f

Անկախ

ՀՀ-ն 2.9 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաներին աջակցելու հարցում ուսուցիչների օժանդակելու համար


Ըստ Համաշխարհային բանկի հայտարարության, Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։ Դրամաշնորհով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։

2.9 միլիոն դոլար դրամաշնորհային գումարը կուղղվի Հայաստանի դպրոցներում տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը և մենթորինգին՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։

Այն տեխնիկական աջակցությունը կցուցաբերի կրթական համակարգում տեղահանված երեխաների և դեռահասների ինտեգրման համապարփակ մոտեցում, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության մասնագիտացված ծրագրի նախագծում՝ դպրոցներում փոփոխության վրա հիմնված ուսուցման, տեղական համայնքների հետ գործակցության և մոնիթորինգի ու գնահատման ամուր համակարգերի համակցման միջոցով։ Դրամաշնորհային ծրագիրը կօժանդակի նաև նոր ուսումնական ծրագրում հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության տրամադրման ինտեգրմանը։

«Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամը» (State and Peacebuilding Umbrella Trust Fund) Համաշխարհային բանկի կողմից կառավարվող բազմադոնորային գլոբալ հիմնադրամ է, որը գործընկերների հետ աշխատում է փխրունության, հակամարտության և բռնության դրդապատճառներին և ազդեցություններին անդրադառնալու և երկրների և ազդակիր բնակչությունների, համայնքների և կառույցների դիմակայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրամին աջակցում են Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան։

Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992 թ․ -ին իր գործունեության սկզբից ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023 թ․-ին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա:

Հայաստան Համաշխարհային բանկ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին