f

Անկախ

Գևորգ Ղարիբյան. «Հարկավոր է միշտ շարժվել առաջ և գնալ նպատակների իրագործման հետևից»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չմնաց նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկները չէին կարողանում լիարժեք մարզվել ու մարզավիճակ պահպանել:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի  հավաքականի անդամ, ըմբշամարտի համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակում ընդգրկված, 2020 թվականի 60 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման և մարզավիճակի պահպանման,ոչնչից և երբեք չնահանջելու և նպատակների իրագործման հետևից միշտ առաջ գնալու մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:

- Այս ամենն իր բացասական հետևանքները կթողնի մազիկների հետագա ելույթների, ցույց տված արդյունքների վրա: Ամիսներ շարունակ մենք անհատական մարզումներ էին անցկացնում բացօթյա պայմաններում՝ ամեն ինչ անելով, ֆիզիկական պատրաստվածության վրա աշխատելով մարզավիճակը պահելու համար: Հետագայում կերեևա, թե որքանով մեզ դա հաջողվեց: Թեև կարող եմ ասել, որ այս իրավիճակից աշխարհի և ոչ մի մարզիկ չի խուսափել, ուստի բոլորը նույն կարգավիճակում են և նույն պայմաններում:  

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները այժմ  որոշակիորեն վերացվել են:

-Անհատական մարզումներ եմ անցկացրել բացօթյա պայմաններում՝ մարզիչների՝ Մարտին Ալիխանյանի և Կամո Կիրակոսյանի հետ անընդհատ կապի մեջ լինելով, խորհրդակցելով, թե ի՞նչ անել, ո՞ր ուղղությամբ տանել մարզումները: Վերջին օրերին նրանք էլ են միանում մեր մարզումներին, թեև մեծ խմբով չենք հավաքվում, բայց գոնե մարզիչների հետ կարողանում ենք աշխատել տեղում: Շարունակում ենք բացօթյա մարզումները Հրազդանի կիրճի տարածքում, Multi Wellness  կրթս-ֆիթ տարածքում՝ հիմնականում ֆիզիկական պատրասատվածության վրա աշխատելով, ֆուտբոլ խաղալով:  3 ամիս է՝ ընդհանրապես գորգային մարզումներ չեմ անցկացրել, գորգի վրա չեմ աշխատել, բայց ժամանակ կունենամ մարզավիճակ ձեռք բերել մրցաշարերից առաջ:

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Տարին լի պետք է լիներ մարզական տպավորիչ իրադարձություններով: Գագաթնակետն, իհարկե, օլիմպիական խաղերն էին, մենք էլ ամեն ինչ անելու էինք ուղեգիր ձեռք բերելու համար, սակայն ամեն բան առջևում է: Հունիսի 6-ին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում ժողով է կայանալու, որից հետո հավանաբար պարզ կլինի, թե որտեղ և  երբ հնարավորություն կունենանք այս դադարից հետո ուժերը փորձարկելու:

Ես լավատես եմ, կարծում եմ ժամանակի ընթացքում ամեն  ինչ բնականոն հունով կընթանա, մենք էլ կվերադառնանք մեր մարզիճակին ու կանցնենք  նպատակների իրագործմանն ու հաղթանակների կերտմանը:

Ես լավ մարզավիճակում էի, հաջող մեկնարկ էի գրանցել, հոգեբանորեն պատրաստ էի ցանկացած մրցաշարի, բայց նորից կրկնեմ՝ այս իրավիճակում են հայտնվել բոլորը, ուստի պայմանները հավասար են, հակավոր է տրամադրվել և առաջ շարժվել:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

- Նշեմ, որ գետևել եմ արտակարդ դրության ժամանակ հայտարարված սահմանափակումներին՝ տանը մնալով: Վերջին  թուլացումներից հետո բացօթյա պայմաններում ընկերնիերիս հետ եմ ժամանակ անցկացնում: Խորհուրդ կտամ  բոլորին օրինազանցություններ չանել, որովհետև լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորինս կանխենք վիրուսի տարածումը: Մեզ՝ հատկապես մարզիկներինմ ժամանակ է ընձեեռվել ընտանիքի, հարազատների հետ ժամանակ շատ անցկացնելու, քանի որ տարվա մեծ մասն ուսումնամարզական հավքաների ու մրցաշարերի ենք մասնակցում՝ ընտանիքից հեռու: Թո՛ղ Աստված պահապան լինի բոլորին: Առո՛ղջ եղեք և զգույշ: Հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքներին: Ցանկացած իրավիճակում չպետք է ընկճվել. հարկավոր է միշտ գնալ նպատակների իրագործման հետևից: Դժվարություններ լինում են միշտ, պետք  է պայքարել ինչ-որ բանի հասնելու համար:

հարցազրույց հունահռոմեական ըմբշամարտ Սպորտ Գևորգ Ղարիբյան Եվրոպայի չեմպիոն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին