f

Անկախ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը


Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (Տերյան 42/1) տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված գրադարանի 90-ամյա հոբելյանին:

Ծրագրում նախատեսված է գրադարանի 90-ամյա հոբելյանին նվիրված բեմականացում, գրադարանին ընծայագրված գրքերի, հնատիպ գրքերի և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես:

Գրադարանը հիմնադրվել է 1933թ-ին: 1962թ-ից ստանալով հանրապետական գրադարանի կարգավիճակ՝ դարձել է հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական կենտրոնը: 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես ազգային մանկական գրադարան:

Գրադարանն ունի շուրջ 550.000 միավոր բազմալեզու հավաքածու, տարեկան շուրջ 20 հազար ընթերցող:

Գրադարանում տարվա ընթացքում կազմակերպվում են հարյուրից ավել տարաբնույթ զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, կլոր սեղաններ, համազրույցներ, քննարկումներ, վարպետաց դասեր, ցերեկույթներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և ցուցադրություններ, դասախոսություններ, հեքիաթապատումներ, տոնավաճառներ, փառատոններ և այլ հանդիսություններ:

Գրադարանն անդամակցում է «Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդին» (ԻԲԲԻ-ին), «Գրադարանների միջազգային ասոցիացիային» (ԻՖԼԱ-ին), «Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային» (ՅԱՄԼ-ին):

1980թ-ից գործում է գրադարանի համար նախագծված նոր շենքում (ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան)՝ Տերյան 42/1 հասցեում:

30.11.2023թ.

Խնկո Ապոր անվան գրադարան հոբելյան Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին