f

Անկախ

‹‹Չեմ ապրել առանց քեզ երեք տարի››․ հերոս Արծրուն Առաքելյանի քույր


Արծրուն Առաքելյանը ժամկետային զինծառայող էր։ 2020 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ և ծառայում էր Էջմիածնի N զորամասում։ Վեց ամսվա զինծառայությունից հետո տեղափոխվեց Մեղրիի N զորամաս։ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու մասին չի ասել ծնողներին։ Եվ միայն սոցցանցերում հայտնված զոհվածների ցուցակում են հարազատները նրա անունը կարդացել և իմացել, որ Արծրունն անմահացել է։

Ծննդով Սպիտակից Արծրունը սակրավոր էր։ Էջմիածնում ծառայելու ընթացքում աչքի է ընկել իր լավ ծառայությամբ և արժանացել շնորհակալագրերի և մեդալների։

Քրոջ՝ի խոսքով՝ շատ խելացի էր, և դա նկատել էր նաև հրամանատարական կազմը։ Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ բաժինը։

Համակուրսեցին՝ Արաքս Աբգարյանը, ‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է, որ Արծրունը միշտ աչքի է ընկել հավասարակշռվածությամբ ու խելացիությամբ։ Շատ զարգացած էր, սիրում էր խոսել գրքերից ու ֆիլմերից, և համակուրսեցիներով հաճախ էին դրանց վերաբերյալ քննարկումներ անում։

‹‹Իրականում մեր շփումը եղել է տասնութ տարեկանում։ Պետք է, որ երեխա լիներ դեռ, բայց հասուն տղամարդու հատկանիշներ ուներ Արծրունը, պատրաստակամ՝ միշտ օգնելու։ Տպավորիչ էր, երբ դասախոսները նոր էին հանձնարարում մասնագիտական գրքեր, ինքն արդեն գաղափար ուներ դրանց մասին։ Առաջինն էր դրանք կարդում՝ մինչև մեզ հասնելը››,-ասում է նա։

Արծրունը տիրապետում էր չորս լեզուների,  զորամասում նրան ‹‹ուղեղ›› էին անվանում։ Արցախյան 44-օրյա պատերազմից երկու օր առաջ զորամասի տղաներին տարել են Արցախ՝ Հադրութում ու Ջրականում ականներ տեղադրելու։ Հետո վերադարձել են Մեղրի, և հենց այնտեղ՝ սեպտեմբերի 27-ին, զորամասի ճաշարանում հնչած տագնապից իմացել, որ Արցախում պատերազմ  է։ Սեպտեմբերի 29-ին իրենք նորից Արցախ են գնացել՝ այս անգամ պատերազմին մասնացելու։

‹‹Արծրունն այդ ամենը մեզնից խնամքով թաքցրել է։ Ինքը մեզ ասել է, որ Մեղրիում հատուկ տեղ կա, որտեղ սակրավորներին են պահում, իրենք հենց այնտեղ են››,- պատմում է քույրը՝ Քրիստինան։

Քրոջ խոսքով՝ եղբայրը կռվել է Հադրութի և Ջրականի թեժ կետերում։ Իշխանաձորի ճանապարհին անօդաչու թռչող սարքի հարվածից են զոհվել տղաները։ Տասնութ զինվորներից միայն զույգ եղբայրներից մեկն է ողջ մնացել։

‹‹Երբ տղաները նկատել են ԱԹՍ-ն, մեքենայից իջել են, որի համար հրամանատարը նրանց հանդիմանել է և հրամայել արագ նստել մեքենան։ Մեքենան նստելուց հետո՝ չորս րոպե անց, ԱԹՍ-ն հարվածել է տղաներին։ Պատերազմից հետո զոհված զինծառայողների ծնողները հրամանատարի դեմ բողոք են ներկայացրել իրավապահ մարմիններին, որ չի պաշտպանել զինվորներին››,-ասում է Քրիստինան։

Արծրունի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 10-ին հարազատները նրա հետ կապ հաստատել չեն կարողացել։ Արդեն հաջորդ օրն անհանգիստ ու տագնապած սպասել են նրա զանգին։ Քույրերն այդ օրը միաժամանակ են եղբոր անունը կարդացել զոհվածների ցուցակում։ Հայրն այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էր։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է Արծրունի ինքնությունը, միայն թե հարազատները մինչև այսօր չեն հավատում դրան։

‹‹Եկեղեցում նստած անընդհատ հեռախոսին էի նայում, որ կզանգի ինձ։ Ես ոչ մի վայրկյան չեմ զգացել, որ եղբորս հետ վատ բան է կատարվել։ Ես այդ մտքերով եմ ապրում, որ Արծրունը կա, Արծրունը զանգելու է, որ չխելագարվեմ։ Ծնողներիս տառապանքը, երեք տարվա կարոտը խեղդում են ինձ, ես եղբորս կարիքը շատ եմ զգում››,-ասում է քույրը։

Արծրունին հուղարկավորել են Սպիտակի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով ‹‹Մարտական ծառայություն››, ‹‹Առաջին գունդ›› ՀԿ-ի կողմից՝ ‹‹Մարտական խաչ››, ‹‹Գթության մայր›› ՀԿ-ի կողմից՝ ‹‹Գթության մայր››, ‹‹Ազատամարտիկ›› ՀԿ-ի կողմից՝ ‹‹Տիգրան Մեծ›› մեդալներով։

Քրոջ խոսքով՝ Արծրունն ընկերասեր, չափազանց բարի երիտասարդ էր։ Ասում է՝ մեծ վիշտ է ապրում ժողովուրդը, որովհետև նրա պես մեծատառով մարդ այլևս մեր կողքին չէ։ Արծրունը ֆուտբոլիստ էր, հետո սկսեց գրականությամբ զբաղվել։ Քույրը համոզված է՝ եղբայրը հայրենիքին պիտանի մարդ կդառնար, քանի որ շատ խելացի էր։

‹‹Տասնչորս օրից հետո է հաստատվել ԴՆԹ-ն։ Այդ օրերին մեր անելանելի վիճակը, ծանր ապրումները նկարագրել չեմ կարող։ Երբ կարդացի Արծրունի անունը, կարծես՝ սրտիցս մի բան պոկվեր։ Մինչև այսօր երբ հիշում եմ, մարմնովս սարսուռ է անցնում, երբ վստահ էիր, որ Մեղրիում է››,-ասում է քույրը։

Պատմել են, որ Արծրունը զոհված ընկերոջը միայնակ է հանել մարտադաշտից՝ գրկած։ Ասել է՝ հետ են նահանջում, բայց գոնե մարտական ընկերոջ մարմինը չթողնեն այնտեղ։ Քույրը վստահ է՝ մի օր հանդիպելու է Արծրունին։ Իմ հարցին՝ ի˚նչ կասի եղբորն այդ ժամանակ, Քրիստինան պատասխանում է՝ չեմ ապրել առանց քեզ երեք տարի։

‹‹Ես հիմա չեմ ապրում, ինչքան էլ զբաղվում եմ ընտանիքով, իմ բալիկով, աշխատանքով, Արծրունն ինձ համար կյանքի լուսավոր մի կետ էր։ Ոչ մի անգամ մեզ որևէ հարցով չի անհանգստացրել։ Մեր Սպիտակում յուրահատուկ տղա է եղել, ու այդ հպարտությունն ապրում է ցավի հետ։ Հիմա բոլոր ներկաներից նա հազար անգամ ավելի ներկա է։ Ես նրա հետ հիմա ավելի շատ եմ զրուցում, ավելի շատ կիսվում, քան մյուսների››,-ասում է քույրը։

Արծրունը երազում էր լավ դեսպան դառնալ և աշխարհով մեկ ճամփորդել։ Բայց նա ոչինչ չհասցրեց։ Չհասցրեց ապրել․․․

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Արծրուն Առաքելյան խմբագրի ընտրանի Հայաստան 44-օրյա պատերազմ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին