Ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչների դեմ շինծու գործի «քննության» համար քննչական հատուկ խումբ կստեղծվի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին։
Նա հայտարարել է, թե իբրև բոլոր քննչական գործողություններն իրականացվում են «Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան»։ Նա նաև նշել է, որ նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան։