանին, Պուտինին, բայց ոչ Ադրբեջանին, որը շարունակում է հակահայկական քարոզչությունը, շարունակում է բռնազավթած պահել Հայաստանի տարածքները, նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, իրական սպառնալիք կա, որ կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց ՀՀ իշխանությունը հրաժարվում է Ադրբեջանին Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության սպառնալիք, թշնամի պետություն հռչակել՝ անընդհատ սլաքներն ուղղելով կեղծ ուղղություններով:


Որովհետեւ եթե մեղավոր հայտարարվի Ադրբեջանը, ապա պետք է միջոցներ ձեռնարկվեն նրա դեմ՝ նրանից պաշտպանվելու համար: Իսկ դա պահանջում է հսկայական նյութական եւ մարդկային ռեսուրսների համախմբում, մինչդեռ Փաշինյանը երկիրը կառավարում է ոչ թե համախմբելու, այլ իրար դեմ հանելու, թշնամացնելու սկզբունքով, այդ թվում՝ եւ ներիշխանական համակարգում: Փաշինյանը չի կարող Ադրբեջանին թշնամի հռչակել, քանի որ իր ղեկավարությամբ, Հայաստանը մի քանի անգամ պարտվել է Ադրբեջանին, Ադրբեջանին է հանձնել Արցախը, Ադրբեջանի նախագահի թելադրանքի տակ ստորագրել է կապիտուլյացիայի ակտ:

Եթե Փաշինյանը հայտարարի, որ մեզ դարձյալ սպառնում է Ադրբեջանը, ապա տրամաբանական կլինի նրա փոփոխությունը, որովհետեւ հասարակությունը, շարքային մարդը կասի, որ նրան չի կարելի վստահել Ադրբեջանի դեմ պայքարը, նրա ղեկավարությամբ մենք, միեւնույն է, պարտվելու ենք, թշնամուն հաղթելու համար առաջին հերթին պետք է ազատվել պարտության խորհրդանիշ Փաշինյանից, նրան փոխարինել այնպիսի առաջնորդով, որի ղեկավարությամբ կարող ենք հաղթել:

Եթե թշնամին նախկիններն են, Փաշինյանն այդ պայքարում հաղթող է, քանի որ հաղթել է 2018-ին, հաղթել է 2021 թ․ խորհրդարանական ընտրություններում, կհաղթի նաեւ հետագա պայքարում: Եթե թշնամին Ռուսաստանն է, ապա Նիկոլ Փաշինյանը շատ հաջող պայքարում է Ռուսաստանի եւ անգամ նրա ամենազոր թվացող ղեկավարի՝ Պուտինի դեմ․ վավերացնում է նրա դեմ ուղղված Հռոմի ստատուտը, որով սպառնում է Հայաստան գալու դեպքում կալանավորել նրան, արհամարհում եւ մերժում է նրա հրավերները՝ մասնակցելու ԱՊՀ կամ ՀԱՊԿ գագաթնաժողովներին: Փաշինյանը Ռուսաստանին հայտարարում է Հայաստանի ինքնիշխանության եւ ներքին կայունության սպառնալիք եւ հայտարարում այդ սպառնալիքը չեզոքացնելու համար շարժում սկսելու մասին, որին անմիջապես կամավորագրվում են ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության նախկին ղեկավար Հրայր Թամրազյանը եւ երեքով միասին հաղթում են Ռուսաստանին: Համենայնդեպս, կարող են ասել, որ Ռուսաստանը վախեցավ իրենց շարժումից եւ նահանջեց: Եթե Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության եւ ներքին կայունության սպառնալիք հռչակեր Ադրբեջանին եւ Ադրբեջանի դեմ շարժում սկսելու մասին հայտարարեր, քանի՞ մարդ կկամավորագրվեր այդ շարժմանը: Նույնիսկ Իոաննիսյանը եւ Թամրազյանը չէին միանա, քանի որ կասեին, որ, միեւնույն է՝ պարտվելու ենք, ի՞նչ իմաստ ունի միանալ մի շարժման, որի վերջնարդյունքը կանխորոշված է: 

Ադրբեջանին թշնամի չհայտարարելը կապված է նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների սկսած «մերձեցման» քաղաքականության հետ: Թուրքիան չի թաքցնում իր դաշնակցային հարաբերություններն Ադրբեջանի հետ եւ շարունակում է թշնամանքը Հայաստանի նկատմամբ: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի, նրա արտգործնախարար Միրզոյանի, փոխարտգործնախարարների եւ մյուս պաշտոնյաների անվերջ հայտարարությունները, թե իրենք հույս ունեն, որ Թուրքիան առաջիկայում կբացի Հայաստանի հետ սահմանը, եւ իրենք կկարողանան ավելի մերձենալ Թուրքիայի հետ, հույս հայտնելուց առաջ չեն գնում: Եթե Հայաստանը հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք է, դրանով միանգամից կխզվեն Թուրքիայի հետ բոլոր տեսակի հարաբերությունները, եւ Փաշինյանի վարչակարգը կզրկվի անգամ հույս հայտնելու բացառիկ հնարավորությունից:

Ադրբեջանին թշնամի հայտարարելու մյուս վտանգն այն է, որ Հայաստանն այդ թշնամու դեմ պայքարում մնում է միայնակ, առանց դաշնակիցների: Հայաստանը վաղուց փչացրել է իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հասել նրան, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները հիմա ավելի են սերտացել եւ ուղղված են նաեւ Հայաստանի դեմ: Ադրբեջանը նորմալացրել է հարաբերություններն Իրանի հետ, իսկ Արեւմուտքի հետ սառը հռետորաբանության հետեւում կան թաքնված բազմամիլիարդանոց տնտեսական շահեր: Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանին թշնամի հռչակելով եւ այդ երկրի դեմ շարժում սկսելու մասին հայտարարելով՝ Փաշինյանը կարող էր ակնկալել Արեւմուտքի աջակցությունը, բայց քանի որ Արեւմուտքում եւս գիտեն, թե ինչի է ընդունակ Փաշինյանը, եւ նրա գլխավորած շարժումը սովորական ֆեյք է, ոչ մի կերպ չարձագանքեցին դրան: Բայց, համենայնդեպս, սրանից ոչ մի վնաս էլ չեղավ:

Ադրբեջանին թշնամի չհայտարարելու հիմնական պատճառը Փաշինյանի վախն է Ադրբեջանից: Փաշինյանը մեծ հաճույքով կարող է պատերազմ հայտարարել Ռուսաստանին, Բելառուսին, անգամ ԱՄՆ-ին կամ Կանադային, հաստատ իմանալով, որ այդ երկրները լուրջ չեն ընդունի իրեն եւ չեն արձագանքի, բայց Ադրբեջանին ոչ թե պատերազմ, այլ Հայաստանի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող թշնամական պետություն հայտարարելը կարող է Փաշինյանի համար շատ ծանր հետեւանքներ առաջացնել: Ահա, այդ սարսափի արդյունքում է ծնվել «Խաղաղության խաչմերուկ» ասված հեքիաթը, որը հորինված է ընդամենը սեփական վախերը խաղաղասիրության շղարշով քողարկելու համար:

Ավետիս Բաբաջանյան

 

Ավետիս Բաբաջանյան Նիկոլ Փաշինյան Խաղաղության խաչմերուկ Ադրբեջան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին