f

Անկախ

«Հրապարակ». Իրենք թույլ են, չեն կարողանում, բայց հետագա հետագա իշխանություններին զրկում են հայանպաստ լուծումների հնարավորությունից


«Հրապարակի» զրուցակիցը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն է։


- Պարոն Վարդազարյան, Ձեզ համար Արցախի հայաթափումով փակվե՞լ է Արցախի էջը, թե՞ հայանպաստ լուծման շանսեր դեռ կան։

- Իրականում մեր կյանքում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Արցախի հայաթափումը դրա ամենավառ միջադեպն է։ Իմ դիրքորոշումը քաղաքական չէ, իմ դիրքորոշումն ավելի շատ որպես ՀՀ քաղաքացի է, եւ ես վստահ եմ, որ Արցախի էջը փակված չէ, բայց որպեսզի Արցախի էջը վերջնական չփակվի, դրա համար քաղաքական իշխանությունը պետք է ունենա քաղաքական կամք՝ վերջնականապես այդ էջը չփակելու, այլ հնարավորություն ստեղծվի, որպեսզի այդ հարցը միշտ մնա օրակարգում, եւ կարողանանք գոնե այս խղճուկ պայմաններում հույս ունենալ, որ օրերից մի օր Արցախի հարցը հայանպաստ լուծում կունենա։ Թե դա ինչպես է լինելու, դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ, որ խելամիտ քաղաքականության դեպքում հնարավոր կլինի լուծում գտնել։

- Այդ իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի եւ քաղաքացիություն են շնորհում, մինչդեռ ադրբեջանական իշխանությունների կողմից արցախցիների հանդեպ հանցագործություն է տեղի ունեցել, եւ այդ հանցանքները որեւէ կերպ չեն փաստագրվում, չկան հարուցված քրեական գործեր։ Սա պատշա՞ճ արձագանք է ՀՀ իշխանությունների կողմից։

- Եկեք հարցը երկու մասի բաժանենք․ ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Որքան ես եմ տեղյակ, 070 կոդով ՀՀ անձնագիր ունեցողները ՀՀ քաղաքացի չեն, եւ նրանց պետք է կրկին քաղաքացիությո՞ւն շնորհել, էլ ո՞ր կոդ ունեցողները ՀՀ քաղաքացի չեն»։ Օրինակ՝ Կենտրոնի բնակիչներն ունեն 011 կոդ, խնդրում եմ պաշտոնապես հայտնել, թե էլ ո՞ր կոդ ունեցողները ՀՀ քաղաքացի չեն, Սյունիքի մեր հայրենակիցների անձնագրերը մեկ այլ կոդով են սկսվում։ Մարդիկ, որոշակիության սկզբունքից ելնելով, պիտի իրենց ճակատագիրը, ապագան կարողանան որոշել։ Աբսուրդ է, որ մարդն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց օրերից մի օր պետությունն ասի, որ դու ունես ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց դու լիարժեք քաղաքացի չես, հետեւաբար, ինչ-որ գործընթացներ պիտի լինեն։ Դա նոնսենս է, նման բան չի կարող տեղի ունենալ։ Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելու համար ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս անել, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը։ Երբ Բաքվի ու Սումգայիթի այդ հայտնի դեպքերը տեղի ունեցան 80-ականների վերջին, ես ուսանող էի, եւ բոլոր այն ուսանողները, որոնք անցել էին քրեական իրավունքի կուրսերն ու քրեական դատավարությունը, բոլորիս ներառեցին մի մեծ քննչական խմբի մեջ, եւ քանի որ պրոֆեսիոնալ քննիչները չէին բավարարում, մեզ ներառեցին որպես քննիչներ։ Մենք գնում էինք ծերանոցներով, հիվանդանոցներով, հյուրանոցներով ու հանրակացարաններով, որտեղ Բաքվից ու Սումգայիթից ժամանած փախստականներն էին, որպես վկա, որպես տուժող՝ հարցաքննում էինք։ Հիմա եթե արխիվում նայենք այն մեծ քրեական գործը, որը վերաբերում էր Բաքվից ու Սումգայիթից բռնագաղթածներին, մենք կունենանք փաստաթղթավորված, իրավական առումով հիմնավորված միասնական մոտեցում եւ պատկեր։ Պետությունն այդ մարդկանց տեր կանգնեց, նրանց դատավարական կարգավիճակ տվեց, եւ եթե օրերից մի օր քրեական գործ հարուցվի Բաքվի ու Սումգայիթի դեպքերի վերաբերյալ, մենք կունենանք գրեթե բոլոր բռնագաղթածների ցուցմունքներն այդ օրերի, այդ իրադարձությունների կապակցությամբ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք այսօր ողջ չեն, միեւնույն է՝ նրանց վկայությունները կան քրեական գործի նյութերում։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա․ 120 հազար հոգի բռնի ուժով գաղթեցին, եկան Հայաստան, եւ ես չեմ տեսնում մի քրեական գործ, այդ մարդկանց ցուցմունքների փաստաթղթավորում եւ քրեական գործի նյութերում ներառում, որը հետագայում թույլ կտա, որպեսզի մենք հետագայում․․․, լավ, այս իշխանություններն ուժ չունեն, չեն կարողանում, բայց ինչո՞ւ են զրկում հետագա իշխանություններին, ովքեր հայանպաստ լուծումներ են ուզելու, այդ նյութերն օգտագործելու հնարավորությունից։ Քաղաքական հայտարարություններ կան, որ սպիտակ գենոցիդ է տեղի ունեցել եւ այլն, բայց դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են եւ չեն կարող դրվել քրեական գործի հիմքում, բայց բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք են, ե՛ւ միջազգային, ե՛ւ ազգային դատարանները հետագայում հիմք կընդունեն, դրա փաստաթղթավորումը բացակայում է։ Հետեւաբար, սրանից եզրահանգում, որ Արցախի ժողովրդի իրավունքներից ու շահերից բխող որեւէ լուծում այսօրվա իշխանությունները չեն ցանկանում ունենալ։

- Այդ քրեական գործերը չեն հարուցվում, բայց դրա ֆոնին կա Հռոմի ստատուտի վավերացումը հենց այդ պատրվակով, իբրեւ թե դրանով պատրաստվում են Ալիեւին պատասխանատվության կանչել։

- Այս փուչիկը, որ փչվեց Հռոմի ստատուտի վերաբերյալ թե՛ ընդունողների, թե՛ առարկողների կողմից, ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է։ Առաջինը հայտարարեցին, որ դա կապված է Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշման հետ, եւ ստատուտը վավերացվում է, որպեսզի եթե ՌԴ նախագահը ժամանի Հայաստան, նրան կալանավորեն։ Քիչ թե շատ իրավաբանությանը մոտ կանգնած անձը հասկանում է, որ այդ ստատուտը եւ այդ դատարանի իրավազորությունը Հայաստանի համար գործում է այն օրվանից ու ժամից, երբ դա վավերացվել է ու օրինական ուժ ստացել։ Նախորդող ժամանակահատվածում որեւէ մեկի նկատմամբ որեւէ պարտավորություն ՀՀ-ն չունի, այսինքն՝ այն փուչիկը, որ սա կապված է Պուտինի ձերբակալման հետ, իմ կարծիքով՝ այդպես չէ, սա ուղղակի մոծակի կծոց էր, Ռուսաստանին ջղայնացնելու ինչ-որ անհասկանալի գործընթաց էր, որի ո՛չ անհրաժեշտությունը կար, ո՛չ էլ իրավական հետեւանք կարող էր ունենալ։

- Շատ գործիչների դեմ քրեական գործեր են հարուցված՝ «բռնության կոչերի» հոդվածով, վերջիններս ընդամենը կարծիք են հայտնել, նրանց մի մասը կալանավորված է։ Հետեւո՞ւմ եք գործերի քննությանը։

- Թեեւ չեմ հավատում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, բայց թե՛ Եվրոպական դատարանը, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ունեն մի սկզբունք, պարզ լեզվով ասած՝ դա երկակի ստանդարտի կիրառման արգելքն է, իրենց բառապաշարով՝ դա թաքնված օրակարգի արգելքն է, երբ չի կարելի անձին դատել թաքնված օրակարգով։ Ստացվում է, որ բռնության կոչ այսօր անում են գրեթե բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակական կառույցները, ամեն մեկն ինչ-որ մի կոչ անում է, բայց քրեական պատասխանատվության են ենթարկվում միայն այն անձինք, որոնք քաղաքական ընդդիմախոս են այսօրվա իշխանություններին։ Այսինքն՝ թաքնված օրակարգ է գործում․ Տաթեւ Արցախին կարելի է դատել, որովհետեւ նա ընդդիմադիր հայացքներ ունի, իսկ մյուս ՔՊ-ականներին, որոնք ականջ են կտրում եւ քիթ են կտրում, նրանց քրեական պատասխանատվության չի կարելի ենթարկել, որովհետեւ նրանք յուրային են։ Մոտեցումը միշտ երկակի է։ Եթե մոտեցումը հավասար լիներ, ես նորմալ կվերաբերվեի, եթե իրենց համախոհներին ու պատգամավորներին նույնպես ենթարկեին պատասխանատվության։

 

 

հարցազրույց Ռուբեն Վարդազարյան Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին