f

Անկախ

Ռուբեն Հայրապետյան. Ափսոսում եմ, որ Արասը մասնակցում է այս կլոունադային


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է՝  շատ է ափսոսում, որ Արաս Օզբիլիզը մասնակցում է խարդավանքների։

«Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր-նախագահ Ջևան Չելոյանցը-հեղ.) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգային խարդավանքներին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հայրապետյանը։

Ըստ նրա՝ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգիտիմ չէ։

«Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք չուներ մասնակցելու, կանոնակարգի խախտմամբ է ընտրվել: Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ չհասկանալով՝ մասնակցում է այս կլոունադային։ Այսքանը»,- հավելել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Ռուբեն Հայրապետյան Արազ Օզբիլիս ՀՖՖ Հայաստան ֆուտբոլ Սպորտ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին