f

Անկախ

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ․ Լարիսա Ալավերդյան


«Այստեղ գերիների փոխանակում տեղի չի ունեցել, այլ դատապարտված անձանց փոխադարձ վերադարձն այն երկրին, որի քաղաքացիներն են։ Չմոռանաք,որ նրանք գերեվարված լինելով Ադրբեջանում, ուղղակի արհեստականորեն բոլորը դատվեցին, դատապարտվեցին։ Այնպես, որ այն ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ»,- այս մասին panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Ալավերդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը մերժում է այն, որ վերադարձվող անձիք գերի են։

«ՀՀ որոշ լրատվամիջոցներ, որոնք գրում են՝ վերադարձվում են երկու ադրբեջանցի զինվորականներ, չարաչար սխալվում են։ Ադրբեջան վերադարձվում են երկու հանցագործություն գործած մարդասպաններ։ Իսկ ինչո՞ւ երկուսը՝ 32-ի դիմաց։ Հստակեցնենք, որ մինչ այդ Հայաստանը համաձայնել է, որպեսզի հաջորդ տարի Ադրբեջանն ընդունի  միջազգային կլիմայական կոնֆերանսի (COP29) ներկայացուցիչներին իրենց երկրում։ Հայաստանը «բարի կամքի» ցուցադրական քայլ է իրականացրել՝ համաձայնելով, որ այդպիսի միջազգային հեղինակավոր միջոցառում տեղի ունենա Ադրբեջանում։ Այստեղ նորից քաղաքական առևտուր է»,-ասաց Ալավերդյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է կարևոր Ադրբեջանի համար միջազգային կոնֆերանսի անցկացումն իր երկրում, տիկին Ալավերդյանը նկատեց․«Չէ՞ որ բարձրացնում է երկրի իմիջը։ Բացի դրանից, բոլոր նման կոնֆերանսներում , օգտվելով պահից, Ադրբեջանը տալու է նրանց կեղծիքի վրա հիմնված նյութեր՝ ԼՂ -ի մասին։ Նրանք բոլորը վերադառնալու են այնպիսի փաթեթներով, որ ուղղակի դառնալու են հետագայում Ադրբեջանի ջատագովները և բացարձակապես չգնալ պահանջվող գործողությունների, այն է՝ պատժամիջոցների պահանջը ցեղասպանական Ադրբեջանի դեմ»։

Ինչ վերաբերում է  32 գերիների վերադարձով պայմանավորված լուսանկարների ու տեսանյութերի հրապարկմանը, որտեղ պարզ երևում են նրանց դեմքերը, ապա ՄԻ առաջին պաշտպանն ասաց․ «Դա  մարդու իրավունքների այնպիսի կոպիտ ոտնահարում է, որը վկայում է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության գծով մեր հետընթացի մասին։ Ժամանակին, երբ գերիները վերադառնում էին, միայն նրա համաձայնությունից հետո էր դա տեղի ունենում, այն էլ՝ տարիներ անց»։

Միաժամանակ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց, որ ուրախ է բոլոր հայորդիների վերադարձով։

«Խորհուրդ եմ տալիս և  հորդուրում եմ ՝անպայման սկսել երկարատև հոգեբանական, ֆիզիկական և այլ վերականգնողական ծառայություններ մատուցելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Մեր փորձը ցույց է տվել՝ որևէ մեկը չի վերադառնում այնպիսի վիճակում, որը մենք համարենք բավարար՝ վերդարձի համար նորմալ կյանք ունենալու առումով։ Կրկնում եմ՝ եթե անգամ որևէ դաժան վերաբերմունք տեղի չի ունեցել նրա նկատմամբ, ինչը գրեթե բացառվում է, այդ անորոշությունը, այնտեղ հայտնվելը, որը շատ անգամ առեղծվածային է, ծանրագույն հետք են թողնում անձի հոգեբանական վիճակի վրա»,- խորհուրդ տվեց  Լարիսա Ալավերդյանը, որն ավելի քան 15 տարի զբաղվել է վերադարձած գերիների հարցերով։

Լարիսա Ալավերդյան գերիների փոխանակում Ադրբեջան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին