f

Անկախ

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին ՀՀ չվերադարձնելու պատճառ կարող է լինել առողջական խնդիրները. ֆեյք մեղադրանքներով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման


Քիչ է մնում այս իշխանությունը Ալիևին ներկայացնի «խաղաղության» նոբելյան մրցանակի՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։ Տղաները, որոնց մեծ մասը 3 տարի 1 ամիս է, ինչ Բաքվի բանտում էին, պետք է վերադարձվեին դեռ 3 տարի առաջ՝ 2020թ նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր անց, որովհետև հայտարարության իմպերատիվ պահանջներից մեկն էր՝ անհապաղ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակել բոլոր գերիներին, անձանց, դիակները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։  Քիչ է մնում այս իշխանությունը Ալիևին ներկայացնի «խաղաղության» նոբելյան մրցանակի՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։ Տղաները, որոնց մեծ մասը 3 տարի 1 ամիս է, ինչ Բաքվի բանտում էին, պետք է վերադարձվեին դեռ 3 տարի առաջ՝ 2020թ նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր անց, որովհետև հայտարարության իմպերատիվ պահանջներից մեկն էր՝ անհապաղ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակել բոլոր գերիներին, անձանց, դիակները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։  

Հիշեցնենք, որ այսօր Ղազախ-Իջևան սահմանագոտում գերիների փոխանակում է տեղի ունեցել, որի ընթացքում Ադրբեջանում պահվող գերիներից 32-ը վերադարձվել են ՀՀ, իսկ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի երկու զինծառայողը՝ Ադրբեջանին։ Հայրենադարձված գերիների ցուցակում չի եղել լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը, որի անունը դեռևս դեկտեմբերի 7-ին ներառված էր ՀՀ վերադարձող գերիների ցուցակում, որը հրապարակել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ես շատ ուրախ եմ, որ տղաները վերջապես վերադառնում են և տա Աստված՝ Արցախի քաղաքական էլիտան, մեր մյուս ռազմագերիները, որոնց վերաբերյալ Ադրբեջանը հրաժարվում է որևէ տեղեկություն տալ, վերադառնան, սակայն ըստ հաստատված տեսանյութերի առնվազն ևս 80 անձ ադրբեջանական գերության մեջ է, ինչ է նրանց ճակատագիրը, ինչ է եղել նրանց հետ՝ որևէ տեղեկություն չկա»,- ասաց Զոհրաբյանը։

 

Ինչ վերաբերում է Վիգեն Էուլջեքջյանին, Զոհրաբյանը ցավով արձանագրեց, որ Վիգենը չի վերադարձվել, ապա հիշեցրեց, որ ԶԼՄ-ները հղում են կատարել ադրբեջանական լրատվամիջոցներին, այդ իսկ պատճառով էլ ինքը ձեռնպահ էր մնում որևէ անուն հրապարակելուց։ «Այո, ես գիտեմ, որ Վիգենի ընտանիքը, կինն անհամբեր սպասում էին, որ Վիգենը պետք է վերադառնա, բայց պետք է հիշենք, որ Վիգենին ֆեյք մեղադրանք էր առաջադրվել՝ իբրև թե ամսեկան 2000 դոլարով վարձկանության համար, որպես պատիժ է նշանակվել 20 տարվա ազատազրկումը՝ ահաբեկչության մեղադրանքով։ Չգիտեմ ինչի հետ է կապված, որ Վիգենը վերադարձվածների մեջ չկա, չնայած տեղյակ եմ, որ ընտանիքն անհամբեր սպասում էր, քանի որ Վիգենն ունի առողջական լրջագույն խնդիրներ։  Միջազգային կառույցներից իմ կապերով ճշտեցի, որ այդ հաղթանդամ տղամարդը 48 կգ էր դարձել։ Այսինքն՝ իսկապես առողջական լուրջ խնդիրներ ուներ և ինչպես կինն էր ասում, խնդրում էր, որ բոլոր կառույցներում անընդհատ խոսեն և իր, և մյուս ռազմագերիների մասին, որովհետև այնտեղ իրենց կյանքը վտանգված է և այնտեղ իրենք չեն ապրի»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու Վիգենը չի վերադարձվել․ «Այո, պատճառ կարող էր լինել նրա առողջական խնդիրը, եթե ադրբեջանական տելեգրամ ալիքների ցուցակները ճիշտ էր։ Պատճառ կարող էր լինել նաև այն ֆեյք մեղադրանքը, որով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նա։ Ես, իհարկե, չեմ ակնկալում, որ ՀՀ իշխանությունները որևէ բացատրություն կտան, որովհետև կարող են ասել, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքների հրապարակած ցուցակը ճշգրտված չէր»։ Զոհրաբյանը նշեց՝ ցավում է, որ Վիգենը և մյուս տղաները, Արցախի քաղաքական էլիտան  չեն վերադարձվել, որովհետև նրանցից շատերն առողջական լրջագույն խնդիրներ ունեն․ «Մեկ օր ավել այդ խոշտանգումներին դիմանալը, իսկ Բաքվի բանտերում մեկ օր, մեկ ժամ ավել մնալը խոշտանգում է, նրանց կյանքին վտանգ է սպառնում»։Իսկ թե ինչու, ի վերջո, չեն վերադարձվել Արցախի ռազմաքաղական գործիչները, դա պայմանավորված է նրանց համար « չափից բարձր գնով»՝ ադրբեջանական պահանջների առումով, թե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում նրանց ՀՀ-ում տեսնել, Զոհրաբյանն արձանագրեց․ «Այն, որ այս իշխանություններն Արցախի քաղաքական էլիտային չեն ուզում տեսնել՝ միանշանակ է։ Ես միջազգային կառույցներում շփումներ ունեմ, նրանք (ՀՀ իշխանությունները հեղ․) որևէ մակարդակով Արցախի քաղաքական էլիտայի վերադարձը Բաքվի բերդերից՝ չեն էլ բարձրացնում, չեն էլ քննարկում, այդ հարցն իրենց օրակարգում ընդհանրապես չկա էլ։ Չգիտեմ՝ ընդդիմության օրակարգում կա, թե ոչ, միջազգային իրենց գործընկերների հետ աշխատելիս այդ հարցը մշտապես թարմ պահում են, թե ոչ, հուսամ՝ պահում են, բայց այն, որ իշխանության համար բացարձակապես միևնույն է, ավելին, նրանք բնավ շահագրգիռ չեն Արցախի քաղաքական էլիտային տեսնել Հայաստանում՝ փաստ է»։

Զոհրաբյանն, այդուհանդերձ, «զուսպ» լավատեսություն ունի, որ իր գնահատմամբ «ֆեյք» «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո Ադրբեջանը հերթական հումանիտար ժեստը կանի, որովհետև հաղթող կողմ է, կարող է թույլ տալ իրեն ֆեյք հումանիտար ժեստեր անել․ «Ռազմական հանցագործը կարող է փորձել մարդասեր երևալ և համաներում հայտարարի, որի արդյունքում թե Արցախի քաղաքական էլիտան, թե՛ Վագիֆ Խաչատրյանը՝ լրջագույն առողջական խնդիրներ ունեցող, թե Ռաշիդը, կվերադարձվեն Հայաստան»։

Վիգեն Էուլջեքջյան հայ գերիներ Ադրբեջան Նաիրա Զոհրաբյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին