f

Անկախ

Մանվել Խնձրցյան. «Գալիք տարվանից ավելի մեծ սպասումներ ունեմ»


Արտաշատում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2023 թվականի առաջնությունում՝ տարեվերջյան վերջին ստուգատեսում, 57 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և հաղթողի կոչումը նվաճեց Մանվել Խնձրցյանը:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում գալիք տարվա սպասումների մասին:


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում հաղթանակ տոնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունից հետո մեկ շաբաթ հանգստացա, որից հետո սկսեցի նախապատրաստվել այս ստուգատեսին: Հայաստանի առաջնության նախապատրաստության ընթացքին թե՛ ֆունկցիոնալ, թե՛ հոգեբանական տեսանկյունից, ընդհանուր առմամբ, հանգսիտ եմ վերաբերում, մրցաշարն էլ այդպես ընթացավ, ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց՝ ըստ պլանավորածի:


-Որքանո՞վ է կարևոր տարին հաղթանակած ավարտելը:
-Իհարկե կարևոր է, ցանկացած հաղթանակ մոտիվացնում է: Իրականում կցանկանայի, որ ընթացքում էլ ավելի շատ հաղթանակներ լինեին: Ինչ խոսք, Հայաստանի առաջնությունում չեմպիոնությունը հաճելի է և պարտավորեցնող, որ արտագնա մրցաշարերում ինձ լավագույն կողմերով դրսևորեմ, երկրիս պատիվը բարձր պահեմ ու նոր հաղթանակներ գրանցեմ: 
Հուսամ, որ 2024-ին կստացվի նպատակներս լիարժեք իրագործել: Գալիք տարվանից ավելի մեծ սպասումներ ունեմ: Կարևորը համբերատար լինել, քրտնաջան աշխատել, անկախ ամեն ինչից չընկճվել, առաջ շարժվել՝ իրագործելով  նպատակները:


Ցանկանում եմ, որ գալիք տարում հայրենակիցներս միմյանց նկատմամբ հնարավորինս համբերտար ու հանդուրժող, սիրով ու հարգանքով լինեն: 
Նույնը ցանկանում եմ նաև մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ հավատարիմ լինեն իրենց երազանքներին, դժվարություններից,  չընկճվեն, համբերատար աշխատեն, անհաջողությունը չորակեն որպես վերջ, այլ ինչ-որ բանի սկիզբ: Նորանոր հաղթանակներով ու ձեռքբերումներով լի, մեդալաբեր տարի եմ մաղթում:

Հայաստան Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Մանվել Խնձրցյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին