f

Անկախ

Սիմվոլիկ իշխանություն կամ արտահերթ նախագահական. Սերգեյ Մարկեդոնով


МГИМО-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում  մեկնաբանել է Իլհամ Ալիևի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը և հանգել այն եզրակացության, որ նա մտածում է լենինաբար՝ «այսօր շուտ է, վաղը՝ ուշ»:

Իլհամ Ալիևը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Եվ թեպետ նրա լիրազորությունները սպառվում են միայն 2025 թվականին, ադրբեջանցի ընտրողները ստիպված կլինեն տեղամասեր գնալ քվեարկության համար շատ ավելի վաղ՝ 2024 թ. փետրվարի 7-ին:

Արտահերթ ընտրարշավները Ադրբեջանի համար ինչ-որ արտասովոր բան չեն: Հակառակը՝ մենք կարող ենք խոսել ուրույն ավանդույթի մասին: Մինչև հայտարարված վերջնաժամկետը տեղի են ունեցել երկրի ղեկավարի ընտրություններ 2018 թ., ինչպես նաև խորհրդարանական 2020-ին: Դժվար է չնկատել, որ այդ երկու իրադարձությունները բավական յուրահատուկ իշխանության փոխանցման մասն էին կազմում: Նախ 2016 թ. սահմանադրական փոփոխություններն ընդլայնեցին նախագահական կադենցիան հինգից յոթ տարի, այնուհետև՝ 2017 թ., Ալիևի տիկին Մեհրիբանը դարձավ հանրապետության առաջին փոխնախագահը, իսկ հետո 2020 թ. ընտրություններում ադրբեջանական վերնախավում տեղի ունեցավ «կազմերի հերթափոխ»: 2018 թ.՝ արտահերթ նախագահական ընտրություններից հետո,  պաշտոնաթող եղավ բազմամյա վարչապետ Արթուր Ռասիզադեն: Մի տարի անց հասավ դեռ հեյդարյան դարաշրջանի գլխավոր «ծանրքաշային» Ռամիզ Մեհտիևի հերթը, ինչպես նաև այլ՝ Նովրուզ Մամեդովի, Ալի Հասանովի, Գաջիբուլի Աբութալիբովի կարգի  խոշոր ֆիգուրների հերթը: Այդպես որդի նախագահը ազատվեց իր քաղաքական մանկության հիշողություններից, երբ պինդ «քեռի սավելյիչները», թեկուզ ադրբեջանական ոգով ու առանձնահատկությամբ,  կարծես հայր նախահագի պատվիրանով ձեռքները վրան էին պահում:

Բայց ի՞նչն է այժմ խթանում որդի Ալիևին: Իրական մրցակիցներ չկան թե՛ հորիզոնում, թե՛ թիկունքում: Խնդիրներ տնտեսությունո՞ւմ: Բայց դրանք բնավ էլ ծանր չեն, ավելի բարդ խնդիրներ են եղել: Աշխարհաքաղաքակա՞ն: Բայց ո՞վ կարողացավ իրականում կանգնեցնել Բաքվին իր «հողերը հետ բերելու» մղումներում: Եվ ահա այս դեպքում ճիշտ ժամանակն է դիմելու մեծն Պիեռ Բուրդյեի տեսական կառուցումներին: Գիտնականն իր աշխատություններից մեկում նկարագրել է սիմվոլիկ իշխանության ֆենոմենը՝ որպես «սոցիալական աշխարհի ընկալման և գնահատման կատոգորիները ձևավորելու կամ փոփոխելու ունակություն, որոնք իրենց հերթին կարող են անմիջական ազդեցություն ունենալ դրա կազմակերպման վրա»:

Անցնող տարին Ալիևին Ղարաբաղը նվաճողի փառք բերեց: Այդ հարցում նա գերազանցեց իր հորը և հանրապետության նախորդ երկու նախագահներին, որոնց մասին այսօր ոչ ոք չի հիշում: Այդ փառքը ադրբեջանական առաջնորդը ցանկանում է կապիտալացնել: Երկիրը փոխել է տարածքային ուրվագծերը: Եվ ոչ միայն: Նա ավելի հաճախակի է ներկայանում որպես ոչ թե փոքր, այլ առնվազն միջին տերություն: Եվ այդ ողջ սիմվոլիկ կապիտալը Ալիևը չի ցանկանում արժեզրկման ենթարկել: Ի՞նչ կլինի 2025 թվականին: Աստված գիտի: Ուստի ավելի լավ է գործել լենինաբար՝ «այսօր շուտ է, վաղը՝ ուշ»: «Ի մի բերված երկրում» ամանորյա հանդիսություններից հետո տեղնուտեղը ավարտել նախագահի վերընտրման արշավը: Փաստացի դա կդառնա առաջին դեմքի աջակցության և նրա նկատմամբ վստահության հանրաքվե: Չէ՞ որ այսօր նույնիսկ ամենաոխերիմ ընդդիմադիրները Ադրբեջանում չեն ժխտում Ալիևի դերը պետության «հավաքման» գործում: Ընդդիմախոսել նրան նման համատեքստում «այստեղ և այժմ»  գործնականում անհնարին է: Նոր սիմվոլները կհյուսվեն նախագահական լեգիտիմության հիմքին: Ալիևը չի կարող կորցնել այդ պահը:

 

Տարածաշրջան Ադրբեջան արտահերթ նախագահական ընտրություններ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին