f

Անկախ

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Խորվաթիային


Եվրո-2024-ի որակավորման փուլը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց։

 Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն։

Нападающий сборной Хорватии Андрей Крамарич празднует забитый гол в матче отборочного турнира Евро-2024 в группе D между сборными Хорватии и Армении (21 ноября 2023). Загреб - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023

Խորվատիայի ընտրանու հարձակվող Անդրեյ Կրամարիչը

Խաղից առաջ էլ պարզ էր, որ խորվաթների հաղթանակը Եվրո-2024-ի ուղեգիր էր ապահովում նրանց, իսկ մեր ընտրանին այդ առումով հավակնություններ չուներ։ Բայց դա չէր նշանակում, որ մերոնք մոտիվացված չէին կամ չէին ուզում հաղթել։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ Խորվաթիայի հավաքականն այսօր Եվրոպայի և նույնիսկ աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Ինչևէ, Ալեքսանդր Պետրակովը, որը Ուելսի հավաքականի հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում չորս փոփոխություն էր կատարել (որոնցից երկուսը ստիպված), խաղի նախօրեին հավատում էր, որ մեր թիմը պայքարելու է իր հնարավորությունների առավելագույն սահմաններում։

Հանդիպման սկզբում գնդակին ավելի շատ տիրում էին խորվաթները, մեր հավաքականը երբեմն ստիպված էր լինում պաշտպանվել համարյա ամբողջ կազմով։ Հայաստանի հավաքականը առաջին վտանգավոր գրոհը ձեռնարկեց խաղի 22-րդ րոպեին, երբ Հրանտ Ռանոսը փորձում էր եզրափակել Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո մեր գրոհը։ Իսկ 30-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը գոլ խփելու իրական հնարավորություն ուներ ու, դուրս գալով դարպասապահի դիմաց, փորձեց բացել հաշիվը, բայց Դոմինիկ Լիվակովիչը փրկեց իր թիմին։

Борьба за мяч между полузащитниками сборной Армении Камо Ованнисяном и сборной Хорватии Лукой Иванушецем во время футбольного матча отборочного турнира Евро-2024 в группе D (21 ноября 2023). Загреб - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023

Պայքար գնդակի համար Կամո Հովհաննիսյանի ու Լուկա Իվանուշեցի միջև Եվրո-2024 որակավորման փուլի Խորվատիա - Հայաստան հանդիպման ժամանակ (2023թ․ նոյեմբերի 21). Զագրեբ

 

Մրցակցի մեկնարկային ակտիվությունը աստիճանաբար նվազեց, բայց պարզ էր, որ մեր հավաքականի հիմնական զենքն այս խաղում հակագրոհն էր։ Խորվաթները շարունակում էին մեր թիմին ճնշելու փորձերը։ Ու ընդմիջման գնալուց երկու րոպե առաջ դաշտի տերերը բացեցին հաշիվը։ Անտե Բուդիմիրը մոտ տարածությունից գրավեց մեր թիմի դարպասը։

 

Երկրորդ կեսում խաղի հիմնական պատկերը չփոխվեց, խորվաթները ունեին տարածքային ու խաղային առավելություն։ Մեր հավաքականին մի քանի անգամ փրկեց դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։

Вратарь сборной Армении Огнен Чаняаревич спасает свои ворота во время футбольного матча отборочного турнира Евро-2024 в группе D между сборными Хорватии и Армении (21 ноября 2023). Загреб - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023

Դարպասապահ Օգնեն Չանչարևիչը Եվրո-2024 որակավորման փուլի Խորվատիա - Հայաստան հանդիպման ժամանակ (2023թ․ նոյեմբերի 21). Զագրեբ

 

Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները հիմնականում պաշտպանվեցին, ու առջևի գծում մեր թիմը ոչ մի գոլային դրվագ ստեղծել չկարողացավ։ Խորվաթները, ինչպես և Երևանում կայացած խաղում, հաղթեցին նվազագույն հաշվով, բայց այս հաղթանակը Լուկա Մոդրիչին ու նրա խաղընկերներին արդեն Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովեց։ Իսկ մեր հավաքականն ավարտեց իր ելույթները՝ խմբում զբաղեցնելով 4-տեղը։

Խորվաթիա-Հայաստան պարտություն ֆուտբոլ Սպորտ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին