f

Անկախ

Նաիր Մելիքյան. «Հաղթել նշանակում է չվախենալ պարտվելուց»


Նոյեմբերի 25-ին Չինաստանի Տաշան քաղաքում կայացած խառը մենամարտերի շոու երեկոյի ընթացքում 71 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց ծնունդով ջավախեցի Նաիր Մելիքյանը։

Հայ մարզիկը կարիերայում տոնեց 16-րդ  հաղթանակը` հաղթելով քիք բոքսի աշխարհի չեմպիոն Լյու Յունլուին:  

Անկախի հետ զրույցում Նաիր Մելիքյանը կիսվում է տպավորություններով, ինչպես միշտ, շնորհակալ լինելով Աստծոն հաղթանակի հասնելու համար:

-Շնորհավորում ենք հաղթանակած մենամարտի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

-Շնորհակալ եմ: 2 ամիս շարունակ մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել այս մենամարտից առաջ Չինաստանի Հանջո քաղաքում: Թե՛ տակտիկապես,թե տեխնիկապես, թե ֆիզիկապես լիարժեք պատրաստ էի մենամարտին:  Ինձ հարկավոր էր այս հաղթանակը՝ նոր ուժով ու տրամադրվածությամբ առաջ շարժվելու և կարիերայում նոր հաջողություններ գրանցելու համար:

-Մենամարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք:

-Ուրախ եմ, որ մենամարտն ընթացավ ըստ պլանավորածի: Բարձր մակարդակով կազմակերպված շոու երեկո էր: Մրցակիցս բավական ուժեղ մարզիկ էր, քիք բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Բայց կարողացա ճիշտ մարտավարությամբ և, ամենակարևորը,  Աստծո օգնությամբ իմ առջև դրած նպատակն իրագործել ու հաղթանակ տոնել:

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:

-Յուրաքանչյուր հաղթանակ ուժ է տալիս, գիտեմ, որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով: Հաղթել նշանակում է չվախենալ պարտվելուց: Մի քանի օրից կվերադառնամ Ախալքալաք: Այս տարի այլևս մենամարտեր չունեմ, գալիք տարվանից  ավելի լուրջ մրցաշարերի եմ պատրաստվում մասնակցել: Պայքարելու եմ ավելի մեծ ոգևորությամբ, նոր ուժով ու հավատով առ Աստված:

 

Սպորտ Խառը մենամարտեր հաղթանակ Ախալքալաք Նաիր Մելիքյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին