f

Անկախ

Եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի «խաղաղության պայմանագիր», ապա այն չի կարող փակել Արցախի հարցը․ Արցախն ինքնորոշվել է իր տարածքի վրա և ոչ թե այլ պետության․ Բալայան


Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ իրավունքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի Խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը։

«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրավական առումով չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, եթե, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրվի՝ առանց Արցախի հետ կապված վերապահման, ապա հետագայում հնարավոր է դա պատրվակ դառնա ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպես ՌԴ-ն է ասել, թե ՀՀ իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպես էլ այդ պայմանագիրը կարող են պատրվակ դարձնել, եթե չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանա, բայց կրկնում եմ՝ դա իրավական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշվել էր իր տարածքի վրա և ոչ թե Ադրբեջանի կամ այլ պետության»,-ասաց Բալայանը և համոզմունք հայտնեց, որ որևէ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Բաքվի ախորժակը բավականին մեծ է և այն չի սահմանափակվել Արցախով, այլ ուզում է զավթել ամբողջ Հայաստանը։

Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքվելուց որոշա ժամանակ անց խախտվել են․

«Իհարկե, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կբխի, բայց որևէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացվի կամ տարածքների փոփոխություն լինի։ Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողություն սկսի ԽՍՀՄ դեմ։ Այնպես որ, եթե անգամ նման պայմանագիր կնքվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Անընդհատ քաղաքական իրավիճակն աշխարհում փոփոխվում է, ու մենք պետք է չդադարենք պաշտպանել, տեր կանգնել մեր իրավունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պետք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում»,-նշեց Բալայանը։

Արցախի ինքնորոշման իրավունք Վահրամ Բալայան արցախցի բռնի տեղահանվածներ խաղաղության պայմանագիր Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին