f

Անկախ

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից առանց դեղորայքի և պատվաստումների. խորհուրդներ բժշկից


Աշունը շատերիս կողմից ընկալվում է որպես շնչառական վարակիչ հիվանդությունների սեզոն: Այս շրջանում մեծանում է գրիպով կամ հարբուխով վարակվելու հավանականությունը:  Բժիշկ-թերապևտ  Իրինա Դվորկինան մի շարք խորհուրդներ է ներկայացնում, որոնք կօգնեն պաշտպանվել շնչառական համակարգի վարակիչ հիվանդություններից: 

Գրիպ և հարբուխ. Ի՞նչ է սա

Գրիպը և շնչառական համակարգի վիրուսային հիվանդությունները տարատեսակ վիրուսների հետևանքով առաջացող վիճակ է, երբ ախտահարվում են վերին շնչառական ուղիները: Ախտանշաններն են քթի փակվածությունը, հազը, կոկորդում ցավը, գլխացավը, մկանային ցավը, հոգնածությունը և բարձր ջերմությունը:

Գրիպի և հարբուխի նմանությունն ախտանշաններն են և փոխանցման ուղին՝ օդակաթիլային եղանալով: Գրիպը, սակայն, ավելի ծանր ընթացք է ունենում և կարող է բարդություններ առաջացնել, ինչպիսին, օրինակ՝ թոքաբորբն է: Գրիպին բնորոշ է նաև սեզոնայնությունը. այն սովորաբար ակտիվանում է աշնանը և ձմռանը, մինչդեռ հարբուխով մարդ կարող է հիվանդանալ տարվա ցանկացած եղանակին: Բացի այդ, գրիպը հնարավոր է կանխարգելել պատվաստվելով, մինչդեռ հարբուխի համար պատվաստանյութ չկա:

Ե՞րբ սկսել կանխարգելիչ գործողությունները

Խորհուրդ է տրվում կանխարգելիչ գործողություններ սկսել հիվանդության սեզոնից առաջ: Աշնանը վիրուսներով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, հետևաբար պետք է նախապատրաստել մեր օրգանիզմը վիրուսների սեզոնին: Պատճառներից մեկն այն է, որ այս շրջանում մարդու իմունային համակարգը թուլանում է և ավելի խոցելի է դառնում վիրուսների և զանազան մանրէների նկատմամբ: Հետևաբար անհրաժեշտ է նախապես ամրացնել իմունիտետը:

Ինչպե՞ս խուսափել գրիպով և շնչառական այլ վիրուսներով հիվանդանալուց

Քնեք առողջ

Գիտնականները պարզել են, որ բավարար քունը իմունային համակարգի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է։ Քնի ընթացքում մարմինը վերականգնվում է, և տեղի է ունենում ցիտոկինների արտադրություն՝ սպիտակուցային մոլեկուլներ, որոնք մասնակցում են վարակների դեմ պայքարին և հյուսվածքների վերականգնմանը: 

Քնի պակասը կարող է հանգեցնել ցիտոկինների մակարդակի նվազմանը, ինչը թուլացնում է իմունային պաշտպանությունը և մեծացնում հարբուխով վարակվելու վտանգը:

«Քնի պակասի հետևանքով բնածին և ձեռքբերովի  իմունիտետի փոփոխություններ են տեղի ունենում, ինչը հանգեցնում է քրոնիկ բորբոքային վիճակի և, հետևաբար, վարակիչ հիվանդությունների ռիսկի բարձրացմանը»,- ասում է թերապևտ Իրինա Դվորկինան:

Սնվեք առողջ

Վիտամին C-ն ամրացնում է իմունային համակարգը։ Բայց սա միակ վիտամինը չէ, որը կարևոր դեր է խաղում իմունային պաշտպանության գործում: Դրա համար անհրաժեշտ է օգտակար նյութերի մի ամբողջ համալիր, որը հնարավոր է ապահովել միայն առողջ սննդակարգով, այլ ոչ թե դեղահաբերով կամ որոշակի մթերքներով։ Բացի այդ, առողջ սննդակարգը ապահովում է առողջ քաշ և նվազեցնում քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը, որոնք  թուլացնում են իմունային համակարգը։

«Լավագույն խորհուրդը՝ ունեցեք բալանսավորված սննդակարգ և խմեք բավարար քանակությամբ ջուր: Իսկ «կիտրոն կերեք», «սխտոր կերեք» բնույթի խորհուրդները ոչ միայն արդյունավետ չեն, այլ որոշ դեպքերում կարող են նաև բացասաբար ազդել»,- ասում է թերապևտը:

Հրաժարվեք վնասակար սովորություններից

Ծխելը թուլացնում  է շնչառական համակարգի իմունային պատասխանը, ինչը մեծացնում է վարակիչ հիվանդությունների վտանգը։ Այն նաև նվազեցնում է արյան սպիտակ բջիջների քանակն ու որակը, որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմը վարակներից պաշտպանելու գործում։

Ալկոհոլը նույնպես բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա։ Բացի այդ, այն բարձրացնում է սթրեսի մակարդակն օրգանիզմում, ինչը կարող է թուլացնել մարմնի բնական պաշտպանությունը:

Նաև վերը թվարկված պատճառներով է ցանկալի սահմանափակել կամ բացառել  ծխելը և ալկոհոլի օգտագործումը:

Հագնվեք եղանակին համապատասխան

Անհնար է հիվանդանալ միայն հիպոթերմիայի պատճառով, սա առասպել  է: Մենք հիվանդանում ենք վիրուսների պատճառով, ոչ թե ջերմաստիճանի անկման պատճառով։ Այնուամենայնիվ, հիպոթերմիան բացասաբար է անդրադառնում իմունային համակարգի վրա: Դա կարող է հանգեցնել արյան հոսքի դանդաղմանը և հյուսվածքներին արյան անբավարար մատակարարմանը: Սա մարդուն դարձնում է ավելի խոցելի վարակների նկատմամբ։ Բացի այդ, արյան անբավարար մատակարարումը կարող է հանգեցնել շնչառական համակարգի պաշտպանիչ շերտի խախտման:

Հաճախ լվացեք ձեռքերը

Գրիպի սեզոնի ընթացքում ցանկալի է հնարավորինս  հաճախ լվացվել: Գրիպը և այլ շնչառական վիրուսները փոխանցվում են օդակաթիլային եղանակով: Վիրուսը կարող է հայտնվել ձեր ձեռքերին այլ մակերեսներից կամ այլ մարդկանց հետ շփումից: Եթե կեղտոտ ձեռքերով դիպչեք ձեր դեմքին կամ սննդին, կարող եք վարակվել գրիպով: Ուստի կանոնավոր կերպով ձեռքերն օճառով լվացեք, իսկ  գրպանում ունեցեք հակասեպտիկ միջոց՝ ըստ անհրաժեշտության կիրառելու: Դա կօգնի խուսափել վիրուսներով վարակվելուց:

Հաճախ օդափոխեք սենյակը

Հակառակ տարածված կարծիքի՝ բաց պատուհանը չի  մեծացնում  հիվանդանալու հավանականությունը: Գրիպի և շնչառական վիրուսների սեզոնի ընթացքում փակ տարածքում կարող են կուտակվել զանազան վիրուսներ և ախտածին  մանրէներ: Օդափոխումն  օգնում է նվազեցնել վիրուսների և բակտերիաների կոնցենտրացիան օդում, ինչը նվազեցնում է վարակվելու հավանականությունը: Այն նաև բարելավում է ներսի օդի որակը, ինչը նպաստում է ընդհանուր առողջությանը և իմունիտետին:

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

առողջություն Գրիպ հարբուխ վիրուս խմբագրի ընտրանի

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին