f

Անկախ

Փաշինյանն իրեն նոր տարածքային կորուստների ծուղակն է գցել. Взгляд


Հայաստանի վարչապետն առաջին անգամ խոստովանեց, որ Բաքուն և Երևանը տարածքային փոխանակում են քննարկում: Հատկապես ի՞նչ տարածքների մասին է խոսքը, ի՞նչ նշանակություն ունեն դրանք Հայաստանի գոյատևման համար, և ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Ադրբեջանը:

Վերջին մի քանի օրերին Հայաստանի վարչապետը մի քանի զարմանալի հայտարարություններ արեց, որոնք վերաբերում են Հայաստանի ապագային և Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը:

Նախ փաշինյանը հայտարարեց՝ «վստահ» չէ, որ Ադրբեջանը մտադիր է ստորագրել խաղաղության համաձայնությունը մի շարք համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Մինչ այդ նա ընդհակառակը՝ պնդում էր, որ հենց այն «երեք սկզբունքները» Բաքվի հետ համաձայնեցված են:

Սկզբունքները, փաշինյանի խոսքով, հետևյալն են. երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ մակերեսը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86 600 քկմ-ը: Այդ հաշվարկները Երևանում արվել են խորհրդային Գլխավոր շտաբի 1970-ական թթ. քարտեզների հիման վրա: Երկրորդ սկզբունքը սահմանազատումն է Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի հիման վրա: Երրորդը՝ «տարածաշրջանային հաղորդակցությունները» բացելը ինքնիշխանության և հավասարության հիման վրա, ինչը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել:

Խնդիրն այն է, որ այդ «սկզբունքները» գոյություն ունեն միայն փաշինյանի շուրթերին: Բաքվում այդ սկզբունքների մասին ոչինչ չեն ասում:

Եվրոպայում փաշինյանի «երեք սկզբունքները» լուրջ են ընդունում, քանի որ ծրագիրը քննարկվել է հենց եվրոպացիների հետ, և այնուհետև այն տարել են Վաշինգտոն: Փարիզն ու Բրյուսելն ամենայն միջոցներով ջանում են ադրբեջանական կողմին խոսակցության մեջ քաշել, իսկ Բաքուն պարզապես անտեսում է այդ փորձերը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Բաքուն անտեսեց անգամ Վաշինգտոնին: Արևմուտքի համար դա ցավոտ հարված է,  քանի որ Փարիզը «երեք սկզբունքները» իր անհատական ավանդն է համարում, և այդ պլանի անկատար մնալը կնշանակի եվրոպական դիվանագիտության բացահայտ տապալում:

Միակ կետը, որի շուրջ Բաքվի և Երևանի միջև դեռ պահպանվում են բանակցությունները, տարածքների փոխանակումն է: Խոսքը հին անկլավների մասին է: Հինգշաբթի փաշինյանը հայտարարեց, որ անկլավների փոխադարձ փոխանակման հարցը «քննարկվում» է:

Խոսքը մասնավորապես Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն բնակավայրի մասին է, որով անցնում է դեպի Թբիլիսի ռազմավարական մայրուղին: Տիգրանաշենի փոխարեն Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանում գտնվող հայկական Արծվաշեն անկլավը: 30 տարվա ընթացքում այն լիովին ամայացել է, և այնտեղ լավագույն դեպքում այժմ ապրում է մի հարյուր ադրբեջանցի փախստական, և անգամ հայկական գերեզմանոցն է ջնջվել:

Փոխանակումը համաչափ չի թվում, սակայն Փաշինյանն ինքն է իրեն ծուղակը գցել չարաբաստիկ «երեք սկզբունքներով»:

Տարածքային ամբողջականությունը 1991 թ. սահմաններով և փաշինյանի նշած մակերեսի թվերով նշանակում է, որ անկլավների փոխանակումը տեղի կունենա: Այդ դեպքում Հայաստանը լիովին կհայտնվի մեկուսացած և արտաքին աշխարհից կտրված վիճակում, նրա բոլոր կարևոր հաղորդակցությունները Ադրբեջանը կփակի:

Ադրբեջանի համար դժվար չէ ֆիզիկապես, ռազմական ուժով գրավել այդ փոքր տարածությունը: Սակայն Բաքվում, ըստ երևույթին, ուզում են տեսնել, թե ինչպես Փաշինյանը կփորձի դուրս պրծնել:

Հայաստանի վարչապետը ստիպված կլինի բացատրվել երկրի ներսում և աղմկոտ հայտարարություններ անել: Կարելի ենթադրել, որ Փաշինյանը, ըստ եվրոպական կառույցների հետ ունեցած համաձայնությունների, գործը տանում է արտահերթ ընտրությունների Հայաստանում: Կանխատեսում են, որ նրա կուսակցությունը կարող է համոզիչ հաղթանակ տանել, ինչը հնարավորություն կտա այնուհետև փոխելու երկրի Սահմանադրությունը:

Նման հաղթանակի հիմքը ընտրություններում փաշինյանի նոր ուղղությունն է՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարումը և եվրոպական կողմնորոշումը: Գաղափարապես դա բացատրվում է նրանով, որ «Ռուսաստանը մեզ գցեց», իսկ ֆրանսիացիները, իբր, մեզ կպաշտպանեն:

Հայ հասարակությունը կարող է հօգուտ դրա քվեարկել, բայց Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների պահպանման պայմանով տնտեսական առավելությունների հիման վրա: Սրանից էլ  բխում է ՀԱՊԿ-ից և մյուս հետխորհրդային կազմակերպություններից միանգամից դուրս չգալու մտադրությունը, որը վերածվել է գրեթե համատեղ միջոցառումների ծիծաղելի սաբոտաժի:

Հասկանալի է, որ Ադրբեջանը հավերժ չի սպասի: Հնարավոր է, որ Բաքուն հենց սպասում է Հայաստանի արտահերթ ընտրություններին, որպեսզի գործ ունենա մի փաշինյանի հետ, որը ավելի ամուր իշխանություն կունենա, քան հիմա: Թող հաղթի, ավելացնի իր լիազորությունները, թող թեկուզ դրոշն ու զինանշանը փոխի, եթե ուզում է: Իսկ հետո Բաքուն նորից նրան քաղաքավարի կհարցնի. բա Զանգեզո՞ւրը: Չէ՞ որ այդ հողում պատմականորեն ադրբեջանցիներ են ապրել: Էդ ինչպես էիք անվանո՞ւմ այդ լիճը, Սևա՞ն: Ոչ, այն հիմա Գյոյչա է կոչվում, դրա ափերին միշտ հին թուրքերն են ապրել: Դե այնուհետև ըստ ցուցակի:

Նման համատեքստում փաշինյանի հայտարարությունները անկլավների մասին քչերին է հետաքրքրում, բացի թերևս փախստականներից: Դա ընդամենը բանակցային ծուղակ է, որ լարել է հենց Փաշինյանը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թեպետ Բաքուն առայժմ խոսքով է ճանաչում, վաղուց  արդեն անխախտ չէ: Ղարաբաղի կորուստն իրոք ընդամենը դոմինոյի առաջին քարն էր: Բայց ինչպես հայտնի է, առաջինը ամենակարևորն է:

Աղբյուրը

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արևմուտք Ռուսաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին