f

Անկախ

Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի իշխող խմբակցության կողմից դեկտեմբերի 7-ին տապալվել է ԿԸՀ անդամի ընտրության գործընթացը։ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և վարչության պետ Նարինե Ավետիսյանը, սակայն ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի և իշխող ուժի միջև։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ականների նկատմամբ ԿԿՀ-ի կողմից հարուցված վարույթներն են։ Բացի այդ, բազմիցս ԿԿՀ-ն բարեվարքության բացասական եզրակացություններ է ներկայացրել՝ արձանագրելով, որ տարբեր պաշտոններում թեկնածուների, այդ թվում՝ ԲԴԽ, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի և մի շարք այլ գործիչների առնչությամբ, որոնք իշխանությունները հաշվի չեն առել և տվյալ անձանց նշանակել են պաշտոններում։

Ավելին, Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել է իշխանությունների կողմից ճնշումների մասին՝ հայտնելով, որ ԱԱԾ-ից զանգ է ստացել։

Հայկուհի Հարությունյան քրեական վարույթ Հայաստան

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին